l

lifestyle

Բնակարան ձեռք բերելու պահը հիմա է. Monte Residential Complex

Ինչպե՞ս եք Դուք ընտրում բնակարան, ինչպե՞ս եք որոշում, որ հենց այս բնակարանն է Ձերը: Կա մի ներքին զգացողություն, որն արթնանում է ընտրություն կատարելու ընթացքում, այ ես իմ բնակարանը հենց այդպես գնեցի՝ տեսա ու հասկացա, որ սա է հենց իմ բնակարանը: Կարծում եմ, շատերդ Ձեր բնակարանը կգտնեք հենց «ՄՈՆԹԵ» բնակելի համալիրում, ուստի այսօր ներկայացնում եմ այս հետաքրքիր նախագիծը:

«ՄՈՆԹԵ» բնակելի համալիրը կառուցվում է Լենինգրադյան 23/18 հասցեում: Այն բաղկացած է 15 և 16 հարկանի վեց շենքերից՝ նախագծված  ճարտարապետական և շինարարական  բարձր ստանդարտներով։ Համալիրի կառուցապատողն է «Էլիտ Ռեզիդենս» ընկերությունը։ Կառուցապատման բոլոր աշխատանքների համակարգումը, կառավարումը ինչպես նաև տեխնիկական վերահսկողությունը իրականացնում է «ՊՐՈԳՐԵՍ» ընկերությունը, որը Ռուսական շուկայի առաջատար կառուցապատողներից է և ունի ավելի քան 20 տարվա պատմություն:

«ՄՈՆԹԵ» բնակելի համալիրը պատրաստ կլինի մինչեւ 2026 թվականի սեպտեմբերը: Շինարարությունն ավարտելու ընկերության խոստումը արտացոլում է մեր նվիրվածությունը ստանձնած պարտավորություններին ՝ ապահովելով, որ ձեր երազանքներն իրականանան առանց ավելորդ ձգձգումների:

 Ընկերությունն առաջարկում է բնակարան ձեռք բերելու համար վճարման հարմար տարբերակներ: Փուլային վճարման տարբերակ՝ 30% կանխավճար բնակարանների սեփականության ձեռքբերման համար, առաջիկա 35 ամսվա ընթացքում ամսական կամ եռամսյակային տարբերակով վճարում կատարելու հնարավորությամբ և վերջնավճար՝ 10%:

Հիփոթեքի ձևակերպումն էլ հաշված րոպեների ընթացքում՝ Ameriabank CJSC -ի միջոցով: Կանխավճար՝ 10%, մինչև 20 տարի մարման ժամկետ, առցանց դիմելու դեպքում տոկոսադրույք՝ 13% իսկ բանկում դիմելու դեպքում՝ 13,5%: Հիփոթեք կարող եք ձևակերպել ԱՅՍՏԵՂ:

www.monteresidence.am

Համալիրի հասցե՝ Լենինգրադյան 23/18
Գրասենյակի հասցե՝ Լենինգրադյան 31/3
Ամրագրում և խորհրդատվություն՝ 041-123 000
ՀԻՓՈԹԵՔԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ

«ՄՈՆԹԵ» համալիրը, որը բաղկացած է 566՝ 40-ից 180 քմ մակերեսով  բնակարաններից, նաև ունի ընդհանուր առմամբ 7000 քմ հասարակական տարածքներ՝ որոնցում գործելու են բանկ, առևտրի կենտրոն, մարզասրահ, մանկական զարգացման կենտրոն, հանդիպումների սրահ, սրճարաններ, ռեստորաններ և կենցաղային սպասարկման  բազմաթիվ այլ կետեր։ 

Նախատեսված են բաց պատշգամբներ, բակային հետաքրքիր գոտիներ, իսկ շենքերը երեսապատվելու են հայկական տուֆ և տրավերտին քարերով, օգտագործվելու է երեսապատման նոր եվրոպական համակարգ՝ ժամանակակից ջերմամեկուսիչ նյութերով և ամրակներով։ Տարածքի ավելի քան 60% -ը հատկացվում է փարթամ կանաչ տարածքներին՝ ներկրվող եզակի ծառատեսակներով և գեղեցիկ լանդշաֆտի դիզայնով, ինչը շատ կարևոր է քաղաքային կյանքի համար:

