l

lifestyle

Ռուսական TOREX դռների մասնագիտացված սրահի բացումը Գ.Լուսավորիչ 3 հասցեում

Ավելի քան 30 տարի դռների արտադրությամբ զբաղվող ռուսական Torex ընկերությունը մուտք է գործում հայաստանյան շուկա: Պաշտոնական սրահը բացվել է Գ.Լուսավորիչ 3 հասցեում՝ անմիջապես DoubleTree by Hilton հյուրանոցի դիմաց: Մենք ևս ներկա էինք բացման շնորհանդեսին և ներկայացնում ենք ինքնատիպ ու որակյալ դռներ ներկայացնող այս բրենդը:

Torex պողպատե դռների գործարանը հիմնադրվել է Սարատով քաղաքում 1990 թվականին: Այս ընթացքում Torex-ը հասել է ժամանակակից ձեռնարկության մակարդակի՝ բարձր արտադրական հզորությամբ։ Մուտքի և միջսենյակային դռներ, մետեղյա և ալյումինե հավաքածու: Քառորդ դարի ընթացքում կուտակված փորձը թույլ է տվել հասնել որակի գերազանց ցուցանիշների՝ ժամանակակից համաշխարհային չափանիշների մակարդակով։ Այս տարիների ընթացքում ընկերությունն արդեն արտադրել և վաճառել է մոտ 15 մլն դռներ, ամեն ամիս ընկերությունը թողարկում է 60 000 միայն մետաղյա դռներ: Գնային քաղաքականությունը ճկուն է, ուստի Torex-ի տեսականին էկոնոմից մինչ լյուքս դասի է: Այսօր Torex-ը նորարարական, արտոնագրված տեխնոլոգիա է ներկայացնում պողպատե դռների արտադրության մեջ:

Արտադրանքն արտահանվում է 24 երկիր: Երևանյան սրահում ներկայացված են 50-ից ավել մոդել, սակայն հենց սրահում կարող եք կատալոգների միջոցով ընտրել Ձեր ցանկացած մոդելը, եթե այն ներկայացված չէ սրահում:Ընկերությունը բազմիցս արժանացել է լավագույնի կոչմանը՝ 4 անգամ «N1 ապրանքանիշը Ռուսաստանում» տիտղոսին՝ 2014, 2016, 2018 և 2020 թվականներին, «Համառուսական ապրանքանիշ. 21-րդ դարի որակի չափանիշ» մրցանակին՝ 2016 թ.-ին, «Ռուսաստանի 100 լավագույն ապրանքներ» մրցանակին՝ 2020 թ.-ին: Ամենաբարձր չափանիշներին համապատասխանող դռներ, որոնց որակը երաշխավորված է: Իհարկե նաև առաջարկվում է տեղադրման ծառայություն, գործում է երաշխիքային համակարգ՝ ինչպես դռների, այնպես էլ փականների, բռնակների համար:

Գ.Լուսավորիչ 3

(011) 44 99 99

Torex.ru

FB / IG

back-top