l

lifestyle

ԻՆՉՊԵՍ ՄԵԿՆԵՑԻ ԵՎՐՈՊԱ 29 ԵՎՐՈՅՈՎ!

Այս week-end-ին Վիեննայում էի: Ընկերներս հա պատմում էին, որ քիչ գումարով մեկ Աբու-Դաբի են գնացել, մեկ Վիլնյուս, Լառնակա, ես էլ որոշեցի տեսնեմ, էդ ինչ ինքնաթիռա, որ կոֆեի գնով տանումա Եվրոպա: Գնեցի տոմս 29 եվրոյով ու 3 օրով թռանք Վիեննա՝ համ հանգստանալու, համ էլ Ձեզ համար էս շատ հետաքրքիր ու օգտակար փոստը գրելու: Կիսվեք Ձեր էջերում, դեմն ամառա, պետքա գալու: Բյուջետային թրեվլինգիս գործընկերը EVOCABANK-ն էր, որի նոր՝ VISA VISION CARD-ով հենց գնեցի տոմսերը, ամրագրեցի հյուրանոցը ու բոլոր վճարումները կատարելով՝ ստացա քեշբեքեր:

  • Կամո Թովմասյան

Լավ եմ չէ՞ մտածել անվանումը, հաստատ բոլորիդ հետաքրքրեց, բայց ամեն ինչ արդարա ինչպես ասում են, հիմա կբացատրեմ: Վերջին տարիներին հայտնված լոուքոստ ավիաընկերությունների շնորհին որոշ թռիչքներ Երևանից բավական ցածր գներով են: Օրինակ Wizz Air ընկերությունը փետրվարին առաջարկում էր 5 եվրոյով տոմս դեպի Աբու Դաբի: Ընկերներս հենց այս տոմսերով մեկնեցին Արաբական Էմիրատներ, որից հետո մեր Արմենը Գալյան մոտ 25 եվրոյով գնեց տոմս ու մեկնեց Վիլնյուս ու ես սկսեցի հետաքրքրվել: Գնեցի տոմս Երևան-Վիեննա 29.99 եվրոյով միայն բեքփեկով ապրիլ ամսվա համար: Տարբերությունն այն է, որ երևանյան տուրիստական գրասենյակներում չեն վաճառում այս տոմսերը, Դու ինքդ պետք է ներբեռնես հավելվածը, ինքդ գնես, ինքդ չեքին լինես, տպես տոմսերը....իսկ ես վերջին 10 տարիների ընթացքում միայն օգտվել եմ տուրիստական ընկերությունների ծառայություններից: Որոշեցի փորձել, իհարկե գինը գայթակղեց, ես էլ չէի հավատում: Ներբեռնեցի Wizz Air հավելվածը, կցեցի EVOCABANK-ի նոր VISA VISION CARD-ս, գնեցի մեկ ուղղության տոմս: Գինը չէր ներառում ուղեբեռ, սնունդ, ցանկության դեպքում հավելյալ կարող ես գնել: Որոշեցի մեկնել 3 օրով, առանց ուղեբեռի, պարզապես փոքր ձեռքի պայուսակով 40/30 սմ, ինքնաթիռում ես չեմ սիրում սնվել, հավելյալ վճարումներից օգտվեցի միայն լավ նստատեղի գնման ծառայությունից, դա էլ պարզապես, որ հարմար լինի սթորիներ անել, թե չէ 34-րդ շարքն էլ օկ էր: Ետդարձի տոմսը այդ պահին 36.99 եվրո էր, հավելյալ գնեցի առաձին շարքի նստատեղ 20 եվրոյով, բայց ասեմ, որ առաջին շարքում սառը օդ էր փչում ու հիմա փոստը գրելուց տեռաֆլյու եմ խմում: 

