l

lifestyle

2023թ.-ի լավագույն երևանյան բացօթյա լողավազանները

Եթե անկեղծ, այս տարի լողավազանների սեզոնը հուլիսից սկսվեց: Մեր գործընկեր Ռոյալ Արմենիայի սառը սուրճերն և թեյերը վայելելով՝ կազմել եմ այս տարվա երևանյան բացօթյա լողավազանների ցանկը: Այցելելուց առաջ խնդրում ենք ճշտել գները, քանի որ ամառվա ընթացքում լողավազանների գները փոփոխվում են: Կիսվեք այս փոստով Ձեր էջերում, այն Ձեզ դեռ պետք կգա և ամառվա ընթացքում կթարմացվի....

  • Հայկ Շաբանյան
  • Կամո Թովմասյան

 Մենք այս շոգին զովանում ենք Ռոյալ Արմենիայի սառը թեյերով և սառը բուչինոներով: Թեյերի ֆավորիտ քառյակն է՝ լիմոնը, դեղձը, ազնվամորին և սև հաղարջը: Բուչինո կապուչինոները 3 տեսակ են՝ կլասիկ, կարամել և + շոկոլադ, համեղ են ինչպես տաք, այդպես էլ սառը տարբերակով։ Փնտրեք ամենուր և ամռանը վայելեք սառը բուչինոներ ամենուր:

ZEN

 Երկաաար սպասելուց հետո ZEN-ը սկում է գործել: Նորք-Մարաշում՝ Գ. Հովսեփյան 60/19 հասցեում Ձեզ սպասվում է թույն մյուզիք, 2 level pool, փակ ու բաց ռեստորան ընտիր խոհանոցով ու իհարկե երևանյան տպավորիչ տեսարան Նորքից: Տարվա ամենա ինստագրամյան food lover place-ը գործում է առավոտյան 10.30-ից, լողավազանը կգործի մինչ 19.00-ն, իսկ ռեստորանային հատվածը՝ մինչ 01.00-ն: Մուտքի արժեքը՝ 15-20 000 դրամ աշխատանքային և հանգստյան օրերին համապատասխանաբար: Իդեալական նոր վայր փոքր ու մեծ միջոցառումների անցկացման համար, նկատի ունեցեք: 

 Գ. Հովսեփյան 60/19

033-20 90 90

INSTAGRAM

-----------

THE POOL by Dvin Group

Ինձ համար դեռևս ֆավորիտ է THE POOL-ը, որը ժամանակին միանգամից փոխեց խաղի կանոնները՝ սահմանելով նոր ստանդարտ, որակ ու ձևաչափ: Միշտ լավ երաժշտություն, սիրուն հաջողակ մարդիկ, շատ հավես բար լողավազանում ու որ ամենակարևորնա՝ կենտրոնումա, ժամանակ չես կորցնում: Մինչև 3 տարեկանների մուտքն անվճար է, 3-12 տարեկանների համար կվճարեք 10 000 դրամ, 12-ից բարձր այցելուների մուտքը 20 000 դրամ: Ամսական անսահմանափակ այցելության գինն է՝ 250 000 դրամ, Այս տարի 3 ամսվա փաթեթի արժեքն է 550 000 դրամ: Աշխատանքային ժամերը՝ 10.00-ից 19.00: Կարող եք օգտվել նաև սեղանի թենիսից, կանայք՝ համամից: 

Պարոնյան 40/ 043-99 00 11

ԻՆՍՏԱԳՐԱՄ

-------

EMERAN COMPLEX

Դե այս տարի արդեն տեսաք, թե ինչպես Էմերանը կսեց լողավազանի սեզոնը՝ ուղղաթիռից վարդեր նվիրելով հյուրերին: Աշխատանքային ժամեր՝ 11.00-ից մինչ 20.00-ն, մինչև 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է, երկու երեխայի դեպքում վճարում եք մեկ լիարժեք տոմս: Աշխատանքային օրերին մուտքավճարն է 8 000 դրամ, իսկ հանգստյան օրերին՝ 10 000 դրամ: Ընդհանուր կոմպլեքսը ընտանեկան հանգստի շատ լավ տեղ է, հատկապես հանգստյան օրերին նվագում են սիրված DJ-ներ, կազմակերպվում են թեմատիկ փարթիներ: 

