l

lifestyle

ANAHIT DELUXE գեղեցկության սրահը նշեց իր 20-ամյակը

Մաշտոցի 27 հասցեում գործող ANAHIT DELUXE գեղեցկության սրահը 20 տարիների ընթացքում դարձել է արդեն երեք սերունդների սիրված կենտրոն, որին թե կանայք և թե տղամարդիկ արդեն 20 տարի վստահում ենք իրենց առօրյա և տոնական հարդարանքը, մաշկի և մարմնի խնամքը՝ հավատարիմ մնալով տարիների փորձ ունեցող իրենց բարձրակարգ մասնագետներին:

ANAHIT DELUXE-ը մի հայուհու հաջողության պատմություն է, որը գուցե շատերը չեն լսել: 2004 թ.-ին՝ մասնագիտությամբ ճարտարապես Անահիտ Գյոզալյանը ամուսնու աջակցմամբ որոշում է բացել գեղեցկության կենտրոն կանանց և տղամարդկանց համար Երևանի կենտրոնում: 

Ընդամենը 12 աշխատակիցներով, կարճ ժամանակահատվածում ANAHIT DELUXE-ը դառնում է 00-ականների ամենաբարձրակարգ կենտրոններից մեկը, որտեղ սպասարկվում են տարբեր ոլորտի, մասնագիտության անձինք, մշակութային, գործարար աշխարհի հայտնի դեմքեր: 20 տարիների ընթացքում ավելի ընդլայնվելով և մեծացնելով աշխատակազմը՝ ANAHIT DELUXE-ը չի փոխում հասցեն և շարունակում է սպասարկում արդեն իր առաջին հաճախորդների երրորդ սերնդին, ինչն էլ խոսում է կենտրոնի հանդեպ ունեցած վստահության և աշխատանքի բարձր պրոֆեսիոնալիզմի մասին:

ANAHIT DELUXE-ն իրականացնում է գեղեցկության ոլորտի բոլոր ծառայությունները՝ կանաց և տղամարդկանց համար: Վարսահարդարություն, դիմահարդարում, մատնա/ոտնահարդարում, կոսմետոլոգիա. միայն բարձրակարգ նյութեր և վերջին սերնդի սարքավորումներով: Պրոֆեսիոնալ թիմին, ի դեպ, կարող եք ծանոթանալ հենց իրենց սոցիալական էջերում, որտեղ պարբերաբար ներկայացվում են թե մասնագետները,թե նյութերը որոնցով վերջիններս աշխատում են և թե նրանց աշխատանքները:

20-րդ տարեդարձի միջոցառման հյուրերին սպասվում էր լայվ կատարումներ Կարինա Առուստամյանից, ջերմ ողջյուններ Գրիշա Աղախանյանից, իհարկե տոնական տորթ և հյուրասիրություն: Երեկոյի ընթացքում Անահիտ Գյոզալյանը հայտնեց, որ 20 տարի տնօրինելով կենտրոնը, որոշել է փոխանցել առաքելությունն արդեն իր դստերը: Այսուհետ պատություն ունեցող այս կենտրոնը կտնօրինվի Լիանա Գյոզալյանի կողմից, ճիշտ է, ինքը՝ Անահիտը կշարունակի լինել թիմում որպես խորհրդատու:

Մաշտոցի 27

010 53-82-12

FB/IG

back-top