l

lifestyle

KAMOBLOG AWARDS 2019-ի 15 մրցանակակիրները

KAMOBLOG AWARDS 2019-ը ներկայացրեց տարվա ընթացքում ամենաշատ դիտումներ գրանցած 15 շնորհանդեսները՝ ըստ Kamoblog.TV կայքի, մեր սոց էջերի և հեռուստատարբերակի ցուցադրությունների: Երեկոյի Գլխավոր գործընկերն էր Moët & Chandon ապրանքանիշը, որը պաշտոնապես Հայաստանում ներկայացնում է Սարգիս Կարոլինա ընկերությունը: KAMOBLOG AWARDS 2019-ը IQOS friendly երեկո էր: Միջոցառման հյուր-վարողն էր՝ դերասանուհի Արփի Գաբրիելյանը: Ներկայացնում ենք այս տարվա 15 մրցանակակիրներին:

  • Kamo Tovmasyan

Տարվա ընթացքում մենք նկարահանում ենք մոտ 500 շնորհանդեսներ՝ ներկայացնելով տարվա նոր ռեստորանները, հյուրանոցները, ակումբները, խանութ-սրահները, կենտրոնները, ինչպես նաև ճանապարհորդական ուղղությունները: Մենք լուսաբանում ենք միջոցառումները մեր կայքում, ակտիվ ենք սոց-էջերում, ինչպես նաև ներկայացնում ենք ԿամոԲլոգ հեռուստանախագիծը ATV հեռուստաընկերության եթերում: Ամփոփելով տարին և առանձնացնելով ամենաշատ դիտումներ գրանցած շնորհանդեսները մեր բոլոր մեդիա հարթակներում՝ տարեվերջին մենք հանձնում ենք 15 մրցանակներ, յուրաքանչյուր ոլորտից ընտրելով ամենամեծ հետաքրքրություն ունեցած միջոցառումը, սրահը, ժամանցավայրը կամ անհատին՝ ըստ մեր հետևորդների դիտումների: Այս պահին երբ դուք ընթերցեք այս փոստը, մենք արդեն կլինենք Դուբայում, ուր մեկնում ենք ներկա լինելու և պատմելու ձեզ Դուբայի Palazzo Versace հյուրանոցը և Զեմֆիրայի համերգը, որը տեղի կունենա Նոյեմբերի 2-ին Ջումեիրա լողափում: Միացեք մեր ինստագրամի էջին՝ հետևելու լայվ միացումներին:

ՏԱՐՎԱ ԵՐԳՉՈՒՀԻ

ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լիլիթն այս պահին դեռ շարունակում է իր համաշխարհային շրջագայությունը, ուստի երգչուհին ողջունեց ներկաներին վիդեո տարբերակով: Նրա մենահամերգը Երևանում թերևս տարվա ամենասպասված, քննարկվող ու շքեղ համերգներից էր: Պատահական չէ, որ մեր անդրադարձն այս համերգին ունեցել էր ավելի քան 100 000 դիտում: Վերհիշել այն կարող եք այստեղ:  

-----------------

ՏԱՐՎԱ ԲՅՈՒԹԻ ԲՐԵՆԴ

GOLD's SPA

Բոլորովին վերջերս մենք ներկայացրեցինք Gold's Spa-ի 8-րդ տարեդարձի երեկոն, իսկ տարվա ընթացքում նաև Gold's Spa-ի գործունեությունը: Քրիստինա Բաբայանն այսօր ոլորտի ամենահայտնի և սիրված դեմքերից է, ով ողջ տարվա ընթացքում ներկայացնում է կոսմետիկ բժշկական ամենավերջին նորույթներն ու ներկայացնում միջազգային առաջատար էքպոները: Վերհիշել Gold's Spa-ի մասին մեր անդրադարձը կարող եք ահա այստեղ:  

---------------

ՆՈՐ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

EVOCABANK

Evocabank-ն այս տարի կազմակերպել էր հերթական շքեղ միջոցառումը, որի ընթացում տեղի ունեցավ նոր` Visa Infinite քարտի շնորհանդեսը։ Որպես միջոցառման անցկացման վայր ընտրվել էր Վելոտրեկը`օրիգինալ ու անսպասելի: Աստղային երեկոյի հատուկ հյուրերն էին Իվետա Մուկուչյանը և Սրբուկը: Վերհիշել երեկոն կարող եք ահա այստեղ:

-----------

ԳԱՍՏՐՈ ԵՎ ԼԱՅՖՍԹԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ

FIGARO Group

Այս տարի FIGARO Group-ը ներկայացրեց ԳԻՆՈՎԿԱՑ ռեստորանը, CHARLISA սրճարանը, նոր SEGAFREDO-ն Հյուսիսային պողոտայում, նշեց SQUARE ONE-ի 15-ամյակը, ինչպես նաև հետևեց առողջ ապրելակերպին՝ Segafredo Trek Yerevan-ի շրջանակներում: Գերհագեցած աշխատանքային տարին չէր կարող չնկատվել մեր և մեր հետևորդների կողմից:

---------------

ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ՖԵՇՆ ԲՐԵՆԴԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

VAELI

VAELI հայկական բրենդը՝ մուտք գործելով հայկական նորաձևության աշխարհ, ներկայացրեց իր առաջին՝ NEON CLASSIC հավաքածուն: Ցուցադրությունը համարձակ էր, օրիգինալ, տպավորիչ, ու պատահական չէ, որ նորաձևության հետ կապված մեր փոստերից այն ամենամեծ հետաքրքրությունն էր ցուցաբերել: Դիտել ցուցադրությունը կարող եք ահա այստեղ:

------------

ՆՈՐ ԺԱՄԱՆՑԱՎԱՅՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

GALACTICUS

Հայաստանում առաջին Laser Tag արենան, KAT VR Walk վիրտուալ իրականություն, սրճարաններ, մանկական դիսկոտեկ, ծննդյան հատուկ սրահ, բատուտներ, լաբիրինթ խաղասրահ, Barbie room, Lego zone....այս ամենը GALACTICUS մանկական կենտրոնում, որն էլ ստանում է մեր մրցանակը՝ մանկական ժամանցային կենտրոններ ներկայացնող շնորհանդեսների շրջանում ամենամեծ դիտումները գրանցելով: GALACTICUS-ին կարող եք ծանոթանալ ահա այստեղ

--------------

 

ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

CERCLE / The Triângûlum

Կոտայքի մարզի Գառնի գյուղում՝ հենց Գառնու տաճարի մոտ տեղի ունեցավ ամենաանսպասելի իրադարձություններից մեկը, ինչը հայաստանյան հարթակում իսկական հեղաշրջում է էլեկտրոնային երաժշտության սիրահարների համար: Ֆրանսիական հայտնի Cercle-ն առաջին անգամ Հայաստանում էր և իր հերթական livestream-ն իրագործեց Գառնու տաճարից: Հատուկ հյուրեր՝ Acid Pauli և Viken Arman: Հայ DJ-ներից նվագեցին KAÍ-ն և Leo Aniram-ը: Կազմակերպիչ՝ The Triângûlum: Մեկ միլիոնից ավել դիտում միայն ֆեյսբուքյան էջում: Ավելի կոնկրետ՝ 1 236 270: Վերհիշել՝ այստեղ:

------------

ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Artyom's

Ոսկյա զարդերի արտադրմամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկը՝ Artyom's  ոսկերչական տունը, պաշտոնապես վերաբացեց արդեն 4 տարի գործող խանութ-սրահը: Բացման շնորհանդեսի հատուկ հյուրերն էին Մոսկվայից ժամանած սիրված դերասանուհիներ Անֆիսա Չեխովան և Անաստասիա Զավորոտնյուկը: Շքեղ երեկոն կարող եք վերհիշել այստեղ:

-------------

ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏ

HUGO BAR & RESTAURANT

Նման յուրահատուկ տեղեր Երևանում բացվում են, երևի թե տարին մեկ: Փախած կոնցեպտ, վերջ դիզայն, սուպեր մթնոլորտ...չեմ կարող ստատիկ բառերով բնութագրել նոր HUGO-ն, որը ոչ սրճարան է, ոչ ռեստորան, ոչ ակումբ...Ինձ համար՝ իրական աշխարհից կտրված, ժամանակի զգացողությունը մոռացած, անցյալն ապագայի հետ խառնած տեղ է, որտեղ ուզում ես մոռանալ այն աշխարհը, ուր ապրում ես, ու թռնել տիեզերք: Բացման շնորհանդեսը դիտեք այստեղ:

 ________

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՍՐԱՀ

DVIN MUSIC HALL

Տարվա ամենագեղեցիկ նոր երաժշտական և միջոցառումների սրահը, որտեղ այսօր անց են կացվում ամենաշքեղ հարսանեկան երեկոները, կորպորատիվները, ցուցադրությունները, ինչպես նաև տարվա ընթացքում կազմակերպվում են մեգաաստղերի համերգներ: Շքեղ, իր տեսակով եզակի ու խոստումնալից:

________ 

ՏԱՐՎԱ ՆՈՐ ՍՐՃԱՐԱՆ

Coffeeshop Company

Միջազգային հայտնի Coffeeshop Company-ն նշեց հայաստանյան գործունեության 5-ամյակը ու ներկայացրեց նոր Coffeeshop Company-ն արդեն Կասկադում: Սա երրորդ սրճարանն է Հայաստանում, նշեմ, որ մեկ տարի առաջ նաև բացվել է ևս մեկ Coffeeshop Company, արդեն Վրաստանում: Բացման շնորհանդեսն ամբողջությամբ դիտեք ԿամոԲլոգում:

----------

ՏԱՐՎԱ ՆՈՐ ՌՈՒՖԹՈՓ

VEREV

VEREV rooftop bar & restaurant-ը Paparazzi Group-ի նոր նախագիծն է, այն գտնվում է Աբովյան 3 հասցեում՝ 6-րդ հարկում: Բացման շնորհանդեսին հրավիրված էին Գոռ Սուջյանը, KAI-ն, քաղաքական, բիզնես ոլորտի և մշակույթի սիրված դեմքեր: Ինտերիերը, հյուրերը, տպավորությունները՝ մեր 180 կադրերում: Տարվա ամենաօրիգինալ, ճաշակով, ոճային ռուֆթոփը, որը մշտապես պահում է իր կայուն դիրքը ոլորտում:

-------------

ՏԱՐՎԱ ՆՈՐ ԿՈԿՏԵՅԼ-ԲԱՐ

Eight18n

EIGHT18N Cocktail Bar & Bites-ն արդեն ինտերիերի դիզայնով սկսում է դուր գալ, հետո, երբ նստում ես երկար բարի մոտ ու Շանթն իր հայտնի կոկտեյլներն է սարքում, հասկանում ես որ գտել ես նոր, լավ տեղ Երևանում: Երբ բարը լցվում է ու տեսնում ես այցելուներին, տնօրեններին, աշխատակազմին, արդեն հասկանում ես, որ թույն տեղ ես ընտրել: Հիմա, բարային նոր մշակույթի բում է Երևանում ու այս ժամանցավայրը տարվա ամենագրագետ ու ստացված բարերից էր: Բացման շնորհանդեսը դիտեք այստեղ:

_________

ՏԱՐՎԱ ՆՈՐ ՌԵՍՏՈՐԱՆ

ՔԱՄԱՆՉԱ

Վստահ եմ, շատերդ եք եղել արդեն ու հիացել նոր տեսք ստացած Կողբացի փողոցի այս հատվածով: ԱՐՄԱՏ գաստրո գրուպը ամռանն ամբողջությամբ վերականգնել էր փողոցի այս հատվածը, ավելացվել էր հեծանվուղի, պահպանելով նախնական տեսքը՝ փոխվել էր շենքի ֆասադը և հիմա արդեն այնտեղ ներկայացնում է ՔԱՄԱՆՉԱ նոր հայկական ռեստորանը: Փողոցի այս հատվածը մեծ հետաքրքրություն առաջացրեց բոլորի մոտ, այդ թվում և ռեստորանը: Դիտեք մեր նկարահանած ռեպորտաժը ՔԱՄԱՆՉԱՅԻ բացումից այստեղ:

------------

ՏԱՐՎԱ ԲԱՑՄԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Black Star Burger

Տիմատին պատրաստում է բուրգերներ հենց Շահումյանի անվ. հրապարակում: Black Star Burger-ը անսպասելի, մեծ թափով ու մեծ շնորհանդեսով սկսեց իր մուտքը Հայաստան: Վերջերս էլ արդեն բացվել է երկրորդ Black Star Burger-ը արդեն Մեգամոլում: Հերթեր, ռուսական ամենահայտնի սոչնի բուրգերը, ու ամենահզոր մուտքը ոլորտ: Վերհիշենք ամեն ինչ այստեղ:

 

 

back-top