Աշտարակի խճ. 20/ 033-08 70 87

ԻՆՍՏԱԳՐԱՄ

--------------

VAHAKNI POOL

 Այստեղ՝ ինչպես քո առանձնատան լողավազանում: Ամենամտերմիկ լողավազանում նոր մենյու է, նոր գույներ ու մեզ ծանոթ, ուրախ անձնակազմը: Թարմացված Vahakni pool-ն արդեն գործում է: Մեկանգամյա այցելության արժեքները. մինչև 2 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 2-12 տարեկանների համար 4 000 դրամ ողջ շաբաթ, 12-ից բարձր տարիքի անձանց համար՝ 6 000 աշխատանքային և 9 000 դրամ հանգստյան օրերին: Աշխատանքային ժամը՝ 10:00-ից 17.00: 

 Աշտարակի խճուղի 7/ 055 669 555

 ԻՆՍՏԱԳՐԱՄ

--------------

Jellyfish Yerevan

Օդանավակայանի հենց հարևանությամբ բացված Jellyfish-ը պարզապես լողավազան չէ, այն իրոք առանձին կղզի է՝ որտեղ բոլոր հյուրերը կարծես մոդելներ են, ջուրը կարծես մալդիվներից բերված լինի ու կոկտեյլ խմելուց էլ կարծես նկարվում ես Վոգի համար: Նախորդ տարի կարող էիր ժամերով պառկել, լսել Ջորջ Մայքլի հին գործերը ու չհավատայիր, որ Հայաստանում ես: Իրականությունից կտրվելու համար մի ամբողջ օր հատկացրեք Ջելիֆիշ այցելության համար: Գործում է այս յուրահատուկ կղզին ամեն օր 11-00-ից մինչ 20.00: Մուտքի արժեքն է 20 000 դրամ: Նաև նշեմ դրես կոդի մասին, օրինակ լողավազանի տարածքում ջինսերով չեք կարող շրջել, իսկ եթե պարզապես այցելել եք ռեստորանից օգտվելու համար, նշեմ, որ այս դեպքում մուտքավճար չի գործում:

 Իսահակ Գասպարյան 34/ 044-49 50 00

 ԻՆՍՏԱԳՐԱՄ

--------------

HILLS SPORT COMPLEX

Ամենամեծ՝ 50 մետրանոց բացօթյա լողավազանն ունի ֆիլտրման ուլտրամանուշակագույն համակարգ: Նշեմ, որ շատ համեղ խոհանոց է գործում, գրեթե ամեն ինչ փորձել ենք այստեղ, միշտ լավ երաժշտություն է, իսկ մեծության շնորհիվ կարող ես առանձնանալ ու հանգստանալ: Մեկ այցելության արժեքն աշխատանքային օրերին 8 000 և 12 000 դրամ փոքրերին և մեծերին համապատասխանաբար, շաբաթ/կիրակի-10 000 և 15 000 դրամ: Լողավազանը գործում է 09.00-21.00: Հիշեցնեմ, որ գործում է նաև ավազե վոլեյբոլի և ֆուտբոլի հատվածներ: Լողավազանը ջեռուցվում է 28 աստիճան: 

Նոր Նորքի 2րդ զանգված, Մոլդովական 27/1

(043) 700 930 , (010) 70 60 70 

 ԻՆՍՏԱԳՐԱՄ

_____________

_______

L A N J

Շատ լավ վայր, ոչ միայն լողավազան այցելության, այլև փուլ փարթիների ու ծննդյան տոներ կազմակերպելու համար: Ջակուզիի հատվածը շատ հավես է, երևանյան տեսարանը նույնպես, մենյուից այս տարի թարմացված է, նախորդ տարի ավելացվել էր մանկական լողավազան և մանկական խաղահրապարակ: Լանջը գործում է 10.00-ից մինչ 18.00 որպես լողավազան, իսկ մինչ կեսգիշեր այն գործում է որպես ռեստորան: Այցելության արժեքները՝ 13 000/ 15 000 աշխատանքային օրերին և շաբաթ/կիրակի համապատասխանաբար: Մինչև 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 6-12 տարեկան երեխաների մուտքի արժեքը 5000/7000 դրամ:   

