l

lifestyle

6-րդ՝ նոր կոնցեպտով SALI սրահի բացումը ՄԵԳԱՄՈԼՈՒՄ

31 տարի առաջ Երևանում հիմնադրված SALI հայկական ապրանքանիշը մինչ օրս կոշիկի արտադրության ոլորտում պահպանում է առաջատար դիրքեր՝ տարեցտարի ընդլայնելով իր գործունեությունը ու մշտապես ներկայացնելով ժամանակին համընթաց նորաոճ տեսականի: Նոր կոնցեպտով սրահը բացվել է Մեգամոլի երկրորդ հարկում՝ հենց ֆուդկորտի հարևանությամբ: Բացման շնորհանդեսը դիտեք հենց հիմա՝ ԿամոԲլոգում:


Նոր՝ թարմ ոճ և տեխնիկական թարմացում նոր սրահում, որը բացվել է Մեգամոլի երկրորդ հարկում: Կանանց, տղամարդկանց և երեխաների համար կոշիկ, նորաոճ պայուսակներ և տարբերաքսեսուրաներ միմիայն բնական կաշվից:  Առանձնահատուկ շեշտրադրեմ SALI KIDS, SALI Premium և  IGNATYAN հավաքածուները: 

Յուրաքանչյուր սեզոն, սրահը համալրվում է միջազգային նորաձևության տենդենցներին ու գույներին համապատասխան 300-500 նոր մոդելներով: Իհարկե կարևորվում է նաև ավելի դասական ոճի հետևորդների ճաշակը, այնպես որ գունային և ոճային բազմազանությամբ սրահը նույնպես զարմացնում է: Առջևում ամառ է ու հատկապես երիտասարդներին առաջարկում եմ այցելել ու գնահատել սպորտային վառ, ամառային հավաքածուն:

Իհարկե կարևոր է առաքման ԱՐԱԳ ծառայությունը և օնլայն գնումների տարբերակը: Հիշեցնեմ, որ SALI ողջ հավաքածուն հնարավոր է ձեռք բերել 120 օր երաշխիքով: Շատ շուտով կթարմացվի www.sali.am կայքը, որն արդեն նաև նոր՝ բազմաֆունկցիոնալ մոբայլ տարբերակով է հանդես գալիս: Ողջ տեսականին և գները ներկայացված են կայքում, իսկ արագ առաքումն իրականացվում է անվճար՝ Հայաստանի ողջ տարածքում և Արցախում: Առաքում իրականացվում է նաև աշխարհի մոտ 10 երկրներում, շնորհիվ Wildberries կայքի:

SALI / ՄԵԳԱՄՈԼ

ԱՌԱՔՈՒՄ` 010-66 11 11

www.sali.am

back-top