Best sela models moms&monsters մրցույթի եզրափակիչ փուլում հայտնվել էին 9 մայրիկներ իրենց երեխաների հետ միասին: Նրանք ժյուրիին ներկայացան տեսաողջույնով, ապա ցուցադրեցին իրենց լուքը, իսկ վերջում էլ պատասխանում էին ժյուրիի հարցերին: Ժյուրիի կազմում՝ Վիկա Մարտիրոսյանն էր, Արամ Նիկոլյանը, Գոհար Հարությունյանը և Հարություն Տորտիկյանը: Միջոցառումը վարում էր Գայանե Շահինյանը, իսկ երաժշությունն ապահովում էր DJ Դիանան: Հաղթող մայրիկն իր դստեր հետ երբևէ չէր եղել Սանկտ Պետերբուրգում, նրա տպավորություններին կարող եք հետևել վիդեո տարբերակում: Բացման շնորհանդեսի հյուրերին արդեն սպասվում էր քաղցր հյուրասիրություն, ծանոթացում նոր՝ Ամանորյա տեսականու հետ և իհարկե մոնստրիկ Վիգգին:
sela moms&monsters-ը արդեն 30 տարի է, ինչ շուկայում է և մեծ կարևորություն է տալիս հարմարավետությանը, նորարարությանը և որակին: Բրենդն առաջարկում է էկո հավաքածուներ, ընտանեկան լուքեր, այս շրջանում էլ գլխավոր մեխն է հենց Ամանորյա հավաքածուն: Բացի 2-ից-14 տ երեխաների և նրանց մայրիկների համար ոճային հագուստից, սրահում ներկայացված է նաև ներքնազգեստ, տնային հագուստ, աքսեսուարներ։ Տեսականին ոչ միայն նորաոճ է, այլև հասանելի, թարմացվում է գրեթե ամեն ամիս: Գեղեցիկ տեսքի հետ մեկտեղ sela-ն հաշվի է առնում նաև հարմարավետությունը և առօրյա հագուստի համար առաջարկում է թրենդային գույներով բնական կտորից հավաքածուներ, օվերսայզ մոդելներ, որոնք թույլ են տալիս երեխային լինելու ազատ և չսահմանափակելու շարժումները Ժամանակակից, պրակտիկ sela moms&monsters-ի լայն հավաքածուն կօգնի ստեղծել այնպիսի կերպարներ, որոնք կընդգծեն Ձեր առավելությունները ու ցույց կտան Ձեր տեսակն ու տրամադրությունը, համադրել հագուստն այնպես, ինչպես ցանկանում ես, հավաքել տարատեսակ լուքեր ցանկացած ճաշակի ու ոճի: sela moms&monsters հավաքածուն ներկայացված է նաև Դալմա Գարդեն Մոլ և Էրեբունի Մոլում, ի դեպ գործում է առաքում Հայաստանի ողջ տարածքում: