l

lifestyle

TUTUNJIAN FITNESS-ի բացման շնորհանդեսը

Շնորհավորում ենք հրաշալի մասնագետ, Լողափային բոդիբիլդինգի Հայաստանի հնգակի չեմպիոն Գևորգ Թութունջյանին, Տերյան 105/1 հասցեում (Citadel Business Center) TUTUNJIAN FITNESS-ի բացման առթիվ: Միայն օրիգինալ բրենդներից մարզասարքեր, անվանի մարզիչներ, օդափոխման հրաշալի համակարգ, երաժշտական գերժամանակակից համակարգ, հարմար ու նորաոճ հանդերձարան: Ուրախ ենք ներկայացնել այս նոր կենտրոնը, որտեղ մարզվելով Դուք կսովորեք հաղթել:

  • Kamo Tovmasyan

Բազմաթիվ տարիներ ոլորտում հայտնի, սպորտային աշխարհում բազմակի մրցանակների արժանացած Գևորգ Թութունջյանն իր թիմի հետ միասին բացեց երկար սպասված TUTUNJIAN FITNESS-ը: Այն գտնվում է Տերյան/Կորյուն խաչմերուկում գործող ՑԻՏԱԴԵԼ բիզնես կենտրոնի առաջին հարկում, ԱՐԼԻ ակումբի հարևանությամբ:

Կենտրոնը գործում է առավոտյան 08.00-ից մինչ կեսգիշեր շաբաթվա բոլոր օրերին: հեռախոսահամարն է՝ 093-608 603, կարող եք միանալ ու հետևել կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ Facebook/TutunjianFitness և ինստագրամյան էջին`tutunjianfitness:

Մարզասրահը վերանորոգված և կահավորված է ամենաորակյալ նյութերով և տեխնիկայով: Տեղադրված են միայն օրիգինալ բրենդներից մարզասարքեր՝ Life Fitness, Fitness First, Precor, Technogym: Գործում է օդափոխման հրաշալի համակարգ՝ չեխական գերհզոր համակարգով: Ցնցուղների համակարգերը գերմանական որակյալ բրենդից են: Մարզասրահում հնչելու է երաժշտություն գերժամանակակից RCF իտալական բրենդի բարձրախոսներով: Մարզչական կազմը հայտնի է բոլորին, վերջիններս տարիների փորձ ունեցող և իրենց ոլորտում հայտնի դեմքեր են, ի դեմս հենց Գևորգ Թութունջյանի:

Առանձին սրահով ներկայացված էր նաև խմբակային դասընթացները, որոնց ցանկը բավական ծավալուն էր: Կենտրոնում ներկայացված է նաև Ռոնի Քոլմանի սպորտային սնունդը, որն այսօր ողջ աշխարհում մեծ պահանջարկ ունի: Ապագայում պլանավորվում է նաև առողջ սնունդի առաջարկման տարբերակ, որը հնարավոր կլինի նաև հենց տեղում, մարզումներից հետո ուտել բարում: Փաթեթները տարբեր էին, կարծում եմ պետք է զանգահարել և ճշտել կոնկրետ այն փաթեթի գինը, որը Ձեզ է հարմար: Գործում են Gold VIP և Պարզ Gold փաթեթները, որոնցով կարող եք մարզվել ողջ օրվա ընթացքում ներառյալ սպորտսնունդը, ստանդարտ փաթեթներ անհատական մարզիչի հետ և առանց, որոնց արժեքն է 15 000-30 000: Շատ գեղեցիկ էր հանդերձարանը, մաքուր, հարմար, ինչև ևս կարծում եմ շատ կարևոր է:

Միջոցառման հյուրերն էին այստեղ աշխատող մարզիչների մոտ այցելող մշտական այցելուները, գործընկերներ և ընկերներ: Երեկոյի ընթացքում խաղարկվեցին մրցանակներ TUTUNJIAN Fitness-ի կողմից, ինչպես նաև #SPORT սրահի և BINASPORT-ի կողմից: Tutunjian Fitness-ը նաև պատրաստել էր հատուկ պատվոգրեր այն անձանց համար, ովքեր տվյալ ոլորտում մեծ դեր են ունեցել: 

back-top