Wellmed ստոմատոլոգիական կենտրոնը հիմնվել է ստոմատոլոգների ընտանիքի կողմից և երկար տարիներ շարունակել է իր գործունեությունը որպես վստահելի և մրցունակ հաստատություն: Այն այս տարի նշում է հիմնադրման 75-ամյակը և հասուն տարիքի երևանաբնակները հիշում են այն, որպես նախորդ դարի ամենամեծ ու հայտնի ստոմատոլոգիական թիվ 3-րդ կլինիկան: Այսօր, Wellmed-ը նորից բացում է իր դռները՝ արդեն իսկ ամբողջովին թարմացված և հագեցած նորագույն տեխնոլոգիաներով: Wellmed ստոմատոլոգիական կենտրոնը՝ պահպանելով իր պատմական ուղին, մատուցում է բազմապրոֆիլ և բարձր որակավորված ծառայություններ, քանի որ կենտրոնում ստեղծված են բոլոր պայմանները Ձեր առավելագույն հարմարավետությունը և բուժման բարձր որակն ապահովելու համար։
Մատուցվող ծառայություններ՝
Թերապիա
Թերապիան ներառում է կանխարգելման, ախտորոշման և բուժման գործողություններ, որոնք թույլ են տալիս պահպանել այցելուի ատամնաշարի և բերանի խոռոչի առողջ լինելը:
Օրթոպեդիա
Օրթոպեդիկ ստոմատոլոգիան զբաղվում է ախտորոշմամբ, ատամների ամբողջության խախտման բուժմամբ, բացակայող ատամների փոխարինմամբ և այն հիվանդությունների բուժմամբ, որոնք կապված են ատամների հոդերի դիսֆունկցիայի հետ:
Վիրաբուժություն
Wellmed-ի վիրաբուժական ստոմատոլոգիան ուսումնասիրում է ատամների և բերանի խոռոչի օրգանների վիրաբուժական հիվանդությունները և վնասվածքները, որոնք ենթակա են բուժման:
Իմպլանտոլոգիա
Իմպլանտոլոգիան արհեստական ատամների տեղադրման ժամանակակից տեխնոլոգիա է, որը շրջանցում է դասական պրոթեզավորումը բոլոր առումներով։
Մանկական ստոմատոլոգիա
Մանկական ստոմատոլոգիան միշտ արդիական է, քանի որ ատամների առողջությունն ուղղակիորեն ազդում է երեխայի ընդհանուր ինքնազգացողության վրա և Wellmed կենտրոնի մանկական ստոմատոլագիայի մասնագետները, նշում են, որ դեռ մանուկ տարիքից անհաժեշտ է հետևել ատամների և բերանի խոռոչի առողջության պահպանմանը:
Օրթոդոնտիա
Օրթոդոնտիան ստոմատոլոգիայում պատասխանատու է ատամնաշարի թերությունների և դիմածնոտային խնդիրների շտկման համար:
Դիագնոստիկա
Planmeca ProMax 3Ds-ը տալիս է հնարավորություն ստանալ ատամների դիրքի մասին ճշգրիտ 3D պատկերներ ավելի ցածր ճառագայթման չափաբաժնով, քան 2D պատկերները՝ առանց պատկերի որակի նվազեցման:
Wellmed ատամնատեխնիկական լաբորատորիան Karen Dental Laboratories-ի հետ համատեղ իրականացնում է ցանկացած բարդության աշխատանքներ, լաբորատորիան հագեցած է ժամանակակից եվրոպական և ամերիկյան առաջադեմ սարքավորումներով: Կենտրոնի մասնագետները պատրաստում են բոլոր էսթետիկ և ֆունկցիոնալ պահանջներին համապատասխանող պրոթեզներ և կոնստրուկցիաներ: Կենտրոնն աշխատում է ամեն օր բացի կիրակի օրից՝ առավոտյան 09.00-ից մինչ 21.00-ը: Կարող եք հետևեք կայքին և սոց. Էջերին՝ ստոմատոլոգիական ոլորտի նորագույն մոտեցումներին ծանոթանալու համար:
Բագրատունյաց 12 փող.
094-775 005