l

lifestyle

SKINAVA մաշկի խնամքի սրահի բացումը Պուշկին 35 հասցեում

Սրահ, որ պարտադիր խորհուրդ եմ տալիս այցելել բոլոր կանանց ու նաև տղամարդկանց: Նամանավանդ հասուն տարիքում մաշկի խնամքը դառնում է ավելի քան կարևոր, նույնիսկ պարտադիր ու SKINAVA սրահն իր բրենդային ապրանքատեսականերով հենց այս խնդրի լուծման լավագույն տարբերակն է: Պուշկին 35 հասցեում բացված SKINAVA սրահը ներկայացնում է մոտ 100 անվանի բրենդներ ներմուծված հիմնականում Եվրոպայից և ԱՄՆ-ից: Պատմում եմ այս հրաշալի սրահի մասին ու ներկայացնում բացման շնորհանդեսի բոլոր մանրամասները:

Ֆրանսիական, գերմանական, շվեյցարական, իսպանական և ամերիկյան անվանի բրենդներ, որոնց ապրանքատեսակաները հենց հոգ են տանում մաշկի պրոֆեսիոնալ խնամքի համար: CAUDALIE, BARBARA STURM, EMBRYOLISSE, Uriage, MartiDerm և այլ միջազգային բրենդների տեսականին թարմացվում է երկու ամիսը մեկ: Խորհուրդ եմ տալիս միանալ SKINAVA սրահի սոց. Էջերին, որտեղ մանրամասնորեն ներկայացված են բրենդները, ապրանքատեսակները և Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխաններն էլ հենց կարող եք ստանալ ուղղելով Ձեր հարցեը սոց. էջերում:

Սրահի խորհրդատուները մի քանի ամիս վերապատրաստվելով, ամբողջությամբ տիրապետում են բրենդերի առանձնահատկությանը, տարբեր տիպի մաշկի խնդիրներին, ուստի կարող են Ձեզ լիարժեք խորհուրդ տալ, թե որ ապրանքատեսակներն ավելի հարմար կլինեն Ձեր մաշկին: Բացի սրահում գնելու տարբերակից, կարող եք պատվիրել առաքում՝ ինչպես արդեն ասացի ծանոթանալով տեսականու հետ սոց. Էջերում և խորհրդակցվելով առցանց կամ հենց հեռախոսազանգով:

Հակատարիքային քսուկներ և յուղեր, դիմահարդարման հեռացման շիճուկներ, հատուկ կերմենր հղի կանանց համար, աչքերի բալզամներ, հատուկ ապրանքատեսակներ ալերգիկ մաշկ ունեցող անձանց համար, նաև ամբողջական բուսական հիմքով պատրաստված ապրանքատեսակներ: Շուտով սրահում կհայտնվի մաշկի տեսակի բացահայտման պրոֆեսիոնալ ապարատ, որը տեղում հենց կախտորոշի Ձեր մաշկի յուղայնությունը: Ինչպես նաև սրահում պլանավորվում են դիմահարդարման մաստեր կլասի անցկացումներ պրոֆեսիոնալ դիմահարդարի կողմից՝ հատուկ make-up corner–ում:

Բացման շնորհանդեսի հյուրերի արձագանքները դիտեք մեր վիդեո տարբերակում և այցելել գնումների, համոզված եմ այստեղ գտնելու եք այն ապրանքատեսակները, որոնք միշտ փնտրել եք ու որոնց կարիքը Ձեր մաշկն անկասկած զգում է: Միջոցառման գեղեցիկ ձևավորումը վստահվել էր Catali Event House-ին:

 Պուշկին 35

098-20 34 34, 099-03 41 34

FB / IG

 

back-top