8 տարին արդեն զգալի հաջողության արդյունք է: Դա նշանակում է մշտական այցելուներ, մշտապես թարմացվող ոճային հավաքածու, ճիշտ գնային քաղաքականություն ու զարգացում: WHITE STORE և WHITE COLLECTION սրահները գործում են Metronome Shopping Center-ում, հիմա էլ արդեն բացվեց նոր WHITE COLLECTION սրահ ՄԵԳԱՄՈԼՈՒՄ: Սրահը գտնվում է առաջին հարկում, հենց ՍԻԹԻ մեգամարկետի դիմաց, աշխատանքային ժամերն են 10.00-ից 22.00-ը: Վերջին տարվա ընթացքում WHITE COLLECTION-ը ռիսկային ու կարևոր քայլ արեց՝ սկսելով արդեն ներկայացնել մեծ թվով հայկական արտադրություն: Արդեն մեկ տարվա աշխատանքի արդյունքում պարզ դարձավ, որ ռիսկային գործոնը հաղթահարված է և սպառողը միայն դրական գնահատեց հայկական արտադրության ներկայացումը, մանավանդ, որ այն միևնույն է ներկայացված է բավական հասանելի գնային քաղաքականությամբ:
Հագուստ, կոշիկ և աքսեսուարներ կանանց համար: Թրենդային հագուստ հասանելի գներով, լավ որակով և հաճախ թարմացվող տեսականիով. ահա WHITE COLLECTION-ի հաջողության գրավականը: Պետք է նաև առանձնացնեմ շատ ոճային ու ճիշտ ներկայացվող սոց էջերը, որտեղ ներկայացվում է տեսականին, գները, միշտ նոր ֆոտոշարքեր: Կարող եք պարզապես հենց shop բաժնից գնել Ձեր նախընտրած մոդելը և առաքում պատվիրել: ԲԱՅՑ, շտապեմ ուրախացնել բոլոր այն հետևորդներին, ովքեր բնակվում են արտերկրում: Վերջապես գործում է երկար սպասված www.whitestore.am կայքը, որտեղից ևս կարող եք պատվիրել ցանկացած նմուշ, գործում է worldwide delivery: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր ամենաճաշակով գործընկերներից մեկին, իրոք սիրով ենք ներկայացնում այս սրահը, այն էլ հիմա, երբ այստեղ սկսվել է առաջարկվել նաև հայկական արտադրություն:
ՄԵԳԱՄՈԼ / Metronome Shopping Center