l

lifestyle

Ինչպե՞ս որգեդրել շուն «Կենդանիների խնամքի կենտրոն»-ից

Ընկերներիցս մեկը՝ Կիմա Աբրահամյանը, ով Երևանի ավագանու անդամ է, պատմել էր «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի մասին, որտեղից բոլոր ցանկացողները կարող են շուն որդեգրել: Ես ու նկարիչ Կարենը անձամբ այցելեցինք, որ Ձեզ ներկայացնենք հատուկ ռեպորտաժ հենց «Կենդանիների խնամքի կենտրոն»-ից, թե չէ բողոքում եք, որ մենակ գլամուռնի փարթիներ եմ նկարում. դիտեք, տեղեկացեք և կիսվեք, վստահ եմ, շատերը հենց այստեղ կգտնեն իրենց նոր «ընկերոջը»:

  • Կարեն Դավթյան
  • Կամո Թովմասյան

Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի շնորհիվ կենդանիները երկար ժամանակով կամ մշտապես կարող են ապրել կենտրոնի տարածքում, կացարաններում, մինչ կենտրոնի թիմը նրանց համար ընտանիք կգտնի: Մեր թիմն այցելեց «Կենդանիների խնամքի կենտրոն»՝ հենց տեղում նկարելու կացարանները, տեսնելու, թե ինչպես են իրենց զգում շները, ինչպես են նրանց խնամում այստեղ: Շնորհակալություն «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանին մեզ դիմավորելու, շրջայց կազմակերպելու և համբերատար մեր բոլոր հարցերին մանրամասն պատասխանելու համար: Դիտեք անպայման մեր հատուկ ռեժորտաժը, իսկ եթե դեռ կունենաք էլի հարցեր, թողնում եմ հասցեն և կոնտակտները:

Հասցե՝ արցախի 4-րդ նրբանցք, 12 տարածք

Հեռախոսահամար՝ 011-514 539

Ֆեյսբուքյան էջ՝ Կենդանիների Խնամքի Կենտրոն

Ինստագրամյան էջ՝ animal_care_center__

Այո, եթե հանդիպում եք թափառական շների ոհմակների ապա կարող եք միանգամից զանգահարել «Կենդանիների խնամքի կենտրոն» 011-514 539 հեռախոսահամարով և կենտրոնի մասնագետները շներին կտեղափոխեն իրենց նոր կացարան ու հոգ կտանեն նրանց հանդեպ: Իհարկե չի խրախուսվում, բայց եթե ինչ-ինչ պատճառով Դուք ստիպված եք հրաժարվել ձեր իսկ շնից, ապա նույնպես կարող եք վստահել նրանց «Կենդանիների խնամքի կենտրոն»-ին: Այստեղ նրանց ժամանակով կացարանն է, որտեղ անցնելով բժշկական զննումը, ընդունելով պատվաստումները, շունն արդեն սպասում է մինչ կորդեգրեն իրեն:

Ի դեպ, շատ գեղեցիկ և տոհմային շներ հանդիպեցի այստեղ, վիդեո տարբերակում և ֆոտոշարքում Դուք էլ կտեսնեք: Հետևելով «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի սոցիալական էջերին, կարող եք պարբերաբար հետևել նոր շներին և գուցե գտնեք Ձեր նոր ընկերոջը: Ինչո՞ւ գնել շուն, եթե կարող ես որդեգրել. մանավանդ, որ Դուք արդեն կունանք առաջին անհրաժեշտ բուժումը ստացած և պատվաստված շուն, եթե իհարկե պատրաստ եք շարունակաբար հոգ տանել նրա հանդեպ:

Հետաքրքիր է, որ «Կենդանիների խնամքի կենտրոն»-ը նաև անցկացնում է «Շների հետ վարքի կանոնները» խորագրով կրթական արշավներ մայրաքաղաքի դպրոցներում: Արշավն ինտերակտիվ դասընթաց է երեխաների հետ, որի ընթացքում շների խնամքի թեմայի շուրջ երեխաների կողմից արտահայտված միֆերը վերածվում են ստույգ տեղեկատվության: Կիսվեք մեր փոստով և ռեպորտաժով Ձեր սոցիալական էջերում, ինչը կօգնի այս հրաշալի նախաձեռնությունն ավելի լսելի դարձնել և գուցե հենց իմ հետևորդներն էլ գտնեն «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում իրենց ընտանիքի նոր «բարեկամին»-ին: 

back-top