l

lifestyle

TREND NAIL և TREND ROOM սրահների բացումը հասցեում

Հանրապետության 51.53 հասցեում՝ անմիջապես Վերնիսաժի հարևանությամբ բացվել է TREND NAIL մատնահարդարման մասնագիտացված սրահը: Հենց նույն հասցեում բացվել է նաև TREND ROOM սրահը, որը ներկայացնում է 16 հայ դիզայներների կողմից ներկայացված հագուստ և աքսեսուարներ: Սիրով ներկայացնում եմ այս երկու սրահների ձևաչափը, ծառայությունները, տեսականին, ինչպես նաև բացման շնորհանդեսի ընթացքը:

  • Հանրապետության 51.53

TREND NAIL

TREND NAIL-ը կներկայացնեմ, որպես մատնահարդարման և ոտնահարդարման ՍՊԱ կենտրոն: Յուրահատուկ ինտերիերով այս կենտրոնը շատ հարմար էր սպասարկաման համար, աշխատում էին փորձառու և որակավորված մասնագետներ, ի դեպ՝ սպասարակումը կատարվում էր միմիայն բարձրակարգ նյութերով: Սրահը թե կանանց թե տղամարդկանց համար է, առանձնացնեմ նաև երկու առանձնասենյակները այն այցելուների համար, ովքեր կցանկանան սպասարկվել առանձին սրահներում: 

TREND NAIL-ում առկա է նաև դիմահարդարման և վարսարհարդարման ծառայություններ, հոնքերի և թարթիչների շտկման ծառայություններ, սակայն սրահը շատ ճիշտ քաղաքականաություն է որդեգրել՝ ոլորտում ներկայանալով հենց որպես մատնա/ոտնահարդարման մասնագիտացված կենտրոն: TREND NAIL-ը գործում է ամեն օր մինչ 20.00-ն, ավելին իմանալու համար կարող եք զանագահարել նշված հեռախոսահամարով կամ միանալ սրահի սոց. Էջերին:

Հանրապետության 51.53

091-99 99 66

Ֆեյսբուք / Ինստագրամ

TREND ROOM

TREND ROOM սրահում իրենց աշխատանքներն են ներկայացնում 16 հայ դիզայներներ: Սրահը ստեղծված է հայ սպառողին, նաև արտերկրից ժամանակ հյուրերին ներկայացնելու մերը՝ հայկականը: Գործնական, քեժուալ, երեկոյան հագուստ և կոշիկ կանանց համար, ինչպես նաև տարբեր առիթների համար նախատեսված աքսեսուարներ կրկին հայ արտադրողից: Նույն սրահում Դուք կարող եք համադրել հագուստը աքսեսուարների հետ, ընտրել համապատասխան կոշիկ և փաստացի հենց կազմել Ձեր ամբողջական լուքը՝ սրահի պրոֆեսիոնալ խորհրդատուների օգնությամբ: Սրահը գործում է ամեն օր՝ կեսօրից մինչ կեսգիշեր, իսկ բոլոր 16 հայ դիզայներների աշխատանքներին Դուք կարող եք նաև ծանոթանալ TREND ROOM-ի սոց. Էջերում:

Հանրապետության 51.53

099-999 555 

Ֆեյսբուք / ինստագրամ

back-top