l

lifestyle

20 Անվանակարգեր և մրցանակակիրներ. KAMOBLOG NIGHT LIFE AWARDS 2018

20 մրցանակակիրներ, ովքեր տարվա ընթացքում գրանցել էին ամենաշատ դիտումները, քննարկումները, ամենամեծ հետաքրքրությունը: Իհարկե մենք բոլորս հասկանում ենք, որ եթե մենք անաչառորեն հաշվի առնեինք դիտումների քանակը, ապա բոլոր 20 մրցանակները պետք է ստանար 1 անձ, բայց քանի որ մենք հեռու ենք քաղաքականությունից և ներկայացնում ենք ժամանցային մեդիա, ապա 20 մրցանակները հանձնում ենք հենց ժամանցային ոլորտի ներկայացուցիչներին: Թե ինչպես է կատարվում ընտրությունը և թե ովքեր ստացան այս տարի մրցանակներ՝ դիտեք այս փոստում:

  • Kamo Tovmasyan

 

Միայն այս տարի մենք արդեն իսկ նկարահանել ենք 400 միջոցառումներ: Բառացիորեն ամեն օր մենք ներկայացնում ենք երևանյան և ոչ միայն երևանյան ժամանցային իրադարձությունները՝ բացումները, հյուրանոցային, ռեստորանային, տուրիզմի, ֆեշն ոլորտի միջոցառումները, իսկ դրանցից ամենամեծ հետաքրքրությունը գրանցած վայրերին և անհատներին հանձնում ենք մրցանակ տարեվերջին: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին, ովքեր տարվա ընթացքում համագործակցում են մեզ հետ, սակայն մրցանակները 20-նն էին այս տարի և մենք պետք է առանձնացնեինք 20 մրցանակակիրների: Հաշվի է առնվում KamoBlog.TV կայքի, ԱրմՆյուզ հեռուստաընկերության ԿամոԲլոգ հեռուստածրագրի դիտումները, ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում հայտնված փոստերի reach-երը և տվյալները դասակարգվում ըստ ցուցանիշի: Եվս մեկ անգամ նշեմ, որ ներկայացված են միայն այն միջոցառումները, որոնք մենք լուսաբանել ենք: KAMOBLOG NIGHT LIFE AWARDS 2018-ը տեղի ունեցավ The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan հյուրանոցում: Երեկոյի գործընկերներ՝ Royal Armenia, Absolut, Adjarabet.am

Մենք չենք սիրում պատվոգրեր (որոնք սակայն այդքան սիրում են հայերը) և ոսկե մեծ արձանիկներ (որոնք նույնպես այդքան սիրված են հայերի կողմից): Մեր նպատակը գործընկերների աշխատանքի գնահատումն է, լավագույններին շնորհակալություն հայտնելը, քանզի առանց նրանց գործունեության չէր ձևավորվի այն հարթակը, որտեղ մենք աշխատում ենք: Մրցանակը ռետրո, սակայն գործող ֆոտոխցիկներն են, որոնք կարծում եմ հետաքրքիր կդիտվեն մրցանակակրի տանը կամ ժամանցավայրում:

ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

EVENT PERSON OF THE YEAR

Արդեն մի քանի տարի նա ամենապահանջված, ամենաոճային դեմքերից է շոու-բիզնեսում: Ողջ տարվա ընթացքում Իվետային կարելի էր հանդիպել երևանյան և միջազգային իվենթներին, մեկ նա ամերիկյան Burning Man փառատոնում է, մեկ մենահամերգով Ազատության հրապարակում է, չեմ խոսում արդեն կորպորատիվների և փակ երեկոների մասին, որտեղ նույնպես նա ամենապահանջված անձանցից էր: Այս տարի Իվետան քույրիկի հետ միասին MUKUCHYAN բրենդի ներքո թողարկեց նաև աքսեսուրաների և sweatshirt-երի շարք, իսկ քաղաքի բոլոր անկյուններում էլ հանդիպում էինք նրան Evocabank-ի, Artyoms ապրանքանիշի և Pepsi-ի գովազդային պաստառներին: Իվետայի երևանյան մենահամերգը կարող եք վերհիշել ԱՀԱ ԱՅՍՏԵՂ: Տարվա EVENT PERSON անվանակարգում մրցանակը հանձնում ենք Իվետա Մուկուչյանին:

-------

SUPER SAKO

EVENT PERSON OF THE YEAR

Վստահ եմ, բոլորդ տեսել եք թե ինչպես է ողջ աշխարհը երգում ու պարում ՄԻ ԳՆԱ: Super Sako-ն դարձավ գերպահանջված աստղ հենց այս հիթից հետո: Եթե հետևեք նրա ինստագրամին, կտեսնեք Սաքոյին մեկ Լաս Վեգասի փակ փարթիներում, մեկ ֆրանսիական հեռուստաընկերությունների թոք-շոուներում, այս շրջանում էլ նա գտնվում է ռուսաստանյան շրջագայության մեջ: Հատուկ մեր միջոցառմանը ներկա գտնվելու համար, մեկ օրով Երևանում էր յութուբյան ռեկորդակիր (պետք է ճշտել, կա արդյոք հայկական այլ երգ, որն ունի այդքան դիտում) Super Sako-ն:

_______

ՍՐԲՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆ

PERFORMER OF THE YEAR

Վերջին 2-3 տարիների ընթացքում Սրբուհի Սարգսյանը սիրված էր ավելի նեղ՝ երևանյան ակումբային հասարակության շրջանում, սակայն այն բանից հետո, երբ երգչուհին հայտնվեց ուկրաինական THE VOICE նախագծի ֆինալում, դարձավ համահայկական սիրելին: Նրա ելույթներին սպասում էին բոլորը, ու ամեն անգամ հիանում նրա տաղանդով: The Voice-ից հետո Սրբուհին մենահամերգով ներկայացավ Շ. Ազնավուրի անվ. հրապարակում, մասնակցեց մի շարք նոր նախագծերի, կազմեց նոր բենդ, իսկ երգչուհու պանհանջարկը (նաև հոնորարները) մի քանի անգամ ավելացավ: Այս տարվա ամենավառ, ամենասպասված ու իրոք սիրված երգչուհին Սրբուհին է: Վերհիշենք նրա այս տարվա երևայան բացօթյա մենահամերգը ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:

_______

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ՊԱԼԱՏ

FASHION PROJECT OF THE YEAR

Հանդիպումներ և սեմինարներ միջազգային հայտնի ֆեշն մասնագետների հետ, մասնակցություն Միլանի, Կիևի և մի շարք այլ նորաձևության շաբաթներին ու ֆանտաստիկ՝ ՆՈՅԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ խորագրով ցուցահանդես, որտեղ հայ դիզայներները ներկայացնում էին իրենց աշխատանքները Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Առաջարկում եմ վերհիշել այդ շքեղ ցուցահանդեսն ԱՀԱ ԱՅՍՏԵՂ, ինչից հետո պարզ կդառնա, թե ինչու նորաձևության ոլորտում, այս տարվա մրցանակը մենք հանձնեցինք Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատին, ի դեմս՝ Վահան Խաչատրյանի:

_______

SUPACOOKS

DJ OF THE YEAR

Նրանք հիմնադրեցին Kitchen Recordings լեյբլը, որպես հյուրեր նվագեցին Ibiza Global Radio, Ibiza Sonica և մի շարք այլ ռադիոկայաններում, երևանյան և միջազգային ակումբներում, իրենց Aftermath սինգլով հայտնվեցին Beatport-ի ամենաշատ վաճառված TOP 100 գործերի ցանկում, իսկ www.beatstats.com-ում այս պահին գտնվում են progressive house ոճում ստեղծագործող DJ/պրոդյուսերների ցանկի 40-րդ տեղում: Այս տարվա մարտին Kitchen Recordings-ը հրավիրել էր Ten Walls-ին, ում հետ միասին Supacooks-ը նվագեց ՊԱՏԻ ՀԵՆՔՈՒՄ: Կարող եք վերհիշել փարթին ԱՅՍՏԵՂ

_______

GERMANIA AIRLINES

TRAVEL PROJECT OF THE YEAR

Գերմանական հայտնի Germania Airlines ավիաընկերությունը հունիսի 17-ից մեկնարկեց Երևան-Բեռլին-Երևան ուղիղ կանոնավոր չվերթները, որոնք գործելու են ողջ տարվա ընթացքում, շաբաթական արդեն 2 անգամ: Հայաստանում Germania Airlines-ի պաշտոնական գործընկերն է Sidon Travel ընկերությունը, սակայն բացի հենց Sidon Travel–ի գրասենյակից, այս չվերթները կարող եք ամրագրել երևանյան լավագույն տուր-ընկերություններում: Ավելի քան 30 տարիների ընթացքում Germania Airlines-ը մատուցում է երաշխավորված ծառայություններ Airbus A319-100, Boeing 737-700-W, Airbus A321-200 ինքնաթիռներով: Հավելեմ, որ այս տարի Tripadvisor հեղինակավոր կայքի ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում Germania Airlines-ն արժանացել է Գերմանիայում “Տարվա լավագույն ավիաընկերություն” մրցականին: Շնորհանդեսը կարող եք վերհիշել ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:

_______

 

______

ADJARABET.AM

SPORT EVENT OF THE YEAR

Հունիս/հուլիս ամիսներին, երբ ամեն օր մենք կլանված հետևում էինք Ֆուտբոլի Աշխարհի առաջնության այս տարվա խաղերին, Adjarabet.am-ը ՖԱՖ-ի հետ միասին ստեղծել էր իր տեսակով եզակի սպորտային քաղաք ՌԻՈ մոլի բացօթյա հատվածում: Մեկ ամիս շարունակ երևանցիներն ու քաղաքի հյուրերը կարող էին անվճար դիտել բոլոր խաղերը, իհարկե հետևել մեկնարկային և ֆինալի մրցակցությանը: Բացման շնորհանդեսի հատուկ հյուր էր NEMRA բենդը, կարող եք վերհիշել այս հետաքրքիր նախագծի բացման երեկոն ԱՀԱ ԱՅՍՏԵՂ: Հավելեմ, որ ողջ տարվա ընթացքում Adjarabet.am-ը խաղարկեց բազմաթիվ ավտոմեքենաներ, բնակարաններ, գումարային մրցանակներ, այդ թվում նաև հենց Հյուսիսային պողոտայում ֆուտբոլասերներին առաջարկում էր շահել Երևանում տեղի ունեցող խաղերի տոմսեր: 

______

ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԱՐՄԵՆԻԱ

LIFESTYLE EVENTS OF THE YEAR

Ընկերություն, որն իր տարբեր ապրանքատեսակներով ողջ տարվա ընթացքում կազմակերպում էր հետաքրքիր միջոցառումներ: Սկսենք հենց նախորդ ամսին տեղի ունեցած մասշտաբային Coca-Cola Yerevan Marathon 2018-ով, որն այս տարի գրանցեց 50 երկրներ ներկայացնող հազարավոր վազորդների մասնակցություն: Ի դեպ, այս տարի մասնակցեց նաև 560 երեխա՝ վազելով 1 կմ: ԱՀԱ ԱՅՍՏԵՂ կարող եք նաև վերհիշել Schweppes ապրանքանիշի փակ երեկոն Pahest33-ում, իսկ ԱՅՍՏԵՂ կարող եք կարդալ Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրեին կազմակերպված ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի շրջագայության տպավորությունների մասին:  

______

HERMITAGE EXCLUSIVE PERFUMES AND COSMETICS

BEAUTY EVENT OF THE YEAR

Այս ընկերությունն արդեն երկրորդ տարին է, ինչ չի թողնում մեզ ոչ մի այլընտրանքի հնարավորություն: Հրաշալի միջոցառումներ, անվանի պարֆյումերների հետ հանդիպումներ, միջազգային հայտնի բրենդերի շնորհանդեսներ, պարզապես անհնար է այս տարի բյութի ոլորտում մրցանակը կրկին չհանձնել HERMITAGE Exclusive perfumes and Cosmetics-ին, նրանք իրոք զարմացնում են իրենց աշխատանքով: ԱՀԱ ԱՅՍՏԵՂ կարող եք դիտել KILIAN ապրանքանիշի շնորհանդեսը, ԱՀԱ ԱՅՍՏԵՂ՝ EX NIHILO բրենդի կոնցեպտուալ երեկոն, ու դեռ տարին ավարտված չէ, մի քանի օր անց մենք հրավիրված ենք ևս մեկ հատուկ երեկոյի:

______

ԿՈՎԿԱՍ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

OPEN AIR NEW POOL OF THE YEAR

Երևանյան ամառվա գլխավոր ժամանցային տարբերակը բացօթյա լողավազաններն են, այդ է պատճառը, որ ողջ ամառվա ընթացքում մեծ դիտումների քանակ ու հետաքրքրություն են գրանցում լողավազանների մասին փոստերը: Ի դեպ, ուզում եմ նշել, որ նույնիսկ Եվրոպայում չկան այսքան որակյալ, հետաքրքիր հյուրանոցային լողավազաններ, որտեղ պարբերաբար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Հուլիս ամսին երբ Ստոկհոլմում էի, պարզեցի, որ այնտեղ միայն 2 լողավազաններ են գործում, որից մեկն էլ տերմո-լողավազան էր: Հասկանալով, որ մեզ մոտ լավագույն բացօթյա լողավազաններն են, որոշել եմ այսուհետ ամառները հանգստանալ միայն Երևանում: Այս տարվա նորաբաց բացօթյա լողավազաններից ամենագեղեցիկը ԿՈՎԿԱՍ հյուրանոցային համալիրի բացօթյա լողավազանն էր, որի բացման շնորհանդեսը կարող եք ԴԻՏԵԼ ԱՀԱ ԱՅՍՏԵՂ: Հրաշալի հանգիստ, օրիգինալ բար, համեղ խոհանոց, ու նաև մեծ առավելություն է, որ այստեղ մինչ երեկոյան 20.00-21.00 կարող էիր մնալ լողավազանում: 

______

FREYWILLE

THE INSPIRING WOMEN EVENT OF THE YEAR

Տարվա ընթացքում ամենամեծ դիտումները ԿամոԲլոգում գրանցում են մանկական և կանանց համար կազմակերպված միջոցառումները, այդ պատճառով մենք առանձնացրել ենք միայն կանանց համար, կանանց նվիրված միջոցառման անվանակարգ: Ավստրիական FREYWILLE ապրանքանիշն իր 1-ամյակը նշեց հրաշալի միջոցառման ընթացքում, որը տեղի ունեցավ Terazza-ում: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Հայաստանում Ավստրիայի Հանրապետության դեսպան Ալոիս Կրաուտը և Հայաստանում Ավստրիայի Հանրապետության Պատվավոր հյուպատոս Պարոն Արամ Մարությանը։ Վերհիշել այս երեկոն կարող եք ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:

______

MR. HOOKAH LOUNGE BAR

24 HOUR PLACE OF THE YEAR

24 ժամ գործող համեղ խոհանոց, բար, նարգիլե, երաժշտություն, խաղեր...Ամիրյան 15ա հասցեում գործող Mr.Hookah-ն շուրջօրյա գործող եզակի ժամանցավայրերից է Երևանում, որտեղ օրվա ցանկացած ժամին կարող ես հանգստանալ, սնվել, ու նշել տարբեր տարեդարձներ: Թութունների ու էքսկլյուզիվ համերի տարբերակներ, որոնք կարող եք ծխել միայն այստեղ, նարգիլեի շուրջօրյա առաքում և շուրջօրյա խանութ-սրահ, որտեղից կարող եք ձեռք բերել նարգիլեի հետ կապված ամեն ինչ: Ի դեպ, վերջերս Mr.Hookah-ն և Hookah Time սրահների ցանցը դարձել են ռուսական հայտնի DARKSIDE բրենդի պաշտոնական ներկայացուցիչները Հայաստանում, ինչի առթիվ կազմակերպեց մի քանի օր ընթացող սեմինար-միջոցառում, այն կարող եք դիտել ԱՀԱ ԱՅՍՏԵՂ: Հավելեմ նաև, որ շատ շուտով, Աբովյան/Հյուսիսային պողոտա հատման վայրում բացվում է ևս մեկ Mr. Hookah լաունջ: Տարվա ՇՈՒՐՋՕՐՅԱ գործող լավագույն ժամանցավայր անվանակարգում մրցանակը հանձնում ենք Mr.Hookah-ին:

______

101 GASTROPOLIS FOOD MARKET

GASTRONOMIC EVENT OF THE YEAR

Տարվա սկզբին Պետերբուրգում էի, ու նկատեցի, որ մեծ տարածում ունեն այնտեղ food-market-ները: Մտածեցի՝ ինչ ափսոս, որ մեզ մոտ նման ձևաչափ դեռ չկա, սակայն երևան վերադառնալով տեղեկացա, որ արդեն իսկ մեզ մոտ բացվել է 101 Gastropolis Fodd Market-ը, որն իր տեսակով դեռ եզակին է: Տարբեր երկրների խոհանոցներ, հրաշալի ինտերիեր, պարբերաբար կազմակերպվող երաժշտական, բիզնես, խոհարարական հանդիպումներ ու մեծ ընտրություն, ինչը և այստեղի այցեքարտերից է: ԱՀԱ ԱՅՍՏԵՂ կարող եք միանալ այս նոր ժամանցավայրին ու հետևել միջոցառումներին, հենց այս օրերին, ի դեպ, հետաքրքիր սեմինարներ են ընթանում Yerevan Food Fest-ի շրջանակներում:

______

THE BASEMENT

UNDERGROUND PLACE OF THE YEAR

Գերհագեցած գործունեություն, 3 հաջողված ժամանցավայրեր, միջազգային հայտնի DJ-ների մասնակցությամբ էլեկտրոնային երեկոներ...Paparazzi Group-ն այս տարի կրկին չափազանց ակտիվ էր: Թե Paparazzi Club-ը, թե The Basement ակումբը, թե Cafe Paparazzi-ն ողջ տարվա ընթացքում լի էին կոնցեպտուալ միջոցառումներով, իսկ տարվա ամենամեծ փարթիներից մեկն էլ անկասկած FROM TML TO EVEN-ն էր: Դժվարանում էին ընտրել անվանակարգ այս ընկերության աշխատանքը գնահատելու համար, ու որոշեցինք ընդգծել The Basement ակումբը, որն իր ձևաչափով առանձնանում է և ու իրոք անհրաժեշտ է ակումբային ժամանցի սիրահարներին:

______

DRAGON GARDEN

Fusion Kitchen Restaurant

Իհարկե Հայաստանում շարունակում են մեծ պահանջարկ ունենալ ավելի շատ հայկական խոհանոց ներկայացնող ռեստորանները, սակայն տարվա ընթացքում մենք ներկայացրել ենք նաև միջազգային խոհանոցներ առաջարկող մի շարք ուշադրությանն արժանի ռեստորաններ: Ասիական խոհանոցը, որն այսօր ամենաթրենդայինն է ողջ Աշխարհում, մեզ մոտ հրաշալիորեն ներկայացված է Dragon Garden ռեստորանում, որը տարվա ընթացքում վերաբացվեց նոր՝ ավելի շքեղ սրահներով, նոր մենյուով ու հրավիրեց մեծ ներկա գտնվելու հիանալի կազմակերպված վերաբացման շնորհանդեսի: Առաջարկում եմ վերհիշել այն ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:

______

ՅԱՍԱՄԱՆ 

RESTAURANT OUT OF YEREVAN

Ուրախությամբ կարող եմ փաստեր, որ Հայաստանի այլ քաղաքներում ևս ժամանցի ոլորտը զարգանում է ու դրա վառ ապխացույցն է մեր նկարահանումները Երևանից դուրս, որոնք այս տարի ավելի շատ էին: Ցավոք, տեխնիկապես չենք կարողանում ավելի հեռու գտնվող քաղաքներում բացված ժամանցավայրերը ներկայացնել, բայց փոխարենը հատկացրել ենք առանձին մրցանակ ՈՉ Երևանում, Հայաստանի այլ քաղաքում բացված ժամանցավայրերի աշխատանքը գնահատելու համար: ՅԱՍԱՄԱՆ ռեստորանը կարծում եմ, արդեն իսկ դարձել է Ծաղկաձորի այցեքարտերից մեկը: Իր ձևաչափով նույնիսկ երևանյան մի շարք ռեստորաններից աչքի ընկնող Յասամանը հենց Ծաղկաձորի կենտրոնում է, երկհարկանի է, ունի հրաշալի բացօթյա հատված ու հարմար առանձնասրահներ ընտանեկան, ընկերական տոների նշման ու հանդիպումների համար: Բացման շնորահնդեսի հոյւրերն էին Սրբուհի Սարգսյանը, Մարբեյը, ծաղկաձորում հանգստացող զբոսաշրջիկները և երևանցիները, ովքեր այդ երեկո չէին էլ ցանկանում վերադառնալ Երևան: ԱՀԱ ԱՅՍՏԵՂ դիտեք այս հիանալի ռեստորանի բացումը:

______

ARMHOOKAH.LEVEL 2

HOOKAH PLACE OF THE YEAR

Հայկական ռեստորաններին, իրենց պահանջարկով չեն զիջում միայն հուկա-բարերը, որոնց թիվն աճում է տարեցտարի: Հետաքրքիրն այն է, որ գրեթե բոլոր հուկա-բարերը, որոնք մենք նկարահանել ենք միշտ լի են այցելուներով, մի շարք ռեստորաններ հետևելով պահանջարկին, ստիպված էին նույնիսկ ավելացնել նարգիլեի մենյու, փոխելով իրենց նախնական ձևաչափը: Տարվա ընթացքում բացված տասնյակ նոր հուկա-բարերից ամենաստղայինը ARMHOOKAH.LEVEL 2-ն էր: LEVEL 2-ն ունի վիտրաժային տեսարանով երկու մեծ սրահներ, 4 առանձնասրահներ, որտեղ կարող եք ընկերների հետ նշել տոներ, խաղալ տարբեր ժամանցային խաղեր, կամ պարզապես առանձնանալ, եթե նախընտրում եք ավելի հանգիստ պայմաններում սնվել ու ծխել նարգիլե:Ողջ երեկո երգում էր Aram MP3-ն, մինչ լուսադեմ հյուրերը նշում էին նոր ժամանցավայրի բացումը, որը կարող եք վերհիշել ԱՀԱ ԱՅՍՏԵՂ: Նշեմ նաև, որ հաջորդ տարի արդեն իսկ պլանավորված է արդեն ամենամեծ՝ ArmHookah. Level 3-ի բացումը, դեռ չեմ ասի որտեղ:

______

ՊԱՀԵՍՏ 33 

EVENT PLACE OF THE YEAR

Բացման առաջին իսկ օրերից, ի դեպ մինչ օրս էլ, Պահեստ 33-ը դարձավ քաղաքի Թիվ 1 ժամանցավայրն իր խոհանոցով, երաժշտական ձևաչափով և տարբեր միջոցառումներ պլանավորելու հնարավորությամբ: Ամեն օր այստեղ նվագում են լավագույն DJ-ները, այդ թվում և հյուր DJ-ներ արտերկրից, որոնք պարբերաբար հրավիրվում են տարվա ընթացքում: Հրաշալի բար, շատ խիստ Face Control և մեծ խնդիրներ սեղան ամրագրելու հետ կապված քանզի ողջ տարվա ընթացքում Pahest 33-ը գերպահանջված էր: Ծննդյան տոներ նշելու ամենահարմար վայրը, որտեղ կարելի էր նաև պարել, իսկ Երևանում այժմ գրեթե անհնար է գտնել ժամանցավայր, որտեղ և խոհանոցն է համեղ և կողքի սեղանի այցելուները չեն նյարդայնացնում և իհարկե կարող ես պարել ու նշել տոնդ: Տարվա ընթացքում այստեղ մենք ներկա գտնվեցինք նաև մի շարք փակ շնորհանդեսների, որոնցից մեկն էլ առաջարկում եմ վերհիշել ԱՀԱ ԱՅՍՏԵՂ: Տարվա լավագույն ժամանցային վայր:

______

ՉԱՅԽՈՆԱ

RESTAURANT OF THE YEAR

Հյուսիսային պողոտայում գտնվող ՉԱՅԽՈՆԱՆ դեռ չբացված արդեն մեծ աղմուկ էր բարձրացրել: Ոլորտի բոլոր ներկայացուցիչները շտապում էին իրենց կարծիքը հայտնել՝ կհաջողվի նախագիծը թե ոչ? Չայխոնայի գլխավոր մեխը խոհանոցն է, ապա ինտերիերը, գնային քաղաքականությունը, իհարկե նաև քաղաքի հենց սրտում գտնվելը: Երբ այցելեք,  դարձրեք ինտերիերին, դետալներին, DJ-ի սեղանից մինչ բաց խոհանոցը, ֆիրմային նարգիլեներից մինչ բազմահամ թեյերի մատուցման ձևաչափը ձեզ անտարբեր չի թողնի: Արևելյան հեքիաթային մի փոքր աշխարհ Երևանի կենտրոնում, որը ողջ տարվա ընթացքում շարունակում է մնալ միշտ մարդաշատ ու պահանջված: Ռեստորան, որն իր մեջ ներառում է ռեստորանային և ժամանցային մշակույթի բոլոր ուղղությունները: Պատահական չէ, որ ՉԱՅԽՈՆԱՅԻ բացման շնորհանդեսը գրանցեց դիտումների ամենամեծ քանակն ինչպես մեր կայքում, այնպես էլ ԱրմՆյուզ հեռուստաընկերության եթերում և մեր սոց-էջերում: Վերհիշել այն կարող եք ԱՀԱ ԱՅՍՏԵՂ :

______

 

back-top