l

lifestyle

Գնացել էինք ժենգլյալով հաց պատրաստելու

Ինչ լավ օր ենք անցկացրել, չեմ կարող նկարագրել, բայց ֆոտոշարքում հաստատ կզգաք վայբը: Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատը «Արցախի համը» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր հատուկ մաստեր-կլաս, որի ընթացքում բոլոր հյուրերը պատրաստում էին ժենգյալով հաց: Ես էլ էի մասնակցում, ճիշտ է խոհանոցից հեռու եմ, բայց շատ հաճելի էր գործընկերներիս հետ միասին իսկական ժենգյալով հաց պատրաստել, հետո համտեսել ու էս ամեն ինչը ձեզ ներկայացնել: 

  • Սերգեյ Ակոպյան
  • Կամո Թովմասյան

Մոտ 20 բլոգերներ, հաղորդավարուհիներ, լրագրողներ հանդիպել էին «Արցախի համը» ընկերության աշխատակցուհիներին, ովքեր, ինչպես հիշում եք, պատերազմի տարիներին տեղափոխվեցին Երևան և սկսեցին պատրաստել պահածոներ «Արցախի համը» բրենդի ներքո: Այ հենց այս կանայք էլ մեզ ուղղորդեցին, թե ինչպես է պետք ճիշտ ժենգյալով հաց պատրաստել, իսկ հետո մեծ գեղեցիկ սեղանի շուրջ բոլորս համտեսեցինք այն և ոչ միայն ժենգլյալով հացը, այլև ղափամա, «Արցախի համը» հյութեր, մուրաբաներ և իսկական գաթա: Վերջում էլ բոլորս նվերներ ստացանք Muy Mucho սրահի կողմից: Իդեալական շաբաթ, միայն դրական լիցքեր, միայն հայկական ուտեստներով: 

back-top