l

lifestyle

sela moms & monsters սրահը կրկին Հայաստանում է

Արդեն նոր ձևաչափով՝ ավելի ժամանակակից, ավելի բնական և էկո: sela moms & monsters ռուս-իսրայելական լայֆսթայլ բրենդը վերադառնում է հայաստանյան շուկա ու առաջարկում է թեթև, նորաձև, թրենդային  հագուստի հավաքածու ոճային կանանց և 2-ից-14 տ երեխաների համար: Բրենդը Հայաստանում ներկայացված է երկու սրահներում՝ Դալմա Գարդեն Մոլում և Էրեբունի Մոլում: Բացման շնորհանդեսը, հյուրերը և ցուցադրությունը դիտեք ԿամոԲլոգում:

 

sela-ն արդեն 30 տարի է, ինչ շուկայում է և մեծ կարևորություն է տալիս հարմարավետությանը, նորարարությանը և որակին: Բրենդն առաջարկում է էկո հավաքածուներ, ընտանեկան լուքեր, լայն դպրոցական տեսականի: Բացի 2-ից-14 տ երեխաների և նրանց մայրիկների համար ոճային հագուստից, սրահում ներկայացված է նաև ներքնազգեստ, տնային հագուստ, աքսեսուարներ։ Տեսականին թարմացվում է գրեթե ամեն ամիս, գործում է առաքում Հայաստանի ողջ տարածքում:

Այստեղ կարող եք ընտրել տպավորիչ լուքեր Ձեր և Ձեր փոքրիկների համար, ձեռք բերել բազային տեսականին զգեստապահարանի համար և լրացնել լուքերը վառ թրենդային մոդելներով: Մայրիկ լինելն ամենևին էլ հեշտ չէ, սակայն պարգևատրումը այդ դժվարությունների հաղթահարման ճանապարհի վերջում՝ լավագույնն է, որը կարելի է ստանալ: sela ապրանքանիշը Ձեր և Ձեր փոքրիկի կողքին է`այդ բարդ ու հետաքրքիր ճանապարհի ողջ ընթացքում, քանզի փոքրիկի հետ գնումները sela-ում ոչ թե հոգս է, այլ հաճույք:

Ի դեպ, Fami Group ընկերությունը, հավատարիմ մնալով իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, sela սրահի բացման շնորհանդեսի օրվա հասույթի 5%-ը կփոխանցի "Gradarak library" ՀԿ-ին՝ Հայաստանի գյուղական համայնքներում բազմաֆունկցիոնալ, ժամանակակից գրադարաններ կառուցելու նպատակով: 

Միջոցառման ընթացքում մանուկներին զբաղեցնում էր մոնստրիկ Վիգգին, որի հետ միասին փոքրիկները հավաքեցին sela moms & monsters փազլ, դրանք հենց հրավիրատոմսի հետ են  ստացել: Հյուրերին սպասվում էր sela moms & monsters 21/22 նոր հավաքածուի ցուցադրություն Fashion kids day մոդելների մասնակցությամբ, մեգա զեղչեր բացման կապակցությամբ, հաճելի երաժշտություն DJ Diana–ից, իսկ միջոցառումն էլ վարում էր Լյուսի Հայրապետյանը: Համեղ իսպանական "Vidal" ապրանքանիշի քաղցրավենիքի հյուրասիրությունը՝ "Sweet Party"-ից:

Դալմա Գարդեն Մոլ, 2-րդ հարկ
Էրեբունի Մոլ, 1-ին հարկ

 +374 43 003 021

 FB/IG

back-top