l

lifestyle

iSpace-ի նոր՝ Հայաստանում առաջին և միակ Apple Premium Reseller սրահի բացումը

Փետրվարի 2-ին Ռիո Մոլում բացվեց iSpace-ի նոր սրահը` առաջին և միակ Apple Premium Reseller-ը Հայաստանում: Այս բացումը մեծ իրադարձություն է Apple-ի սիրահարների համար. KamoBlog-ը պատմում է մանրամասն:

 

Ի՞նչ է նշանակում Apple Premium Reseller ավելի մանրամասն`

 • Apple-ի ամենամեծ տեսականին Հայաստանում՝ Mac, iPhone, iPad, Apple Watch, AirPods. միայն օրիգինալ սարքեր՝ պաշտոնական երաշխիքով

• Բաց ցուցադրություն` սարքերը գնելուց առաջ կարող եք ինքնուրույն ծանոթանալ ու փորձարկել դրանք: Օրինակ՝ թեստավորել iPhone-ի և Mac-ի հնարավորությունները, լսել, թե ինչպես է հնչում AirPods-ը կամ փորձել տարբեր չափերի Apple Watch` Ձեզ հարմարը ընտրելուց առաջ

•  Աքսեսուարների բացառիկ տեսականի` պատյաններ, էկրանի պաշտպանիչներ, լիցքավորիչներ, Apple Watch-ի գոտիներ և շատ ավելին` Apple-ից և Apple-ի կողմից սերտիֆիկացված բրենդերից

• Պաշտոնական սերվիս կենտրոն՝ ընդլայնված երաշխիք, ապահովագրություն, փոխարինման ֆոնդ և այլ էքսկլյուզիվ ծառայություններ: iSpace-ի սերվիս կենտրոնը հավաստագրված է Apple-ի կողմից և այստեղ Ձեր սարքերը վերանորոգելով կարող եք վստահ լինել, որ բոլոր մասերը, օգտագործվող գործիքները միայն պաշտոնական և օրիգինալ են, իսկ մասնագետները` սերտիֆիկացված Apple-ի կողմից:

• Ուսուցում և խորհրդատվություններ Apple էքսպերտների կողմից. iSpace-ի էքսպերտները կսովորեցնեն, ինչպես օգտագործել նոր սարքերը: Նրանք ունեն հատուկ ծրագրեր և՛ սկսնակների համար, ովքեր նոր են անցում կատարում Apple-ին և՛ Apple user-ների համար: Եթե ունենաք անհատական վերապատրաստման կարիք ունեք, ապա այս դեպքում ևս iSpace-ում Ձեզ կօգնեն

Մինչ սրահի բացումը կազմակերպված էր փակ միջոցառում հատուկ հյուրերի համար, մենք առաջինը ծանոթացանք Հայաստանում միջազգային ստանդարտներով սրահին: Ներկա էին բազմաթիվ հայտնիներ` դերասաններ, հաղորդավարներ, բլոգերներ: Ներկա էին նաև հատուկ հյուրեր, որոնք պատմեցին Apple-ի կողմից սերտիֆիկացված սրահի առավելությունների մասին: Այցելեք iSpace-ի նոր սրահ` ինքներդ բացահայտելու նոր Apple իրականությունը:

RIO Mall | 1-ին հարկ

FB/ IG 

back-top