l

lifestyle

Ֆանտաստիկ Ջենիֆեր Լոպեսը և Evocabank-ի խաղարկության 150 հաջողակները Դուբայում!

Մենք հենց նոր ենք վերադարձել Դուբայից, ու շտապում ենք ձեզ պատմել, թե ինչ էր սպասվում այս տարվա ամենամասշտաբային նախագծերից մեկի՝ Evocabank-ի խաղարկության 150 հաջողակներին: Դուբայի կախարդական այգին, ամենաբարձր շինությունը, ընթրիքներ լավագույն երկու հյուրանոցներում և իհարկե Ջենիֆեր Լոպեսի շոուն: Բոլոր մանրամասները, ֆոտո և լայվ վիդեոները՝ ԿամոԲլոգում:

  • Arevyan Photography
  • Կամո Թովմասյան

Էլ նորից չեմ սկսում, բոլորդ էլ գիտեք այս նախագծի մասին, 75 հաղթողներ, յուրաքանչյուրն իր ընկերոջ կամ ուղեկցի կամ հարազատի հետ մեկնում է Դուբայ: Կային զույգեր, կային ընկերներ, ամուսիններ, ընկերուհիներ, կար մի ամբողջ ընտանիք, որտեղ երկու անձ շահել էր ու փաստորեն տան բոլոր անդամները եկել էին...հիանալի խումբ էր հավաքվել, բոլորը դրական դեմքեր, ոչ մի հայավարի անհամություն:

Ես հրավիրվել էի Evocabank-ի կողմից, որպես գործընկեր: Հենց օդանավակայանից պարզ դարձավ, որ սա պարզապես ճանապարհորդություն չէ, մեզ սպասում էին նվերներով, ամեն ինչ հիանալի պլանավորված էր ու կազմակերպված:

Բնականաբար հյուրի կարգավիճակում նախագծում էր նաև Իվետա Մուկուչյանը, ով բանկի գովազդային դեմքն է, ինչպես նաև Նազենի Հովհաննիսյանը, ով, եթե հիշում եք, վարում էր խաղարկությունը:

Չվերթն ամբողջությամբ գնված էր, ինքնաթիռում միայն մենք էինք, ու օդանավակայանում մեզ արդեն իսկ դիմավորեցին ահա այսպիսի վահանակներով:

Մեզ բաժանեցին 5 խմբի, թե 4...ու այսպիսի հարմարավետ ավտոբուսներով տեղափոխեցին դեպի հյուրանոց: Այս ավտոբուսները հաջորդ օրերին ևս մեր տրամադրության տակ էր, ուզում եմ նշել, որ մտածված էր նույնիսկ ամենափոքր դետալը, որպեսզի մենք բոլորս, նույնիսկ ցանկության դեպքում գումար ծախսելու տեղ չունենայինք...դե, իհարկե շոփինգի մասին չէ խոսքը:

Ահա մեր հյուրանոցը, W միջազգային ցանցին պատկանող W Westin-ը, համարներն ինքներդ կարող եք տեսնել վիդեոյում:

Համարում մեզ սպասում էին Ջենիֆեր Լոպեսի համերգի տոմսերը և համերգի ընթացքում անսահմանափակ խմիչքի կտրոնները:

Ահա այսպիսի տեսարան հյուրանոցից, անկեղծ ասած հենց ժամանումից 2 ժամ անց սկսվեց մեր տուրը, առաջին գիշերը չենք քնել...

Գերհագեցած տուր լավագույն ժամանցավայրերով....

