l

lifestyle

Kamo Music

WHITE COLLECTION երրորդ սրահի բացումը DALMA GARDEN MALL-ում

Երրորդ WHITE COLLECTION սրահն է բացվել, այս անգամ արդեն Գալմա գարդեն մոլի առաջին հարկում: Հայկական արտադրության հագուստ, կոշիկ և աքսեսուարներ կանանց համար, իսկ նախատոնական անակնկալն էլ՝ Լուսինե Թովմասյանի հետ համատեղ LUSINE X WHITE COLLECTION by Lusine Tovmasyan երեկոյան զգեստների հավաքածուն է: 

 

Metronome Shopping Center-ում գործում են WHITE STORE և WHITE COLLECTION սրահները, նախորդ ամսին ես ներկայացրեցի WHITE COLLECTION սրահի բացումը ՄԵԳԱՄՈԼՈՒՄ ու հիմա արդեն նոր սրահ Դալմա Գարդեն մոլում: Արդեն մեկ տարի է, ինչ WHITE COLLECTION-ը ռիսկային ու կարևոր քայլ արեց՝ սկսելով արդեն ներկայացնել հայկական արտադրություն: Հագուստ, կոշիկ և աքսեսուարներ կանանց համար: Տոներին ընդառաջ և նաև նոր սրահի բացման օրը ներկայացվեց Լուսինե Թովմասյանի հետ համատեղ LUSINE X WHITE COLLECTION by Lusine Tovmasyan երեկոյան զգեստների հավաքածուն, որն արդեն կարող եք ձեռք բերել սրահներում: 

Թրենդային հագուստ հասանելի գներով, լավ որակով և հաճախ թարմացվող տեսականիով. ահա WHITE COLLECTION-ի հաջողության գրավականը: Պետք է նաև առանձնացնեմ շատ ոճային ու ճիշտ ներկայացվող սոց էջերը, որտեղ ներկայացվում է տեսականին, գները, միշտ նոր ֆոտոշարքեր: Կարող եք պարզապես հենց shopբաժնից գնել Ձեր նախընտրած մոդելը և առաքում պատվիրել: ԲԱՅՑ, շտապեմ ուրախացնել բոլոր այն հետևորդներին, ովքեր բնակվում են արտերկրում: Վերջապես գործում է երկար սպասված www.whitestore.am կայքը, որտեղից ևս կարող եք պատվիրել ցանկացած նմուշ, գործում է worldwide delivery: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր ամենաճաշակով գործընկերներից մեկին, իրոք սիրով ենք ներկայացնում այս սրահը, այն էլ հիմա, երբ այստեղ սկսվել է առաջարկվել նաև հայկական արտադրություն: 

DALMA GARDEN MALL

MEGAMALL / Metronome Shopping Center

 FB / IG

back-top