Նախատեսվում է նաև կառուցել նոր ճանապարհ․ Մոնթե Մելքոնյան փողոցը Արշակունյաց փողոցին միացնող  ճանապարհի կառուցումը, թույլ կտա առանց խոչընդոտների հասնել քաղաքի կենտրոն։

Ներկայացնեմ մի քանի կարևոր կետեր. Բարձր սեյսմակայունություն (10 բալ), հակահրդեհային ինքնուրույն համակարգ՝ ջրի 1500 մ3 պահեստավորման բաքերով, որը ապահովելու է հրդեհի անհապաղ մարումը, անկախ քաղաքային ցանցի կարգավիճակից։ A+ դասի Էներգոէֆեկտիվություն, որի շնորհիվ 50-60%-ով կրճատում են բնակիչների ջեռուցման ծախսերը։ Սեփական դիզել գեներատորների առկայություն, որի շնորհիվ ապահովելու է վերելակների և շենքի մյուս համակարգերի անխափան աշխատանքը՝ անկախ հոսանքի անջատումներից։

Եվրոպական արտադրության արագընթաց վերելակներ, ընդարձակ, կանաչապատ բակ՝ մանկական խաղահրապարակներով, սպորտային բացօդյա հատվածներով և զբոսանքի գոտիներով։ Տանիքում նախատեսված է լողավազան և հանգստի գոտի՝ քաղաքի գեղեցիկ տեսարանով։ Գերարագ էլեկտրական ավտոմեքենաների լիցքավորման գերժամանակակից կայաններ։ Մի խոսքով՝ ամեն ինչ  հարմարավետ եւ բարեկեցիկ կյանքի համար:

Նման գերֆունկցիոնալ բնակելի համալիրի ստեղծման նպատակն է ստեղծել ոչ միայն ժամանակակից, բարձրակարգ, գեղեցիկ  համալիր՝ այլ նաև ամենաբարձր մակարդակով ապահովել համալիրի ընդհանուր տարածքների հետագա խնամքն ու սպասարկումը՝ թեթևացնելով  բնակիչների հոգսերը, հաճելի դարձնելով նրանց առօրյան։

«ՄՈՆԹԵ» նախագիծը կենտրոնացած է ոչ միայն հարմարավետ բնակարանների ստեղծելուն, այլ նաև մեր քաղաքի ճարտարապետությանն ու ոգուն համահունչ միջավայր ձևավորելու վրա: Համալիրը  նախագծված է Երևանյան նոր ու հին ճարտարապետությանը առավելագույնս համահունչ։ 

Այցելեցի «ՄՈՆԹԵ» բնակելի համալիրի գրասենյակ, որն ինչպես նշեցի գտնվում է Լենինգրադյան 31/3 հասցեում: Ի դեպ, համալիրն էլ հենց հարևանությամբ է, այնպես որ կարող եք նույնիսկ պայմաններին ծանոթանալուց հետո միանգամից նաև հետևել կառուցման ընթացքին անձամբ: 

Գրասենյակում Ձեզ մանրամասնորեն կներկայացնեն պայմանները, կհետևեք տեսաշարի, մակետի միջոցով, տեղում կծանոթանաք վճարման բոլոր հնարավոր տարբերակներին, կտեսնեք նաև, թե ինչ նյութերով և հումքով են աշխատում մասնագետները: 

Ի դեպ գրասենյակի ինտերիերը նմանեցված էր հենց համալիրի մուտքային հատվածին, կարծես հենց մտնում ես քո շենք և մոտենում ես վերելակներին, հետաքրքիր էր մտածված:

Եվս մեկ փոքրիկ անակնկալ, բոլոր նրանք, ովքեր ձեռք են բերում բնակարան «ՄՈՆԹԵ» բնակելի համալիրում, ստանում են այսպիսի սիմվոլիկ նվեր, որը և խորհորդանշում է իրենց բնակարանամուտը այս հրաշալի նախագծում: 

back-top