Առաջին այցը Աշխարհի ամենաբարձր շինություն էր՝ Burj Khalifa-ն:

Տոմսը չգիտեմ ինչքան արժե, բայց վերևից միայն անապատ ես տեսնում, հող ու երկնաքերեր..ինչ ուզում ես ասա, միևնույնն է, Դուբայը կարծես արհեստական լինի:

 

Ահա և հանրահայտ Burj Al Arab հյուրանոցը, որտեղ մեզ սպասվում էր ընթրիք Al Falak Ballroom ռեստորանում:

Ինչպես գիտեք, այս հյուրանոցը ներկայանում է որպես 7 աստղանի հյուրանոց, չնայած, որ հյուրանոցային ամենաբարձր աստիճանը 5 աստղն է: 60 հարկանի այս շինությունը իրոք տպավորիչ է, ինչպես տեսնում եք՝ շքեղ...մի քիչ նույնիսկ ռաբիզոտ շքեղ:

Ահա հյուրանոցի Al Falak Ballroom ռեստորանը, որտեղ մենք ընթրում էինք:

Մեր ռուսալեզու գիդը պատմեց, որ հյուրանոցի կառուցման համար Հնդկաստանից բերվել է աշխարհի ամենաամուր և թանկ փայտը...բայց չհիշեցի ինչպես էր կոչվում..

Ի դեպ, գիտեիք, որ Դուբայում վարդագույն տանիքով տաքսիները միայն կանանց ու ամուսնացած զույգերի համար են, ու այս տաքսիները վարում են միայն կանայք:

Ընթրիքից հետո մեզ սպասվում էր զբոսանք Մարինա Բեյում....

Երեկոյան մենք հիացանք Դուբայի հանրահայտ երգող շատրվաններով...

Դե իսկ ավելի ուշ մեզ սպասվում էր Մոնա Լիսա նավով ընթրչիք-շրջայց...

Մյուս առավոտյան ես քնած մնացի, այս նկարներն արդեն Arevyan Photography-ինն են, խնդրել էի նկարել մի քանի կադր: Այսպիսով Դուբայի հանրահայտ կախարդական այգիներ, կամ ավելի ճիշտ Miracle Garden: Այգու դիզայնը տարվա ընթացքում փոփոխվում է: Miracle Garden-ն ավելի շատ դուր կգա բնական, դաշտային ծաղիկների սիրահարներին, վարդեր, կալաներ:

 

Հաջորդ ապշեցուցիչ վայրը՝ հանրահայտ Atlantis The Palm հյուրանոցն էր իր հայտնի հսկայական ակվարիումով, որի 11 ռեստորաններից մեկում նույնպես սպասվում էր ընթրիք:

 

 

Եվ այսպես, երկար սպասված պահ. մենք պատրաստվում ենք Ջեյ լոյի համերգին:

Բոլոր մասնակիցներն ունեին ՎԻՊ տոմսեր և կտրոններ, բարից օգտվելու համար:

Քանի որ ես սիրում եմ պարել, իսկ ՎԻՊ հատվածները միշտ հեռու են լինում բեմից, որոշեցի խցկվել բեմի մոտ, որտեղ հանդիպեցի էլի մեր հայերին, ովքեր արդեն պարզապես եկել էին համերգին ներկա գտնվելու համար:

48 տարեկան, երկու թե երեք երեխաների մայր....բեմում՝ 20 տարեկան, սուպեր պլաստիկա, լայվ ու կիսալայվ կատարումներ, անդադար պարային շոու, 8 բեմական զգեստներ, հրավառություն և մեր բոլորի սիրված հիթերը:

Ճիշտ է սպասեցինք մոտ 3 ժամ, բայց փոխարենը ադրենալինով լի վերադարձանք....

Այս նկարը առավոտյան 10.00-ին եմ նկարել...ճիշտ է, մարդկանց դեմքերը այդքան էլ լավ չի երևում, քանի որ ինտերնետը գցում է ֆոտոյի որակը, բայց եթե վաղ առավոտյան 10.00-ին բոլորը եկել էին լուսանկարվելու, ուրեմն բոլորին դուր էր եկել այս հիանալի կազմակերպված ուղևորությունը՝ լի հիշողություններով, անակնկալներով և տարեվերջին այդքան անհրաժեշտ դրական լիցքերով:

back-top