l

lifestyle

Թղթանձրև ուղղաթիռից EMERAN COMPLEX-ի 1-ամյակին

Հիշում եք չէ, նախորդ տարի ինչ բումով բացվեց EMERAN COMPLEX-ը: 1 տարի անց գնացել էինք շնորհավորելու մեր ընկերներին ու նշելու 1-ամյակը, համ էլ պատմում եմ Ձեզ ինչ նորություններ կան այստեղ: Թղթանձրև ուղղաթիռից, լողավազանում պարային շոու, փրփուրե փարթի, համեղ հյուրասիրություն և կենդանի երաժշտություն EMERAN COMPLEX-ի 1-ամյակին:

Ընդհանուր կոմպլեքսը ընտանեկան հանգստի շատ լավ տեղ է, բայց հատկապես ուրբաթ-շաբաթ օրերին ավելի երիտասարդական շունչ է ստանում, քանի որ նվագում են սիրված DJ-ներ ու կազմակերպվում են թեմատիկ փարթիներ: Նաև ծնունդ ու այլ առիթ նշելու հարմար վայր է, համ նորաոճ է, համ քոզի, էն որ քեզ զգում ես, ոնց որ սեփական առանձնատանդ լինես: Համ ոնց որ Իբիցայում լինես, համ էլ ոնց որ Դիլիջանի լավ առանձնատանդ լինես, ինձ մոտ տպավորությունն էդպես էր: Լողավազանը գործում է ամեն օր՝ առավոտյան 11.00-ից մինչ 20.00-ն: Աշխատանքային օրերին մուտքավճարն է 8 000 դրամ, իսկ հանգստյան օրերին՝ 10 000 դրամ:

Շատ հարմար էր ռեստորանը, որը կարող է ընդունել մինչև 80 հյուր: Շեֆ-խոհարարը խոստացավ բոլորին զարմացնել հեղինակային ուտեստներով ու տարբերվող ձեռագրով, բայց մենք խոսք տվեցինք մի օր առանձին գնալ ու փորձել, քանի որ մենք պարզապես խոսքերով համոզվողներից չենք: Ռեստորանը գործում է մինչ կեսգիշեր, եթե որոշել եք պարզապես օգտվել ռեստորանից, իրականում երեկոյան ժամերին էլ կարող եք գալ, լողավազանի շուրջ օգտվել բարից ու հանգստանալ: Ի դեպ, քանի որ հարևանությամբ EMERAN COMPLEX-ը նաև առաջարկում է վարձով առանձնատներ, այստեղ մշակվել է հատուկ հարսանեկան փաթեթ: Նրանք, ովքեր կնշեն EMERAN COMPLEX-ում իրենց հարսանիքը, որպես նվեր կարող են հենց հարևանությամբ գործող առանձնատներում էլ հանգստանալ: 

1-ամյակին կրկին White party էր կազմակերպված: Նվագում էր DONZ-ը, բոլոր հյուրերին սպասվում էր հյուրասիրություն, կենդանի երաժշտություն, պարային շոու, իսկ օրվա ամենամեծ անակնկալը ուղղաթիռից թղթանձրևն էր փրփուրե փարթիի ընթացքում: Միացեք EMERAN Complex-ի սոց. էջերին՝ հետևելու միջոցառումներին և նորություններին, իսկ Ձեզ հուզող հարցերի պատասխանները կստանաք նշված հեռախոսահամարով: 

Աշտարակի խճ. 20
033-08 70 87

FB / IG

back-top