TETTA KIDS հայկական բրենդի հիմնադիրն է դիզայներ-մոդելավորող Տաթևիկ Հակոբյանը: Բրեդն ունի արդեն 7 տարվա պատմություն, իսկ խանութ-սրահը գործում է Փարպեցի 26 հասցեում: Պարզ շորիկներից մինչ դպրոցական հագուստ, թիթիզ աղջիկների համար գունեղ տարբերակներից մինչ երեկոյան հետաքրիր տարբերակներ: TettaKids-ը ներկայացնում է նաև TettaKids մոդելային դպրոցը, որտեղ Ձեր երեխաները կարող են սկսել փոքրիկ մոդելի կարիերա և որպես բրենդի գովազդային դեմքեր մասնակցել նկարահանումների: Tetta Kids-ի մոդելներին դասավանդում է "Սանտա Լ" դպրոցի ղեկավար Լուչիա Բուդաղյանը: