l

lifestyle

SALI ապրանքանիշի նոր՝ Գարուն/Ամառ 2020 հավաքածուի շնորհանդեսը և հյուրերը

SALI ապրանքանիշը ներկայացրեց իր Գարուն/Ամառ 2020 նոր հավաքածուն, որը ներառում է ավելի քան 700 մոդել, որոնցից 300-ն այսօր ներկայացված էին շնորհանդեսին: Ի դեպ նոր հավաքածուն արդեն իսկ հնարավոր է ձեռք բերել բոլոր SALI սրահներում, ինչպես նաև առցանց՝ www.sali.am կայքում: Նոր ձևաչափով շնորհանդես երեկոն տեղի ունեցավ ԵՐԱԶ ռեստորանում:

  • www.sali.am, 011-66 11 11
  • Kamo Tovmasyan

Արդեն 29 տարի է, 1991թ-ից, ինչ մեզ այսքան լավ հայտնի հայկական կոշիկների բրենդը գործում է շուկայում՝ բոլորիս տալով կաշվե կոշիկների ամենամեծ տեսականին Հայաստանում, ինչը հանդիսանում է SALI-ի մեծ թիմի ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքը: Մինչև 100 օր երաշխիք, միայն բնական կաշվից մոդելներ և անվճար առաքում Հայաստանում և Արցախում:

Միջոցառման ընթացքում ներկայացված էր նաև ընկերության ավելի բարձր նիշային դասի՝ IGNATYAN ապրանքանիշը, որն արադրվում է իտալական կաշվով, մշակվում է ձեռքով և հատուկ իտալական նյութերով: Ապրանքանիշն ունի նաև էկզոտիկ կաշիներից պատրաստված մոդելներ: IGNATYAN ապրանքանիշը պրեմիում դասի հայկական արտադրության կոշիկ է, որը ներկայացնելիս իրավամբ կարելի է հպարտանալ հայկական արտադրանքի այդչափ բարձր որակով: Այն բարձր գնային դասի է և նախատեսված է որակը գնահատողների համար:

SALI ընկերության արտադրանքի մյուս շարքը` SALI PREMIUM-ն է: Տոնական, միջոցառումների, շքեղ երեկոների համար նախատեսված բացառիկ մոդելներ տղամարդկանց և կանանց համար՝ ստեղծված կրկին բարձրակարգ կաշիներով: SALI PREMIUM-ի շքեղ, աչքի ընկնող կոշիկները նախատեսված են նուրբ ճաշակը գնահատողների համար: Հաջորդ նորույթը SALI KIDS ն էր, Կաշվե օրթոպեդիկ կոշիկներ երեխաների և պատանիների համար: Լավագույն նյութերով ամուր և միաժամանակ գեղեցիկ կոշիկներ երեխաների համար` կարևորություն ցանկացած ծնողի համար:

back-top