l

lifestyle

Քաղաքի մոլը 10 տարեկան է. Ինչո՞ւ ենք մենք սիրում գալ ԵՐԵՒԱՆ ՄՈԼ

Ուղիղ 10 տարի առաջ այս օրն էր՝ փետրվարի 21-ը, երբ իր դռները բացեց առևտրի եւ ժամանցի ամենահարմարավետ եւ ժամանակակից կենտրոններից մեկը՝ Երեւան Մոլը։ Չեմ ալարել ու հաշվել եմ. այս 10 տարիների ընթացքում Կամոբլոգը Երևան Մոլում նկարահանել է մոտ 520 միջոցառում, համերգ, շնորհանդես! Շնորհավորում եմ իմ սիրելի ընկերներին (այո, ես հասցրել եմ ընկերանալ անձնակազմի հետ), և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մեր այցը դարձնում են հաճելի:

  • Կամո Թովմասյան

Դեռ 10 տարի առաջ Երևան Մոլի առաջնային նպատակն էր ստեղծել քաղաքային շոփինգի մի նոր միջավայր եւ դառնալ առևտրաժամանցային ոլորտի մշակույթի փոփոխությունը նախաձեռնողներից մեկը։ Այսօր ևս նրանք հավատարիմ են իրենց նպատակներին ու անում են ամեն հնարավորը՝ քաղաքի մոլում անցկացրած Ձեր ժամանցի որակն ապահովելու համար։ 

Այս 10 տարիների ընթացքում Երևան Մոլը եղել է քաղաքի ոճի մի մասը` բարելավելով եւ զարգացնելով իր brand mix-ը. այստեղ են գտնվում տարածաշրջանում միակ Zara Home, Sunglass Hut, Kiabi, ինչպես նաև ամենամեծ Mango Man խանութները, իսկ 2024-ի ընթացքում պլանավորվում է նաև նոր բրենդային խանութների բացում՝ Tommy Hilfiger, Calvin Klein, Guess։ 

Անցկացվել են նաեւ բազմաթիվ համերգներ, նորաձևության ցուցադրություններ, shopping weekend-ներ, խաղարկություններ՝ մեծ մրցանակներով (մեքենաներ, ճանապարհորդություններ, բազմաթիվ այլ արժեքավոր նվերներ, նույնիսկ, 1 կգ ոսկի)։ 

 

Երեւան Մոլն իր գործունեության 10 տարիների ընթացքում մշտապես եղել է հաճախորդակենտրոն՝ կարևորելով հարմարավետ եւ ապահով շոփինգի ու ժամանցի վայր լինելու առաքելությունը։

2014-ին Երեւան Մոլն առաջինն էր, որ ստեղծեց առաջին փակ ժամանցի կենտրոնը Հայաստանում՝ Նավապետ Քիդը, որը հագեցած է եվրոպական չափանիշներին հատուկ անվտանգության համակարգերով եւ խաղերի բազմազանությամբ։

Ինչպես նաեւ 2015-ին բացվեց ԿինոՊարկը՝ ժամանակակից տեխնիկայով հագեցած կինոթատրոն, որն առաջարկում է վայելել լավագույն կինոփորձառությունը։ Բացումից ի վեր, ԿինոՊարկում անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ, ֆիլմերի փակ դիտումներ, խաղարկություններ եւ այլ ժամանցային միջոցառումներ։ 

Հավանաբար Դուք հիշում եք նաև ԿԻՆՈ ԿԱՄՈՅԻ ՀԵՏ պրեմիերաների շարքը, որ նախորդ տարի կազմակերպում էի: 

Երևան Մոլը նաև նորարարական է, քանի որ դեռ 2015-ին առաջին մոլն էր, որ թողարկեց է իր բջջային հավելվածը, որը թույլ է տալիս առաջինն իմանալ բոլոր խաղարկությունների, սպասվող զեղչերի ու հատուկ առաջարկների մասին։ Ինչպես նաեւ գնել ԿինոՊարկի տոմսեր, ստանալ քեշբեքեր, օգտվել զեղչերից, ձեռք բերել նվեր-քարտեր, եւ լինել Երևան Մոլին ավելի մոտ։

Երևան Մոլն իր 10-ամյակի առիթով որոշել է նաև նոր շունչ հաղորդել ու կրկին լսելի դարձնել հին, երևանյան երգերից մեկը՝ կոմպոզիտոր Ջոն Տեր-Թադևոսյանի «Երևան իմ բարի քաղաք»-ը»։ Ահա այս հղմամբ կարող եք օգտագործել երգը՝ ինստագրամում տարբեր բովանդակություն ստեղծելու համար:

Դե իսկ այս հավես երևանյան գրվածքներով նոր մերչն էլ, որ ես և Մարիամը կրում ենք, Light Affect-ի հետ համատեղ է տեղծվել. Երևանի սիրուն աղջիկ, Քաղաքի տղա, Քաղաքը սեր ա, Ամեն բացվող առավոտ և այլն։

Այս 10 տարիների ընթացքում մենք նկարահանել ենք գրեթե բոլոր միջոցառումները, որոնք տեղի են ունեցել Երևան Մոլում: Համերգներ սիրված արտիստների մասնակցությամբ, խաղարկություններ, նորաձևության ցուցադրություններ, մանկական միջոցառումներ, կինոպրեմիերաներ, իհարկե բացման շնորհանդեսներ: Արխիվիցս մի քանի կադրեր եմ առանձնացրել, որոնք անկասկած բոլորիդ մոտ լավ հիշողություններ կարթնացնեն:

back-top