Tamaris բրենդի պատմությունը սկսվել է 55 տարի առաջ՝ երբ Հորսթ Վորտմանը Դետմոլդում հիմնադրել է Wortmann Schuh-Holding KG-ն: Դիմացկուն և էլեգանտ հավաքածուն անմիջապես արժանացավ կանանց հավանությանը իսկ նորարարությունները և ժամանակակից տեխնոլոգիաներն էլ դարձան TAMARIS-ի ուժեղ կողմերը: Antishokk տեխնոլոգիայով կրունկները ներկառուցված կայունացուցիչներով և օդաճնշական խցիկներով են, որոնց շնորհիվ քայլելիս նվազեցնում են ծանրաբեռնվածությունը ինչպես հոդերի, այնպես էլ ողնաշարի վրա։ Մոդելների մեծ մասն օգտագործում է DUO-TEX շնչառական թաղանթային նյութ՝ երկշերտ բամբակ է և պոլիեսթեր։ Այս համադրությամբ կոշիկները շնչում են, իսկ ավելորդ խոնավությունը հեռացվում է։ Ուշադրություն է դարձվում նյութերի որակին։ Հումքի պլաստիկությունն ու Tamaris կոշիկների ամրությունը դատարկ արտահայտություն չեն։ Բրենդի կոշիկների 90%-ը պատրաստված է բնական կաշվից։ Միաժամանակ պահպանվում է գերմանական գին-որակ հարաբերակցությունը։
Tamaris-ը առաքվում է աշխարհի 70 երկիր։ Գերմանիայում 2011թ.-ին ապրանքանիշը դարձավ երրորդը` Apple-ից և LG-ից հետո և առաջինը կոշիկ արտադրող գերմանական ընկերությունների ցանկում: Եվրոպայում գործում են Tamaris 2603 խանութներ։ Tamaris կատալոգը բաղկացած է երեք գծից. Classic. զուսպ լակոնիկ դիզայն ունեցող հավաքածու, որ պետք է լինի յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում։ Trend. արդեն անունից պարզ է դառնում, որ խոսքը համարձակ գույների, օրիգինալ ոճերի, գլամուր կամ գրանժ ոճի նորաձեւ կոշիկների մասին է։ Active. սպորտային ապրելակերպի կամ սպորտով զբաղվելու, մեծ քաղաքների և առօրյա հագուստի համար:
Երևանյան Tamaris սրահը գործում է Դալմա Գարդեն Մոլի երկրորդ հարկում: Սրահում ներկայացված է բրենդի ողջ տեսականին, որը պարբերաբար թարմացվում է և առջարկում է նաև առաքման ինդիվիդուալ ծառայություն: Կոշիկների բազմաոճ տեսականի, դրանք խնամելու աքսեսուարներ, պայուսակներ, ամառային հանգստի պարագաներ: Սրահի սոց. էջերում ներկայացված են բոլոր նորությունները, ակցիաները, ինչպես նաև կարող եք հղել Ձեր հարցերը՝ գրելով սոց. էջերին:
Dalma Garden Mall
011-58 00 99