l

lifestyle

AKNEYE հատուկ ընթրիքը Վենետիկի XIV-րդ դարի Ca' Sagredo Hotel-ամրոցում

Ինչպես արդեն տեղեկացրել էի, Վենետիկի 60-րդ միջազգային բիենալեի ընթացքում Fastex-ը ներկայացրեց իր  AKNEYE նախագիծը: Փակ շնորհանդեսի հյուրերը բացման արարողությունից հետո հրավիրված էին հատուկ ընթրիքի, որը տեղի ունեցավ վենետիկյան ամենախորհրդավոր պատմական անկյուններից մեկում՝ XIV-րդ դարի Ca' Sagredo Hotel-ամրոցում:

  • Hayk Shabanyan
  • Kamo Tovmasyan

Ca' Sagredo-ն ամենագեղեցիկ հին վենետիկյան հյուրանոցներից մեկն է, որը հիանալի կերպով արտացոլում է այս տեսարժան քաղաքի ոգին և մթնոլորտը:  

Հյուրանոցը գտնվում է 14-րդ դարի պատմական առանձնատանը Grand Canal-ի վրա: Հատուկ ընթրիքին հրավիրված էին պաշտոնավոր անձինք, արվեստագետներ, գործարարներ, հանրային անձինք Հայաստանից և ամբողջ աշխարհից: 

Հյուրերի թվում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը:

back-top