l

lifestyle

EXCLUSIVE! AKNEYE-ի ՖԻՋԻԹԱԼ ՍՓԵՅՍԻ բացումը Վենետիկի 60-րդ միջազգային բիենալեում

Վենետիկում Ապրիլի 20-ին մեկնարկեց 60-րդ միջազգային բիենալեն, որը արվեստի ոլորտում ամենահեղինակավոր ցուցահանդեսն է ամբողջ աշխարհում: 

  • Hayk Shabanyan
  • Kamo Tovmasyan

Նույն ժամանակահատվածում Վենետիկյան Ramo de la Tana, 2124a հասցեում  բացվեց Fastex-ի նախագիծ AKNEYE-ի ֆիջիթալ սփեյսը: 

 

Բիենալեի ընթացքում AKNEYE-ի ՖԻՋԻԹԱԼ ՍՓԵՅՍԸ ներկայանում է որպես ոչ մրցութային նախագիծ, որտեղ ցուցադրված են բազմաթիվ հայ, ինչպես նաև միջազգային ճանաչում վայելող օտարազգի ստեղծագործողների քանդակները, իսկ այցելուները կկարողանան նորովի բացահայտել այլընտրանքային «արվեստը շարժման մեջ»: 

«AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան, իսկ այդ անսահմանության մեջ ծնվում է յուրահատուկ կապ ստեղծագործողի, դիտողի և միջավայրի միջև», -նշեց Fastex ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը:

Fastex-ն ուրախ է աջակցություն ցուցաբերել հայկական տաղավարին Վենետիկի 60-րդ միջազգային բիենալեի շրջանակում՝ խթանելով արտերկրում հայ մշակույթի պատշաճ ներկայացումն ու հանրահռչակումը: 

Կարևորելով հայ արվեստագետներին աջակցելը՝ AKNEYE-ը հնարավորություն է ընձեռել բազմաթիվ տաղանդավոր արվեստագետների ներկա գտնվել Վենետիկում Բիենալեի օրերին և AKNEYE տաղավարում ստեղծել իրենց աշխատանքները՝ ներկայացնելով դրանք ցուցադրության այցելուներին:

 

Կարմիր ժապավենը կտրվեց Fastex ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանի և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի կողմից: Այն նույնպես կգործի մինչ նոյեմբերի 24-ը,ուստի եթե լինեք Վենետիկում, կարող եք այցելել և անձամբ գնահատել վենետիկյան AKNEYE-ն: 

Ցուցահանդեսի վերաբերյալ հետագա նորությունները բաց չթողնելու համար առաջարկվում է հետևել AKNEYE-ի պաշտոնական վեբկայքին և սոցիալական հարթակներին: 

FB\IG

www.akneye.com

back-top