l

lifestyle

SHELBY ընկերության նոր գրասենյակի բացումը ՄԵԳԱՄՈԼՈՒՄ

Արդեն 4-րդ գրասենյակը SHELBY տուրիստական ընկերությունը բացեց Մեգամոլում: 8 տարվա պատմություն ունեցող ՇԵԼԲԻ ընկերությունը զբաղվում է արտագնա  տուրիզմով և առաջարկում է մատչելի ու որակյալ հանգիստ աշխարհի բոլոր ուղղություններով՝ Եգիպտոսից մինչ ԱՄԷ, եվրոպական և  ասիական ուղղություններ, խմբակային տուրեր,  հարսանեկան ճամփորդություններ, հյուրանոցների  և այլ ծառայությունների ամրագրում, ինչպես նաև անվճար խորհրդատվություն: 

Մեգամոլում բացված նորաոճ գրասենյակն արդեն 4-րդն է Երևան քաղաքում: Գործում են նաև գրասենյակներ Ամիրյան 18 և Տերյան 54/3 հասցեներում, ինչպես նաև Երևան Մոլի 2-րդ հարկում: Նախորդ  տարվա  կորոնավիրուսային և պատերազմական ճգնաժամը շատ ծանր էր տուրիստական ոլորտի բոլոր ներկայացուցիչների համար, սակայն ընկերությունը շարունակեց ակտիվ գործունեությունը և նույնիսկ ամենաճգնաժամային ժամանակահատվածում ընդունել է նոր  աշխատակիցներ ու, ինչպես տեսնում եք այսօր էլ ընդլայնվում է: Նոր գրասենյակը  աչքի  է  ընկնում իր  ոճային առանձնահատկությամբ, արդի դիզայնով, հարմարավետությամբ և սպասարկման համար էլ ավելի հարմար պայմաններով: Աշխատանքային ժամերն են 10.00-22.00-ն: Միջոցառման ընթացքում տեղի  ունեցավ խաղարկություն, որտեղ խաղարկվեցին ուղետոմսեր դեպի Եգիպտոս, սակայն հիմնական խաղարկությունը ՇԵԼԲԻ ընկերության կողմից դեռ առջևում է:  

Այս  պահին ընկերությունը կազմակերպել է մասշտաբային խաղարկություն, որը  կամփոփվի սեպտեմբերի 18-ին: Ցանկացած ՇԵԼԲԻ գրասենյակում գնելով ցանկացած ուղետոմս,  հնարավորություն կստանաք մասնակցել խաղարկությանը և շահել ավտոմեքենա, ինչպես նաև այլ անակնկալ նվերներ: Բացմանը ներկա էին ընկերության հիմնադիր Հարություն Համբարձումյանը, տնօրեն Մարինա Ավետիսյանը, իսկ պատվավոր հյուրերի ցանկում էր Մեգամոլի հիմնադիր Շողերինա Մկրտչյանը: SHLEBY ընկերության գլխավոր գրավականը գոհ և իդեալական սպասարկված հաճախորդն է: 

MegaMall, 011-508-484

Facebook / IG

back-top