l

lifestyle

Իվետա Մուկուչյանը, Արամ MP3-ն ու մենք (որպես անկոչ հյուրեր) EVOCA-ի կորպորատիվ երեկոյին

Հիշում եք չէ՞ Օուեն Ուիլսնի ֆիլմը, երբ երկու ընկեր որոշում են անկոչ հյուրերի պես գնալ տարբեր միջոցառումների ու քեֆ անել: Էս տարի մի տեսակ տենց տրամադրություն էր ու որոշեցինք ընտրել 1 ընկերություն (որն ամենաուրախ կորպորատիվը կունենա) ու ինքներս առաջարկեցինք մեզ հրավիրել: Բոլոր հրավերներից ընտրեցինք EVOCA-ի կորպորատիվը, մտածեցինք համ ուրախ կանցնի, համ մեր Իվետային կհանդիպենք, համ էլ Ամանորին ընդառաջ Դվինում սիրուն ռեպորտաժ կունեցանք (դե գիտեք, ամենաոճային աղջիկները աշխատում են EVOCA-ում):

  • Կարեն Դավթյան
  • Կամո Թովմասյան

Դե տարվա ընթացքում էնքան ենք աշխատել, որ ուզում էինք հրավեր մի վայրից, որտեղ լարված չենք լինի, սիրուն մարդկանց շրջապատում կլինենք… կարճ ասած՝ կեր, խմի, քեֆ արա հեքիաթի պես կճանապարհենք տարին: EVOCA-ն մեր գործընկերներից է՝ ում միջոցով այս տարի ներկայացրել էինք Բիոնսեի, Մադոննայի, Սեմ Սմիթի, The Weeknd-ի եվրոպական շրջագայությունները: Ասեմ ավելին, հաջորդ տարի արդեն ունենք պլանավորված նոր շրջագայություններ և բացառիկ իվենթներ, այնպես որ EVOCA-ի հետ միշտ կարող ես պլանավորել վաղվա օրդ, չէ՛, օրը չէ՝տարին:

Կորպորատիվ երեկոյի հատուկ հյուրերն էին Երվանդ Երզնկյանի ղեկավարմամբ սիմֆոնիկ նվագախումբը, Իվետա Մուկուչյանը, Գրիշա Աղախանյանը, Արամ MP3-ն, Անահիտ Հակոբյանը և Coba show-նը, ինչպես նաև DJ Jokey-ը: Երեկոյի անակնկալը՝ 5 սմարթֆոնների և նվեր-քարտերի խաղարկությունն էր, ինչպես նաև բանկի աշխատակիցների ծննդյան տոների նշումը, որը հենց այդ երեկո էր: Դե կորպորատիվներին, գիտեք, ամենաուրախ նկարներն են ստացվում, էնպես որ տեղադրում եմ բոլոր էմոցիաները ինչպես կա, նեղանալ չկա, մերսի հրավերի համար, մյուս տարի էլ կգանք....

 

 

back-top