Այգեստան 11 /033-038 038

 ԻՆՍՏԱԳՐԱՄ

--------------

Multi Open Pool

 Եթե անկեղծ՝ այստեղ դեռ չեմ եղել, ուստի կսպասեմ տպավորություններ Ձեր կողմից: Մեծահասակների համար մուտքը. աշխատանքային օրերին`15 000 դրամ, ոչ աշխատանքային օրերին`18 000 դրամ, VIP հատված`25 000 դրամ: Երեխաների համար. ցանկացած օր`10 000 դրամ, VIP հատված`20 000 դրամ, մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է: *Արժեքները ոչ ակումբի անդամների համար են:

 Ա. Մանուկյան 11,  011-880 880

Ինստագրամ

_____________

MANDARINKA PARK

 Ընտանեկան թույն տեղ, գիտեք, էն որ գնացել եք քաղաքից դուրս ընտանիքի անդամների հետ-այ սենց վիճակա: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 4-10 տարեկանների համար 4 000 դրամ, 11-ից բարձր տարիքի անձանց համար՝  7 000 դրամ: Գործում է 11:00-ից մինչ 21:00:

 Աշտարակի խճուղի 65/ 055-02 03 03

 ԻՆՍՏԱԳՐԱՄ

--------------

_________________________

ZANZIBAR POOL

Ամենահանգիստ լողավազաններից մեկը գտնվում է Աբովյան 14 հասցեում գործող Grand Hotel Yerev-ի տանիքին: Այցելության արժեքն է 14 000 դրամ/ 18 000 դրամ համապատասխանաբար աշխատանքային և հանգստյան օրերին: Գործում են տարբեր փաթեթներ: 1 շաբաթյա այցելության արժեքն է 45 000 դրամ, ամսական փաթեթի գինը՝ 78 000: 250 000 ամբողջ սեզոնի գինը: 

Աբովյան 14

Հեռ.՝ (010) 59 16 00

 ԻՆՍՏԱԳՐԱՄ

___________ 

PRESIDENT POOL

PRESIDENT հյուրանոցը (վերաբրենդավորված ՀՐԱԶԴԱՆ հյուրանոց) կգործարկի իր բացօթյա լողավազանը հունիսի 10-ից: Մինչև 2 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 2-12 տարեկանների վճարը՝ 6-8 000 դրամ (աշխատանքային և հանգստյան օրեր), 12-ից բարձր անձինք կվճարեն 8-10 000 դրամ: Այս տարի դեռ չենք եղել այստեղ, այնպես որ տպավորրությունները սպասում եմ Ձեզանից:

Ձորափի 72

Հեռ.՝ (010) 53 53 32

ԻՆՍՏԱԳՐԱՄ

 

______________________ 

MULTI GRAND PHARAON HOTEL

Multi Grand Pharaon Hotel-ի բացօթյա լողավազանը նույնպես արդեն գործում է, այս տարի գնային քաղաքականութունը հետևյալն է՝ 8 000 և 10 000 դրամ աշխատանքային և հանգստյան օրերին: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 3-11 տարեկան երեխաների մուտքը՝ 4000/5000 դրամ: Աշխատանքային ժամերը՝ 10.00-20.00:

Աբովյան խճ. 5

Հեռ.՝ 093-08 10 57

 ԻՆՍՏԱԳՐԱՄ

 

____________

________________

L A T A R

LATAR լողավզանի գնացուցակը: Աշխատանքային օրերին մուտքավճարը՝ 8.000 դրամ, ոչ աշխատանքային  օրերին՝ 10.000 դրամ: Մինչև 7 տարեկան մեկ երեխան` անվճար, մինչև 7 տարեկան երկրորդը՝ 50% զեղչ: 7-13 տարեկան երեխաները՝ 5.000 դրամ։

