l

lifestyle

Երևանի ՅԱՍԱՄԱՆ ռեստորանը նշեց իր 2-ամյակը

3 տարի առաջ Ծաղկաձորի հենց կենտրոնում բացվեց ՅԱՍԱՄԱՆ ռեստորանը, իսկ արդեն մեկ տարի անց, բացվեց երկրորդ ՅԱՍԱՄԱՆ ռեստորանը արդեն Երևանում՝ Եկմալյան 1/1 հասցեում: Դժվար է ասել, թե որ ՅԱՍԱՄԱՆԸ դարձավ ավելի սիրված, երկու ռեստորաններն էլ այսօր ընտանեկան և ընկերական հանդիպումների ամենասիրված վայրերից են: Երևանյան ՅԱՍԱՄԱՆԸ օրերս նշեց իր 2-ամյակը մշտական հաճախորդների, գործընկերների հետ ու մենք էլ միացանք շնորհավորանքներին:

ՅԱՍԱՄԱՆԸ լավ ընտրություն է ընտանեկան, ընկերական և կորպորատիվ միջոցառումների անցկացման, զբոսաշրջիկներին և օտարերկյա հյուրերին զարմացնելու համար։ Իհարկե գլխավոր մեխը մեր հայկական խոհանոցն է իր հեղինակային ուտեստներով, սակայն մենյուն պարբերաբար թարմացվում է ու ցանկության դեպքում այնտեղ կարող եք գտնել նաև եվրոպական ուտեստներ: Ներկայացված է հատուկ մենյու օրինակ պասի ընթացքում, բուսակերները մենյուում կարող են գտնել այն ինչ իրենց հարկավոր է, այդ առումով սա ամենահարմար ու բազմազան ուտեստներ առաջարկող ռեստորաններից է, որտեղ միշտ կարող ես պատվիրել ինչ-որ նոր ուտեստ ու հագեցած հեռանալ ռեստորանից: Երկու ընդհանուր սրահներ ծխողների և չծխողների համար, հարմարավետ առանձնասենյակներ ընկերական հավաքույթների համար և բաց խոհանոց՝ որտեղ կարող եք հետևել խոհարարների աշխատանքին: Հիանալի ընդունելություն է այստեղ, երբ ինձ հարցնում են, թե ինչու եմ հանդիպումներս հիմնականում այստեղ կազմակերպում, պատասխանում եմ, որ անչափ հյուրընկալ են ու կարծես ոչ թե ռեստորան ես գնում այլ մտերիմ բարեկամի տուն: 

Շնորահավորում եմ իմ սիրելի ռեստորանի ողջ անձնակազմին: Վայր, որտեղ դու զգում ես քեզ ինչպես տանը, նույնիսկ եթե այցելում ես թեթև նախաճաշի, լանչի, երեկոյան ընթրիքի ես հրավիրված կամ պարզապես մեկ բաժակ դառը հայկական սուրճ ես ցանակնում խմել: Ի դեպ ՅԱՍԱՄԱՆ ռեոստորանը «Պատրիարխ» ռեստորանային ցանցի խմբում է, որն արդեն 40 տարի պահպանում է լավագույն համն ու կայուն որակը: Համոզված եմ, դուք եղել եք նաև ռեստորանային այն խմբի ԳԻՆԵՏՈՒՆ, Сыроварня ռեստորաններում և «Համով Տնակ» Pitstop-ում: Բաձրակարգ սպասարկում ու հայկական արժեքների ընդգծում: 

Եկմալյան 1/1

055-80 33 44

FB / IG

back-top