l

lifestyle

TINA TEVOSYAN Beauty Center-ի վերաբացումը նոր հասցեում

Հայաստանի թոփ դիմահարդարներից մեկը՝ Թինա Թևոսյանը Ամանորի շեմին զարմացրեց ամենքին՝ վերաբացելով իր սրահը նոր հասցեում և նոր ձևաչափով: Այսուհետ սիրված դիմահարդարը հրավիրում է իր մշտական, ինչպես նաև նոր այցելուներին՝ գնահատելու Արաբկիր 27.6/2 հասցեում բացված շքեղ TINA TEVOSYAN Beauty Center-ը և իհարկե բարձրակարգ մասնագետների աշխատանքը

Թինա Թևոսյանը ոլորտում է արդեն շուրջ 15 տարի: Վերջին 7 տարիների ընթացքում նա ընդունում էր իր հաճախորդներին Բաղրամյան պողոտայում գտնվող TINA TEVOSYAN սրահում, սակայն տարիների ընթացքում ավելացավ այցելուների բանակը, ինչի հետ մեկտեղ էլ՝ նոր ծառայությունների պահանջարկը: Այժն արդեն Արաբկիր 27. 6/2 հասցեում՝ Ռիո մոլի հարևանությամբ Թինան հրավիրում է իր նորաբաց՝ շքեղ TINA TEVOSYAN Beauty Center, որն արդեն ոչ թե պարզապես դիմահարդարման ստուդիա է, այլ ամբողջական բյութի ծայառություններ առաջարկող բարձրակարգ կենտրոն կանանց համար:

Արաբկիր 27. 6/2

098-90 82 64

FB / IG

Նոր շքեղ սրահը գործում է ամեն օր՝ առավոտյան 08.00-ից մինչ 18.00-ն, սակայն հարսանեկան ամրագրումները հնարավոր է նաև ավելի վաղ կատարել: Բացի շեշտադրված դիմահարդարման ծառայությունը, սրահն արդեն առաջարկում է վարսահարդարման, մատնահարդարման և ոտնահարդարման, ինչպես նաև էսթետիկ ոլորտի բոլոր պահանջված միջամտությունները բժիշկ-կոսմետոլոգի կողմից՝ բոտոքսից մինչ շուրթերի ծավալի մեծացում: TINA TEVOSYAN Beauty Center-ում նաև կարող եք գնել կոնտակտային ոսպնյակներ, ինչպես նաև հարսանեկան միջոցառումների համար ձեռագործ թագեր և տիարներ:

Թինա Թևոսյանը նաև հայտնի է իր դիմահարդարման դասընթացներով: Կարող եք ամրագրել և հաճախել Թինայի նոր դասընթացներին արդեն նոր սրահում: Հեռախոսահամարը և սոց. էջերը նշված են վերևում: Նոր սրահի վերաբացման միջոցառմանը հրավիրված էին Թինայի ընկերները, գործընկերները և մշտական այցելուները: Հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն և Դավ Հովհաննիսյանի կենդանի կատարումները:

back-top