Սիլիկյան թաղամաս /5-րդ փողոց, 58

 098-54 11 54

 ԻՆՍՏԱԳՐԱՄ

--------------

CROSS SPORT COMPLEX

Սիրված այս լողավազանն արդեն գործում է: Ամենաընտանեկան ու ամենահարմար լողավազաններից մեկի այցելության արժեքն է՝ աշխատանքային օրերին 10000 դրամ, ոչ աշխատանքային օրերին՝ 12000 դրամ: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար: Տղամարդկանց համար մուտքը զույգով: Նշեմ նաև, որ ոչ բարենպաստ եղանակային պայմաններում, կարող եք օգտվել նաև տեղում գործող փակ լողավազանից: 

Աշտարակի խճուղի 50-1 /098-773 773

 ԻՆՍՏԱԳՐԱՄ

--------------

BEST WESTERN PLUS CONGRESS HOTEL

Այս տարի լողավազանը ներկայացնում է բոլորովին նոր հայեցակարգ և վերփոխված տարածք: Հուլիս ամսին գործում է ամենօրյա անդամակցությունների 2 տարբերակ. աշխատանքային օրերին՝ 18000 դր, հանգստյան օրերին՝ 20 000 դր: Աշխատանքային ժամերն են՝ 10:00-ից 21:00

Իտալիայի 1/ (010) 59 11 99

ՖԵՅՍԲՈՒՔ

-------------- 

KOVKAS COMPLEX

Սիրում եմ այս լողավազանը, որն այս տարի ամբողջովին նոր շունչ էր ստացել: Աշխատանքային ժամերն են 10.00-20.00-ը, այստեղ սիրում եմ նաև համեղ սնվել, քանի որ տեղում գործում է շատ հարմար գներով ռեստորան: Մինչև 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 90-120 սմ. անձանց մուտքը՝ 5/6 000 դրամ, 120 սմ.-ից բարձր հյուրերի դեպքում՝ 7/8 000 դրամ: Այս պահին այս տարբերակը ամենամատչելին է, ուստի կարծում եմ այս տարի այն ավելի շատ հյուրեր կունենա քան երբևէ:

Աշտարակի խճուղի /  (060) 50 11 77

ԻՆՍՏԱԳՐԱՄ

-------------- 

Venice Swimming Pool

Աշխատանքային ժամերն են 10.00-20.00-ը, շաբաթ և կիրակի օրերին՝ 11.00-20.00-ն: Մինչև 2 տարեկան երեխաների մուտքն անվճար է, մինչև 11 տարեկանների մուտքը՝ 8000 դրամ, մեծահասակներինը՝ 15 000 դրամ: Բունգալոների ամրագրման արժեքն է 80 000 դրամ՝ սպառողական դեպոզիտով: 

Խորենացի 213 /  (077) 37 25 25

ԻՆՍՏԱԳՐԱՄ

-------------- 

ARMENIA MARRIOTT HOTEL

Հանրապետության հրապարակում գործող Արմենիա Մարիոթ հյուրանոցի բացօթյա լողավազանի գներն են: Մեկ օրվա արժեքը աշխատանքային օրերին` 12 000 դրամ Շաբաթ և կիրակի օրերին` 15 000 դրամ Մեկ շաբաթվա արժեքը` 30 000 դրամ Մեկ ամսվա արժեքը` 75 000 դրամ Մինչև 3 տարեկան երեխաները` անվճար 4-12 տարեկան երեխաները`50% զեղչ 13 տարեկանից սկսած` ամբողջական արժեքը:

Ամիրյան 1/ (010) 599 000

ԻՆՍՏԱԳՐԱՄ

______________

Մենք այս շոգին զովանում ենք Ռոյալ Արմենիայի սառը թեյերով և սառը բուչինոներով: Թեյերի ֆավորիտ քառյակն է՝ լիմոնը, դեղձը, ազնվամորին և սև հաղարջը: Բուչինո կապուչինոները 3 տեսակ են՝ կլասիկ, կարամել և + շոկոլադ, համեղ են ինչպես տաք, այդպես էլ սառը տարբերակով։ Փնտրեք ամենուր և ամռանը վայելեք սառը բուչինոներ ամենուր:

 

back-top