Դիզայներ Ֆաինա Հարությունյանը իր FAINA բրենդի նոր՝ «NY22» ամանորյա հավաքածուն ներկայացրեց բոլորովին նոր՝ վիդեո ցուցադրության ձևաչափով։ Մասշտաբայնությամբ և ձևաչափով հայկական շուկայում այն նորարարական էր։ Նախագծի շուրջ աշխատել է պրոֆեսիոնալների մի ամբողջ խումբ։ Շոուի բեմադրող ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, ով նաև Հանրային Հեռուստատեսությամբ հեռարձակվող «Դիմակահանդես» միջազգային մեգանախագծի և այս տարի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» ներկայացնող Մալենայի «Քամի-Քամի» երգի տեսահոլովակի ռեժիսորն է։ Նկարահանման գլխավոր օպերատորն Արտյոմ Աբովյանն է։ Աստղային դիմահարդար Ագա Քանքանյանն իր թիմի հետ ևս մասնակցել է նախագծին։
Ֆաինան և թիմը դեռ սեպտեմբերից են սկսել աշխատել հավաքածուի և նախագծի շուրջ։ Նոր հավաքածուում ներկայացված են երեկոյան և շքեղ, բայց միևնույն ժամանակ իրական կյանքում կրելու տեսանյունից պրակտիկ զգեստներ։ Գույները, կտորները և հագուստի ոճն ընտրված են այնպես, որ յուրաքանչյուր կին և աղջիկ այն կրելիս իրեն յուրատիպ, ինքնավստահ և կանացի զգա։
Քանի որ սա նոր ձևաչափով ներկայացվող նոր հավաքածու է, մոդելների ընտրության հարցում ևս նոր մոտեցումներ են ցուցաբերվել։ Որոշում է կայացվել հայտնի դեմքեր չներգրավել, այսպիսով դիտորդների ուշադրությունը կենտրոնացնելով հագուստի, այլ ոչ թե անձանց վրա։ Ցուցադրությանը մասնակցող բոլոր մոդելներն ունիկալ են, մեկը մյուսից տարբերվող և տաղանդավոր։ Նոր հավաքածուն արդեն իսկ կարող եք ձեռք բերել FAINA սրահում:
7 պատճառ՝ Դուբայում ftNFT Phygital Space այցելելու համար
Մերի Ստեփանյանի և Մերուժան Թորոսյանի պսակադրությունը Սուրբ Սարգիս մայր եկեղեցում
Աննա Ղուկասյան. Ինչպե՞ս գնել բնակարան Դուբայում և չսխալվել
Կանաչ հանգստյան օրեր մեր քաղաքում
Մաթոսավանքը և հայ մոդելները ռուս նկարչի հայացքով
Նախատոնական գնումներ! SKECHERS-ի աշուն/ձմեռ հավաքածուն արդեն սրահներում է
Հունական BSB և LYNNE բրենդների պաշտոնական սրահները բացվել են Ռիո Մոլում
Գնացել էինք խաշի՝ LUXURY GARDEN GARNI
Ամանորյա հրաշքը սկսվում է ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ սրահից
ՆԱՅԵԵԵՔ ԱՂՋԻԿՆԵՐ ՋԱՆ. Եթե Բելլա Հադիդը 90-ականներին հայտնվեր Երևանում
Երբ Վիկա Մարտիրոսյանն ունենում է սմարթֆոնի հետ կապված խնդիր
Խաշի սեզոնը սկսում ենք! Գնացել էինք ՆՈՐ ՋՐԱՂԱՑ հանգստյան գոտի