Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրը նշվում է ամեն տարի հուլիսի 4-ին` ԱՄՆ Անկախության հռչակագիրի ընդունման օրը (1776թ.)։ Ամերիկացիների համար այս տոնը Ամերիկայի Միացյալ Նահանգների ծննդյան օրն է: Միջոցառման բոլոր հյուրերին դիմավորեց ՀՀ-ում ԱՄՆ Դեսպան Քրիստինա Քվին, երեկոյի ընթացքում սպասվում էր լայվ բլյուզային կատարումներ, ֆոտոհատվածներ և համեղ հյուրասիրություն: Հյուրերի թվում՝ հայտնի գործարարներ, դիվանագետներ, քաղաքական և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ: