l

lifestyle

"379 torch and brew" ռեստորանի 1-ամյակը

Հայկական "379" գարեջուրը նախորդ տարի ներկայացրեց իր "379 torch and brew" ռեստորանը ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 39 հասցեում: Pilsner, American Wheat Ale, Weizen՝ "379" պրեմիում դասի գարեջուրը Հանրապետության հրապարակի անմիջապես հարևանությամբ՝  շատ քոզի ու հավես մթնոլորտում: Գնացել էինք 1-ամյակին ու հիմա պատմեմ Ձեզ, թե ոնց անցավ....


Հանրապետության հրապարակից 3 րոպե զբոսնելով հայտնվում ես "379 torch and brew"-ում ու միանգամից կտրվում կենտրոնի աղմուկից: Ինձ շատ է դուր գալիս բացօթյա հատվածը, բայց ձմռանը դե փակ սրահներում էինք խմում գարեջուր: Ես ինքս նախընտրում եմ իրենց նրբերշիկների և մսային սեթերը, որոնք շատ հարմար են ընկերներով շեյր անելու համար, բայց մենյուն հագեցած է, կարող եք ընտրել ըստ նախասիրության: Կարևոր առանձնահատկություններից է մթնոլորտը՝ մեզ միշտ գրկաբաց են ընդունում այստեղ ու չեմ կարծում թե դա բացառություն է միայն մեզ համար, Շեֆ-խոհարարից մինչ հյուրընկալ ստեղծում են իրոք ընկերական միջավայր, որտեղ քեզ հանգիստ ես զգում:

 "379"-ը գարեջրագործական ընկերություն է, որը մասնագիտացված է 2 ուղղություններով՝ ռեստորան և գարեջրի գործարան։ "379 torch and brew" ռեստորանը գտնվում է Հանրապետության 39 հասցեում։ Այն իսկական վայր է գարեջրի, մսի և ծովամթերքի սիրահարների համար։ Գտնվում է ռեստորանը անմիջապես Հանրապետության հրապարակի հարևանությամբ՝ Հանրապետություն 39 հասցեում: Երեք սրահներ, որտեղ կարող եք վայելել գարեջուրը և եվրոպական խոհանոց, ինչպես նաև հրաշալի բացօթյա հատված, որը կարծում եմ ամռանը դառնալու է ամենասիրված հանդիպման վայրերից մեկը մեկը քաղաքում:  

Գարեջրի գործարանում արտադրվում է 3 տեսակի գարեջուր՝ Pilsner, American Wheat Ale, Weizen և շուտով՝ 1 ամսից 379-ը կներկայացնի իր շատ սպասված դունկել տեսակի մուգ գարեջուրը: Գարեջրի արտադրման համար օգտագործվում են գերմանական տեխնոլոգիաներ, գերմանական լավագույն հումք և հայկական քաղցրահամ ջուր։ Բրենդն արտադրում է համեղ և որակյալ գարեջուր ու ստեղծում է միջավայր, որտեղ ընկերներով կհավաքվեք և անմոռանալի ժամանակ կանցկացնեք։ Աշխատանքային ժամերը՝ 11.30-02:00: Փնտրեք "379" գարեջուրը բոլոր մասնագիտացված գարեջրի կետերում, բարձրակարգ սուպերմարկետներում և իհարկե "379 torch and brew" ռեստորանում: 

1-ամյակին՝ հյուրասիրություն, անսահմանափակ սառը գարեջուր, խաղարկություն, լավ երաժշտություն DJ Vakcina-ից ու շատ հավես մրցույթ, որի ընթացքում ամենաարագ գարեջուր խմող 2 մասնակից ստացան գարեջրով լի արկղեր: Շատ հավես էր, ստացված օր էր, բռավո բոլորին:

 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 39

093-37 93 79

www.379beer.am

FB / IG

back-top