Արժեքները մնայուն են, սակայն ժամանակի պահանջներին առավել համապատասխանելու համար փոփոխություններ միշտ են հարկավոր: «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը հիմնադրվել է 1999թ.-ին: Տարիների ընթացքում ընդլայնելով իր գործունեությունը, Երևանի տարբեր վարչական շրջաններում բացվել են 27 սուպերմարկետներ, որոնք երևանցիների և քաղաքի հյուրերի համար դարձել են պահանջված ու սպասված՝ ասոցացվելով ցածր գների, թարմ ապրանքատեսակների և արագ սպասարկման հետ: Ռեբրենդինգը սպասված էր, չէ՞ որ 23 տարիների ընթացքում սիրված սուպերմարկետները, լավ իմաստով արդեն ՆՈՐ չեն, ուստի արդեն 27-րդ՝ շուրջօրյա սուպերմարկետից սկսած նոր անվանումն է «ԶՈՎՔ»:
Նոր տարբերանշանում կնկատեք արտահայտված կանաչ և կարմիր գույները: Կանաչ գույնն իհարկե հիշեցնում է ամեն օր թարմացվող տեսականու մասին: Կարմիր գույնը խորհրդանշում է եզրագծի հատումը՝ նախագծերի ավարտին հասցնելը: Հաջորդաբար նախատեսված է բոլոր մյուս սուպերմարկետների փոփոխումը, ինչպես նաև շուրջօրյա աշխատանքային գրաֆիկի անցումը: Նոր լոգոտիպը զուտ գաղափարախոսություն չէ, այն նաև սահմանում է սպասարկման նոր ձևաչափ, ինչով էլ և կառանձնանա «ԶՈՎՔ» սուպերմարկետների ցանցը: Մոտ ապագայում սպասվում են նոր՝ ավելի ընդարձակ սրահներ, նոր սուպերմարկետներ տարբեր վարչական շրջաններում և մշտապես թարմացվող նոր ապրանքատեսակներ:
ՇՈՒՐՋՕՐՅԱ աշխատանքային ռեժիմով գործող «ԶՈՎՔ» սրահում կարող եք գտնել ամեն ինչ առօրյա սպառման և հանգստի համար: Թարմ, տեղում թխվող հաց ու կրուասաններ, տեղական մսի հարուստ տեսականի, թարմ մրգի և բանջարեղենի բաժին, երկրորդ հարկում էլ արդեն տնտեսական բաժինն է: Նոր սուպերմարկետն արդեն նոր տարբերանշանով է և նոր գույներով: Քաղաքի ամենամարդաշատ խաչմերուկներից մեկում բացված «ԶՈՎՔ»-ը, վստահ եմ, սպասված էր շատերի կողմից:
Մշտապես թարմ ու սիրված ապրանքատեսակները կարող եք ձեռք բերել ՇՈՒՐՋՕՐՅԱ, ինչպես նաև առաքմամբ: Հիշեցնեմ, որ www.norzovq.am կայքում, ամեն օր 09.00-ից մինչ 21.00 կարող եք առաքմամբ պատվիրել ամբողջ տեսականին, իսկ ակցիաներին, առաջարկներին և գներին կարող եք ծանոթանալ նաև «ԶՈՎՔ» ցանցի սոց. էջերում:
«ԶՈՎՔ» սուպերմարկետների ցանցը շուկայում է արդեն 23 տարի: Շնորհիվ իր բոլորին հասանելի գնային քաղաքականության, մշտապես թարմ և որակյալ տեսականու, այն դարձել է ամենասիրված սուպերմարկետների ցանցերից մեկը երևանցիների և քաղաքի հյուրերի համար:
«ԶՈՎՔ». ԹԱՐՄ և ՄԱՏՉԵԼԻ ԱՄԵՆ ՕՐ: