l

lifestyle

Մինաս Ավետիսյանի աշխատանքների ցուցադրությունը և MINAS գինիների շնորհանդեսը

Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ 20֊րդ դարի երկրորդ կեսի հայ գեղանկարչության ամենախոշոր դեմքերից մեկի՝ նկարիչ Մինաս Ավետիսյանի աշխատանքաների ցուցահանդեսը և հենց նրա պատվին ստեղծված՝ MINAS գինիների շնորհանդեսը: Հիացնող և կոնցեպտուալ այս բացառիկ միջոցառումը կազմակերպել էր FACTORY PRODUCTION ընկերությունը: Ես ևս հյուրերի թվում էի և ներկայացնում եմ այս բացառիկ երեկոն:

Համաշխարհային մշակույթի միտումները ժառանգության հետ համադրելով՝ Մինաս Ավետիսյանը ստեղծեց միայն իրեն բնորոշ յուրահատուկ ոճն ու արտահայտչական լեզուն։ Հենց այս մոտեցումներն ու գաղափարներն էլ ոգեշնչել են նոր բրենդի ստեղման համար: ՄԻՆԱՍ ՎԱՅՆՅԱՐԴՍ ընկերության կողմից արտադրված ոնր՝ MINAS գինին իր տեսակով պետք է համապատասխաներ «Մինաս» անվանը, լիներ Մինաս Ավետիսյանի կտավների պես վառ, արտահայտիչ և գունեղ։

Արդյունքում, Արմավիրի մարզում գտնվող մոտ 100 հեկտար այգիների մթերված խաղողից ստեղծվեց գինի, որ, իր մեջ պարունակում է և Կանգունին և Սավինյոնին բնորոշ համն ու բույրը, ինչպես նաև շատ յուրահատուկ հետհամը։ MINAS գինիները ստեղծվել են իտալացի հայտնի գինեգործ Ֆեդերիկո Ջիոտտիի և հայ գինեգործ Ալբերտ Ներսիսյանի համատեղ ջանքերով: Նոր գինիները ներկայացված են ՊԱՌՄԱ սուպերմարկետների ցանցում, շուտով նաև բոլոր այլ սուպերմարկետներում: Նախագծի բրենդինգը, փաթեթավորման դիզայնը և մարքեթինգային արշավը կատարվել է Indigo Branding ընկերության կողմից։ 

Ի դեպ, հենց ՄԻՆԱՍ ՎԱՅՆՅԱՐԴՍ ընկերության կողմից վերջերս ամբողջովին վերանորոգվել է նկարչի ծննդավայրում՝ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում գտնվող Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը, ինչը նոր շունչ կհաղորդի մեծանուն նկարչի ժառանգության տարածմանը և ամբողջ աշխարհում էլ ավելի ճանաչելի կդարձնի նրա աշխատանքները:

 

back-top