Kamancha
l

lifestyle

CADENZZA զարդերը Կամոբլոգի 9-րդ տարեդարձի երեկոյի ընթացքում

Կամոբլոգի 9-րդ տարեդարձի գործընկերներից մեկը՝ CADENZZA ապրանքանիշը հյուրերին դիմավորում էր հենց կամրջից: Գեղեցկուհի մոդելը ներկայացնում էր բոլորին CADENZZA ապրանքանիշը, նվիրում բոլոր հյուրերին 5000 դրամի գնման բոնուս քարտեր և իհարկե լուսանկարվում հյուրերի հետ: Երեկոյի հյուրերից մեկը խաղարկության ընթացքում շահեց հատուկ նվեր սրահի կողմից: CADENZZA ապրանքանիշի առաջին խանութ սրահը Հայաստանում բացվել է այս տարի, Դալմա Գարդեն Մոլում: Շուտով, Հյուսիսային պողոտայում կբացվի նաև CADENZZA երկրորդ սրահը:

Swarovski ընտանիքին պատկանող CADENZZA բրենդային զարդերն արդեն հասցրել են սիրվել Ջեսիկա Ալբայի, Լեդի Գագայի, Սառա Ջեսիկա Փարքերի կողմից, ովքեր հաճախ են կրում CADENZZA զարդեր: CADENZZA սրահներում ներկայացված են ոչ միայն հենց CADENZZA ապրանքանիշի զարդեր, այլև աշխարհահռչակ բրենդերի կողմից (Versace, Kenzo, Jean Paul Gaultier, Ted Baker, Vivienne Westwood, Oscar De La Renta և այլոք) հատուկ CADENZZA-ի համար ստեղծված սահմանափակ քանակությամբ օրինակներ, որոնք կարելի է ձեռք բերել միայն CADENZZA սրահներում: 

Դալմա Գարդեն Մոլ

011-500 405,
www.time.am

Facebook/TimeArmenia

back-top