l

lifestyle

ԿՈՎԿԱՍ ՊԱՆԴՈԿԸ ՆՇԵՑ ԻՐ 20-ԱՄՅԱԿԸ

ԿՈՎԿԱՍ պանդոկը միլենիումի առաջին շուրջօրյա ռեստորանն էր, որը ներկայացնում էր կովկասյան երկրների խոհանոցները: Հիշում եմ, այդ տարիներին ԿՈՎԿԱՍ պանդոկը արտերկրից ժամանած հյուրերին ուղեկցելու ամենահայտնի վայրն էր, որտեղ զարմացնում էինք հայկական խոհանոցով, գինիների բազմազանությամբ, իսկ խաշի սեզոնին էլ՝ ամբողջ Երևանն այստեղ էր: 

Ի դեպ, 2000-ականներին ԿՈՎԿԱՍԸ նաև ակումբասեր սերնդի սիրված վայրն էր, քանի որ փարթիներից հետո այն միակ գործող ռեստորանն էր, որտեղ մենք շտապում էինք լուսադեմին համեղ սնվել: Կովկասյան ճաշատեսակների գրեթե ողջ տեսականին կարող ենք համտեսել հայկական մթնոլորտ հաղորդող սրահներում, նաև առանձնասրահներում: Տարիների ընթացքում մենյուն պարբերաբար թարմացվում է, այժմ սրահում նույնիսկ գործում է գինու մառան, որտեղից կարող եք ինքներդ ընտրել գինի, նաև շատ հաճելի է ընթրել բացօթյա հատվածում, մանավանդ երեկոյան ժամերին: ԿՈՎԿԱՍ պանդոկը "ԲԱԴԱԼՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ"-ի առաջին նախագծերից է, որն այսօր ավելի շատ հարազատ միջավայր է՝ հին ու նոր ընկերների, արդեն տան անդամներ դարձած հաճախորդների հետ հանդիպման համար: 

20-ամյակը նշվեց գինու փառատոնի ձևաչափով: Բացօթյա հատվածում երգում էին Բարդերի ակումբի երգիչները և Ռուբեն Հախվերդյանը, իսկ փակ սրահում էլ ներկայացված էր հայկական լավագույն գինիները: Իսկական երևանյան երեկո էր սպասվում բոլոր հյուրերին՝ համեղ հյուրասիրությամբ, հաճելի հանդիպումներով ու հոգեհարազատ երգերով:

Հանրապետության 82

(010)-56 11 77

FB / IG

back-top