Ուզում եմ նշել, որ ես որևէ կապ չունեմ այս ավիաընկերության հետ ու չեմ գովազդում: Ոնց որ ընկերուհիսա ասում՝ մի 2 միլիոնի գովազդեցիր Ուիզէյրին, բայց ես նույնիսկ տեղյակ չեմ այս ընկերությունը հայաստանյան գրասենյակ ունի թե չունի, թռիչքը ներկայացնում եմ որպես բլոգեր իր դրական ու բացասական կողմերով: Գործընկերս EVOCABANK-ն է, որի նոր VISA VISION CARD-ով թե Հայաստանում ու թե արտերկրում գնումներ կատարելով Դուք ստանում եք քեշբեքեր, խոսքը նաև առցանց գնումների մասին է: Երևան-Վիեննա թռիչքը կեսօրին էր, ճիշտ ժամանակին, ինքնաթիռն ինչպես տեսնում եք նորմալ ինքնաթիռ է, սպասարկումը հրաշալի էր, ներսից ֆոտոներ չեմ տեղադրում, քանի որ կադրերի մեջ ուղևորներ են, որոնք գուցե դեմ կլինեն, բայց ինստագրամյան էջումս կա ողջ ընթացքը մանրամասնորեն: Վերադարձը առավոտյան 06.00-ին էր, իհարկե լուսադեմի թռիչքները ծանր են, բայց այն կրկին իր ժամանակին էր, Երևան հասանք կեսօրի մոտ, 3 ժամ էր Վիեննա-Երևան թռիչքը, գնալը՝ մի փոքր երկար: Նստատեղերը նորմալ են, դե որոշ տեղեր մրրկայնության ժամանակ թափ էր տալիս, ինքնաթիռում կարող ես գնել ջուր, սուրճ, սենդվիչներ: Այս թռիչքի համար պետք է հատուկ դիմակ կրել, մոռացա ինչպես է կոչվում հարցրեք դեղատներում կարծեմ HH2V էր կոչվում, մեր իմացած դիմակները չեն թույլատրվում:

Տեսեք այս պահին փնտրել ու գտտել եմ մի քանի թռիչքներ, որոնք էլի ցածր գնով են, օրինակ Լառնակա, Վիլնյուս, բայց գները իհարկե փոփոխվում են: Պետքա հետևել, բռնացնել սենց ասած, մնացածը շատ հեշտ է: Ուղեբեռ ավելացնելուց գինն իհարկե բարձրանում է, Երևանից մեկնելիս պետք է անպայման տպել տոմսերը, չմոռանաք առցանց չեքին լինել, թե չէ օդանավակայանում կմուծեք հավելյալ գումար: Այսպես ասեմ, եթե ինձ պես հետևեք բոլոր քայլերին, ապա ոչ մի խնդիր չի առաջանա: Վիզան և վակցինացիան դե պարտադիր է: եթե չեք կողմնորոշվում, կարող եք հարցնել ընկերներին ովքեր աշխատում են այս ոլորտում, վստահ եմ, բոլորն էլ կօգնեն Ձեզ: Օրինակ հիմա մենք փորձում ենք այսպես ասած բռնացնել էջան տոմս սեպտեմբերին Հռոմ մեկնելու համար: Կոնկրետ այս ավիաընկերությունն առաջարկում է ուղղություններ դեպի Վիեննա, Լառնակա, Վիլնյուս, Աբու-Դաբի, սեպտեմբերից՝ Հռոմ: Այսպես ասեմ, սա իդեալական տարբերակ է երիտասարդների համար, ովքեր ունեն վիզա ու կարող են պարզապես 3-5 օրով, միայն բեքփեկով մեկնել ինչ-որ տեղ լիցքաթափվելու համար:

ՀԻմա մի քանի խորհուրդ Վիեննայից: Նախ ասեմ, որ հյուրանոցները անհամեմատ էժան են, համեմատած իհարկե Փարիզի: Մենք մնացել ենք Լեոնարդ հյուրանոցում, երեք օրվա համար վճարելով 260 եվրո ներառյալ նախաճաշը, բայց կարող եք գտնել ավելի էժան հյուրանոց: Իրականում հյուրանոցի հարցում դժվար է խորհուրդ տալ, օրինակ այստեղ նեղ էին մահճակալները, ինտերնետը թույլ էր, հաջորդ անգամ կամրագրենք այլ հյուրանոց: Սովորաբար Վիեննայում ընտրում եմ Mariahilfer Strasse փողոցում գտնվող հյուրանոցները, քանի որ այստեղ են շոփինգ սրահները: Լյուքս դասի սրահները արդեն Stephansplatz-ի հարևանությամբ են: 

Եղանակն անհասկանալի էր, մեկ արև էր, մեկ անձրև էր գալիս, երևի հենց եղանակային այս փոփոխության արդյունքում էլ հիմա ջերմում եմ, այնպես որ տաք հագնվեք: Լավագույն շրջանը Վիեննայում կարծում եմ մայիս-սեպտեմբերն է, նաև իհարկե Ամանորին է այստեղ գեղեցիկ:

Դե քաղաքի մասին ինչ պատմեմ շքեղ քաղաք, ինչպես ասում են որակ ու մակարդակ: Լիցքաթափվում ես, տեսնում ես շատ գեղեցիկ մարդկանց, լսում ես ամենուր դասական երաժշտություն: Փակ տարածքներում դեռ դիմակներով են ու շատ խիստ են այս հարցում:

Հենց Վիեննայից խաղարկեցի 29.99 եվրոյով տոմս իմ ինստագրամյան հետևորդների շրջանում: Երևան-Լառնակա, հունիսին: Խնդիրը այդ 15 000 դրամանոց տոմսը չէ, փորձում եմ բոլորին իմ օրինակով քաջալերել, քանի որ տեսնում եմ շատ երիտասարդներ չունեն հետաքրքրություն նոր երկրների բացահայտման, նոր մշակույթների հետ ծանոթացման հանդեպ: Այո, ֆինանսները կարևոր են, բայց այս ամենին հասնելու համար պետք է ունենալ ծրագիր, նպատակ, փորձել հասնել ինչպես ես եմ ժամանակին հասել: ԱՆՀՆԱՐԻՆ ՈՉԻՆՉ ՉԿԱ, պարզապես պետք է ձգտել: 

Մրցանակը հանձնում եմ մասնակիցներից Էմմային, քանի որ նրա էջում շատ էին ճանապարհորդության նկարները, 32 երկրներից ինչպես գրված է էջում կան սթորիներ, իսկ քոմենթում էլ Էմման նշել էր, որ միայնակ է սիրում ճանապարհորդել ու հենց բեքփեկով: Պարզվեք Էմման օգտվել է Wizz Air ավիաընկերության ծառայություններից և նա նույնպես պլանավորել էր աշնանը այս տարբերակով մեկնել Հռոմ: Մի խոսքով "մեր դասարանից էր": 

Եթե մեկնեք Վիեննա կարող եք հետևել Wien.info կայքին, որտեղ կա շատ օգտակար ինֆորմացիա, հասցեներ, սպասվող միջոցառումների անոնսներ: Ես այս կայքով եմ առաջնորդվել թանգարանների, ռեստորանների ու փարթիների հարցում:

Ես հեռախոսահամար չեմ գնել Վիեննայում, օգտվել եմ միայն տարբեր վայրերի wi-fi-ից, իսկ գործընկերս՝ Հայկը գնեց 10 եվրոյով համար, որը ներառում էր 8 գբ ինտերնետ:

Շոփինգ գրեթե չեմ արել, քանի որ առանց ուղեբեռ էի, բայց Վիեննան իհարկե հրաշալի շոփինգի տարբերակ է: Փոքր էքսկլյուզիվ նվերներից մինչ լյուքս դասի սրահներ, ցուցասրահներից մինչ աութլետեր: Մեկ օր հատկացրեք պարզապես սրահներով շրջելուն: 

Քանի որ ես շատ եմ ճանապարհորդում, գնումներ որպես այդպիսին քիչ եմ կատարում, ինձ ավելի շատ դուր է գալիս նման փոքր հետաքրքիր հուշանվերների խանութներից ինչ-որ նվերներ գնելը:

Վիեննան թանգարանների քաղաք է, ու այս առումով Դուք միանշանակ բավարարված եք վերադառնալու: Սկսեք Museum Quarter-ից, հասցե՝ Hobbemakade 50: Երիտասարդների ամենասիրած հավաքատեղին, այստեղ կարող ես հանգստանալ այ այսպիսի նստարաններում, որտեղ անվճար ինտերներից կարող ես օգտվել: Գիշերը կհանդիպես պանկերի:

Միանշանակ այցելեք Belvedere: Բելվեդերը բարոկկո ոճով պալատական համալիր-թանգարան է։ Գնացել էինք երեք հատվածներից բաղկացած այս հրաշքը տեսնելու: Հացե՝ Prinz Eugen-Straße 27:

1803 թվականին Բելվեդերի ամրոցի ծավալուն այգում ստեղծվել է Եվրոպայում առաջին ալպյան այգին։ Գարնանը և ամռան սկզիբը այգի այցելելու համար ամենալավ ժամանակն է, քանի որ շատ բույսեր սկսում են ծաղկել։

Հենց  Բելվեդերում է գտնվում Գուստավ Կլիմտի հանրահայտ ՀԱՄԲՈՒՅՐ աշխատանքը:

Հասցրեցինք նաև այցելել հենց կենտրոնում՝ Albertinapl. 1 հասցեում գտնվող ALBERTINA Museum, որտեղ երկու հետաքրքիր ցուցադրություններ կային՝ Monet to Picasso և Edvard Munch. Im Dialog:

Ցուցադրությունների տոմսերը տարբեր են, ըստ տարիքի, ըստ կոնկրետ ցուցադրության, մոտավոր 12-18 եվրո:

Իմ ինստա էջի վերջին highlights-ում կան այս ցուցադրությունների սթորիները, որտեղ ներկայացնում եմ դրանք, կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:

Վիեննան դե կարելիա նույնիսկ համարել սուրճի մայրաքաղաք: Շատերդ լսել եք, որ հայ վաճառական Յոհանես Դիոդատոն (Հովհաննես Աստվածատուր) ավելի քան 300 տարի առաջ Վիեննայում բացել է առաջին սրճարանը, որտեղ մատուցում էր մինչ այդ բնակիչներին անհայտ ըմպելիք՝ կահվա։ Այդ սրճարանը գործում է մինչ օրս և կոչվում է Daniel Moser: Հասցեն է Rotenturmstraße 14, հենց կենտրոնական հրապարակից 5 րոպե ոտքով քայլելու տեղ է:

Իհարկե այն այսօր արդեն այդքան էլ ակտուալ չէ, բավական հին ինտերիերով է, նույնիսկ քարտով հնարավոր չէ այստեղ գնում կատարել, բայց ամեն դեպքում Վիեննայի պատմության մի մասն է:

Ահա դրամարկղի վերևում փակցված այս ցուցանակի վրա կարող եք կարդալ մեր հայրենակցի մասին: 

Հրաշք վայր հենց Ալբերտինա թանգարանի հարևանությամբ, որ պարտադիր պետք է այցելել: Կոչվում է այն PALMENHAUS Burggarten 1 հասցեում: Տեսնում եք չէինչ գեղեցիկ է, կարծում եմ Ձեր իդեալական նախաճաշը հենց այստեղ պետք է կազմակերպեք:

Պալմաներով ու բարձր առաստաղներով ռեստորան, որտեղ միշտ հերթ է, ֆանտաստիկ տեսարան է ու աուրա:

Խնձորի շտրուդելն ու զախերը համեղ չէր, բայց փոխարենը շատ համեղ էր չիզբուրգերը: Եթե մուտքի մոտ հարցնեն, թե որքան ժամանակ եք պլանավորում անցկացնել ռեստորանում, խաբեք ու ասեք, թե 20 րոպե.այստեղ չեն սիրում նրանց, ովքեր երկար զբաղեցնում են սեղանները, բայց դե որ նստես արդեն վերջ:

Strandcafe-ն ասում են հայերինն է, բայց հայ էստեղ չտեսանք մենք: կենտրոնից մի քիչ հեռու էր, բայց շատ գեղեցիկ բացօթյա հատվածով: Ամենահայտնի ռիբսերի վայրերից է Վիեննայում:

Տեսեք ինչ գեղեցիկ է, հասցեն Florian-Berndl-Gasse 20

Ռիբսերը մեր ռիբսերին նման չէին, այլ համ է, նա լյուբիտելյա ինչպես ասում են: Գարեջուրն ու աղցանները շատ համեղ էին:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել EVOCABANK-ին, որի նոր՝ VISA VISION CARD-ով ճանապարհորդելն անչափ հաճելի էր, հարմար ու շահավետ, քանի որ նույնիսկ առցանց գնումների դեպքում ստանում ես քեշբեքեր:

Վերջում գլխավորի մասին: Մեկ տարի առաջ Hamerlingplatz 2 հասցեում բացվել է ԼԱՎԱՇ հայկական ռեստորան, որը ոչ միայն Վիեննայում, այլև ամբողջ Ավստրիայում իր ձևաչափով, հեղինակային խոհանոցով, սեթ-մոնյուով միակն է: Ես որոշեցի այցելել ԼԱՎԱՇ ու ներկայացնել Ձեզ, բայց եթե անկեղծ՝ ինքս չէի սպասում, որ ունենալու եմ սենց լավ օր այս հիանալի հայ ընտանիքի հետ: Նարինե Մանուկյանն արդեն 20 տարուց ավել է, ինչ բնակվում է Ավստրիայում: Ապրելով Ինսբրուկ քաղաքում՝ Նարինեն սկսում է ավելի պրոֆեսիոնալ կերպ ուսումնասիրել խոհարարությունը ու մշտական սերը խոհանոցի հանդեպ վերածել մասնագիտության և հիմա արդեն ընտանեկան բիզնեսի: Հենց այդ ժամանակ էլ մեր հայրենակցուհու մոտ ձևավորվում է երազանք՝ բացել Ավստրիայում հեղինակային հայկական խոհնացով ռեստորան: 

Այս ռեստորանի մասին ես գրել եմ առանձին փոստ, որը կարող եք կարդալ ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:

Դե ինչ 3 օրում կարողացա տեսնել այսքանը, հուսով եմ իմ ուղևորությունը Ձեզ դուր եկավ և մոտիվացրեց: Ճանապարհորդեք սիրով:

back-top