l

lifestyle

DUE L'ARTE տղամարդկանց սրահի բացումը Թումանյան 15 հասցեում

Թումանյան 15 հասցեում բացվեց DUE L'ARTE հայկական ապրանքանիշի շքեղ սրահը: Տղամարդկանց բարձրորակ, ձեռագործ հագուստ և աքսեսուարներ ներկայացնող DUE L'ARTE բրենդը ստեղծում է հագուստ՝ ընդգծելով տղամարդկանց անհատական ոճը: Ներկայացնում եմ այս բացառիկ հայկական ապրանքանիշը և շքեղ խանութ-սրահի բացման շնորհանդեսը:

DUE L'ARTE բրենդը հիմնադրվել է 6 տարի առաջ, սակայն հիմնադիր Արթուր Հարությունյանն իր "ձեռքով" ծանոթ է հանրությանը վաղուց: Բրենդն առաջնահերթություն տալիս է որակին, դետալներին՝ համապատասխանեցնելով արտադրանքը բարձր չափանիշներին և փորձում է գերազանցել պատվիրատուի սպասելիքները: Ոճին, հարմարավետությանը և երկարակեցությանը նվիրված աշխատանքի արդյունքում DUE L'ARTE-ի արտադրանքը դիմակայում է ժամանակի փորձությանը և չի կորցնում ակտուալությունը:

Մինչ սրահի բացումը Արթուր Հարությունյանն իր հմուտ դերձակների թիմով հայտնի էր իր անհատական պատվերներով, սակայն ժամանակն էր արդեն հայ վարպետների կողմից կատարվող այս բարձրակարգ աշխատանքը ներկայացնելու հանրությանը: DUE L'ARTE սրահում ներկայացված են տղամարդկանց բաճկոնների, սպորտային համազգեստների մեծ տեսականի, գլխարներ և աքսեսուարներ: Բացառապես իտալական և ֆրանսիական հումքով և տարիների փորձ ունեցող մասնագետների կողմից ստեղծված հավաքածուն հաճախակի թարմացվում է, ինչպես նաև հենց սրահում կարող եք կատարել անհատական պատվերներ: 

Թումանյան 15

033-366-666

FB / IG

back-top