l

lifestyle

ELECTRICA ընկերության ռեբրեդինգը և նոր սրահի բացումը

Դավիթ Անհաղթ 8/1 հասցեում Էլեկտրիկա Գռուպը ներկայացրեց իր՝ թվով արդեն 7-րդ խանութ-սրահը, որտեղ ներկայացված են նորաոճ լուսատեխնիկա, մոնտաժային պարագաներ, հաղորդալարեր, ինչպես նաև էքստերիեր/ինտերիեր տեղադրման լուսատուներ: Ռեբրենդինգի, նոր սրահի և ապագա պլանների մասին՝ մեր հատուկ ռեպորտաժում:

Էլեկտրիկա Գռուպ ՍՊԸ-ն արդեն շուրջ 15 տարի է, ինչ լայն տարածում է գտել լուսատեխնիկայի հայաստանյան շուկայում։ Ընկերությունը ներկայացնում է նորաոճ լուսատեխնիկա, մոնտաժային պարագաներ, հաղորդալարեր, ինտերիեր/էքստերիեր լուսատուներ: Դավիթ Անհաղթ 8/1 հասցեում բացված նոր սրահը առաջինն է ռեբրենդինգից հետո և արդեն իսկ ներկայանում է նոր տարբերանշանով և ձևաչափով:

Էլեկտրիկա Գռուպը ներկայումս ունի 2 հիմնական ուղղվածություն՝ Լուսավորություն և Հոսանքի մոնտաժման պարագաներ։ Վերջին տարիներին շեշտրադրվում է սեփական ապրանքների արտադրությունը, որոնք սպառողներին ներկայանում են Electrica և EL Light ապրանքանիշերով։ Ընկերությունը հանդիսանում է նաև լուսատեխնիկայի ոլորտում հանրաճանաչ՝ Arlight, Bironi, Gauss, Varton, Промруков, КМ профиль, КВТ, Lifud և այլ ապրանքանիշերի պաշտոնական գործընկերը Հայաստանում։ Այսքան տարիների բարեխիղճ աշխատանաքի շնորհիվ ընկերությունը կարողացել է վստահություն ներշնչել իր գործընկերների մոտ, ինչի արդյունքում համագործակցում է Հայաստանում գործող լավագույն խոշոր շինարարական ընկերություններ, կազմակերպություններ ինչպես նաև անհատներ ձեռներեցների և դիզայներների հետ։

Սկզբնական շրջանում ունենալով արտադրական ուղվածություն, ներկայումս կազմակերպությունն ունի մոտ 10․000 ակտիվ շրջանառվող ապրանքատեսակ։ Առաջին խանութ-սրահը բացվել է 2015 թ.-ին, այսօր արդեն ընկերությունը սպառողներին ներկայանում է 7 խանութ-սրահներով։ Շուրջ 10 տարի ընթանում են նաև արտերկրներ արտահանումները՝ առաջինը հարևան Վրաստանի Հանրապետություն, իսկ արդեն 2018 թվականից՝ Ռուսաստանի Դաշնություն։ Հարկ է նշել, որ լուսատեխնիկայի և էլեկտրոմոնտաժային ապրանքների վաճառքով տեղական շուկայում առաջնային դիրքերում են։ www.electrika.am հարթակում կարող եք ժամանակը խնայել և ընտրել Ձեզ անհրաժեշտ ապրանքները, սակայն նոր սրահում շրջելը, ընտրելն ու խորհրդակցելն անկասկած ավելի հաճելի է:

Էլեկտրիկա Գռուպը զբաղվում է ներկայացված ապրանքատեսակների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկումով, որն իրականացվում է ընկերության կողմից ստեղծված սերվիս կենտրոնում։ Բոլոր 7 խանութ-սրահներում սպասարկման գրավական է հանդիսանում սպասարկման բարձր որակն ու ազնվությունը, ինչպես նաև թիմի կողմից ստեղծվող ջերմ միջավայրը։ Ընկերությունն իհարկե ունի մեծածախ վաճառքի առաջարկ, նաև տեղափոխման ծառայություններ ամբողջ Հայաստանի տարածքում: Բացի բնակարանների, առանձնատների լուսավորությամբ, ընկերությունը նաև հանձն է առնում համալիր կենտրոններ, ամբողջական կառույցների լուսավորության ապահովմամբ:

Դավիթ Անհաղթ 8/1

033-98 09 02

electrika.am

FB / IG

 

back-top