l

lifestyle

ԱՄԱՌՎԱ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ! ԿԱՄՈԲԼՈԳԻ 10-ամյակի շոուն El Rooftop-ում!

Հունիսի 1-ին՝ Ամառվա առաջին օրը ԷԼ ռուֆթոփում մենք նշում ենք ԿամոԲլոոգի ստեղծման 10-ամյակը, իհարկե մեգա-փարթիով: 500 հյուրեր, 15 DJ-ներ և արտիստներ, պարային շոու, իհարկե վառ դեկորացիաներ, 6 ժամ երաժշտություն, խաղարկություններ...մի խոսքով ԿամոԲլոգի փարթիների հավանաբար ամենատոնական, ամենաշքեղ փարթին՝ 10-ամյակի փարթին ողջ ամառվա ընթացքում մեզ նոր լիցքեր ու լավ հիշողություններ կփոխանցի: Մեր գործընկերներն են ABSOLUT-ը և ADJARABET.AM-ը: Ինչպես մասնակցել ու ինչ սպասել այդ օրը մեր թիմից?

  • Kamo Tovmasyan

 

Չնայած, որ մենք նշում ենք մեր 10-ամյակը, ու բոլորը խորհուրդ են տալիս այն նշել ծանր, մասշտաբային...ես միշտ կողմնակից եմ եղել ուրախ փարթիների, զերծ մնալով սիգարակոնյակային ծանր երեկոներից: ԿամոԲլոգ փարթիները 10 տարի շարունակ եղել են օրիգինալ, շքեղ, բայց ոչ ծանր, հիթային երգերով, գեղեցիկ դեկորացիաներով շոուներ ու մենք ուրախ ենք, որ այսօր էլ մենք այդպիսինն ենք, ու չնայած մեր ռեյտինգի, 10 տարվա գործունեության մենք չենք ծերացել, ծանրացել, այլ շարունակում ենք զգալ ոչ թե անցյալի, այլ հենց ներկայի ռիթմը ու այն փոխանցում ենք ձեզ: 10-ամյակի շոուն լինելու է շառ վառ, շատ աստղային, շատ ուրախ...փայլեր, գեղեցիկ հյուրեր, լավ երաժշտություն, ուզում եմ պարել ձեզ հետ միասին մինչ ուշ գիշեր, ուզում եմ տեսնել ուրախ, ոչ նախանձ դեմքերի, ովքեր միգուցե հետևում են ինձ 10 տարի, միգուցե նոր են միացել իմ բլոգին, բայց ովքեր ինձ հետ միասին կնշեն այդ տոնը, փոխանցելով մեզ իրենց դրական լիցքերը:

Տոմսերի համար զանգահարել 091886670

Երկու տարի առաջ մենք նշել ենք մեր 8-ամյալը Էլ Ռուֆթոփում: Շատ լավ օր էր, նրանք, ովքեր եղել են, վստահ եմ, լավ հուշերով են տուն գնացել: Այս անգամ մենք միանգամից երկու պարահրապարակ ենք ստեղծել՝ բացօթյա սրահը շոուի համար և փակ սրահը, արդեն ավելի լաունջ հանգստի, այլ ոճի երաժշտություն լսելու համար. կլինեն մարդիկ, ովքեր կհոգնեն բացօթյա սրահում պարելուց ու կցանկանան առանձնանալ լաունջ սրահում: Շոուն սկսվելու է 20.00-ից միանգամից երկու սրահներում: 00.00-ից բացօթյա սրահը կփակվի ու մենք կմիանանք արդեն փակ սրահում պարողներին: Եթե հանկարծ անձրև տեղա միջոցառումը տեղի կունենա միայն փակ սրահում:

ԻՆչ է ձեզ սպասվում. լավագույն դիջեյները, լավագույն հիթերը, որոնք սիրված արտիստները հենց հիմա ձայնագրում են հատուկ այ գիշեր կատարելու համար, ահա այսպիսի դրես-կոդ. տղաները՝ վերնաշապիկ կամ կոստյում, տաբատ կամ ջինս, ցանկալի է սև, իսկ կանայք՝ փայլուն հանդերձանքով: 10-ամյակի խորհրդանիշն է դիսկո-բոլը: Խնդրում եմ մայկաներով ու սվիտերներով չլինել, նույնիսկ 1 անձը ռոզվի սվիտերով կարող է փչացնել ողջ տպավորությունը, իսկ ամենուր ֆոտո և վիդեո խցիկներ են:

Ահա թե ինչպես է անցել մեր 8-ամյակը կարող եք դիտել ու հասկանալ, թե ինչ է ձեզ սպասվում:

Կվաճառվեն միայն 100 տոմսեր: Գինը՝ 5000 դրամ (091 86670): Մնացած հյուրերը միայն հրավերներով են: Տոմսերի նախնական ամրագրում կարող եք կատարել kamo.tovmasyan@gmail.com հասցեին ուղարկելով նամակ: Սեղաններ չեն լինելու:

Նոր երգեր, պարային նոր շոու, տորթ, նվերներ....ինչպես միշտ մենք շաաաաաատ բծախնդրորեն ստեղծում ենք յուրաքանչյուր նոր դետալ: Բաց մի թողեք ամառվա գլխավոր երեկոներից մեկը: Մեզ հետ նշեք այս տոնը, եթե իրոք սիրում եք մեր աշխատանքը: Եկեք պարելու!

back-top