l

lifestyle

Samsung Electronics-ը ներկայացրեց Samsung Galaxy S սմարթֆոնների նոր շարքը

Samsung Electronics-ը Երևանում ներկայացրեց Galaxy S սմարթֆոնների նոր սերիան. Galaxy S23 | Galaxy S23+ | Galaxy S23 Ultra: Samsung-ի ինովացիոն սարքավորումների պրեմիերային նվիրված երեկույթի հյուրերն էին Կամո Թովմասյանը, Արսեն Գրիգորյանը, Լիլիթ Մուրադյանը, Վահե Խանամիրյանը, Իրինա Թովմասյանը և այլ բազմաթիվ հայտնի աստղեր, գործարար համայնքի անդամներ և ճանաչված «ինֆլյուենսերներ»: Միջոցառումը վարում էր Արման Մարգարյանը, իսկ երաժշտության պատասխանատուն էր DJ Guevo-ն: Երեկոյի ընթացքում հյուրերը վայելեցին անհավանական ակրոբատիկ ներկայացումը, որը յուրօրինակ է իր ֆորմատով:

Շնորհանդեսն անցկացվեց Դվին համալիրի «One & Only Theatre»-ում՝ առաջին թատրոնն աշխարհում, որը չունի ֆիզիկական բեմ, իսկ ակրոբատիկ ներկայացումների համար օգտագործվում է դահլիճի ողջ տարածքը։ Միջոցառման կազմակերպիչ` McCann Yerevan միջազգային մարքեթինգային ցանց:

Galaxy S23 շարքի հիմնական առանձնահատկություններից մեկը գիշերային նկարահանումն է. սմարթֆոնները թույլ են տալիս բարձրորակ նկարներ, տեսանյութեր և նույնիսկ սելֆիներ անել անգամ թույլ լուսավորության կամ մթության պայմաններում: Որպեսզի շնորհանդեսի հյուրերը կարողանային անձամբ փորձարկել  նոր Galaxy S շարքի հնարավորությունները, Samsung Electronics-ը պատրաստել էր հատուկ «տիեզերական» ֆոտոանկյուն, որտեղ հյուրերը թեմատիկ լուսանկարներ էին անում, այդ թվում՝ «360 աստիճան» ձևաչափով։

 

Samsung Galaxy S23 նոր շարքը ամբողջ աշխարհում ներկայացվել է փետրվարի 1-ին: Նորույթներն ունեն բարձր կետայնությամբ ինովացիոն տեսախցիկ, որը թույլ է տալիս ստեղծել կինեմատոգրաֆիկ որակի բովանդակություն նույնիսկ մթության մեջ: Նորույթներում հաշվողական հզորության համար պատասխանատու է ամենաառաջադեմ բջջային հարթակ Snapdragon® 8 Gen 2-ը, որը մշակվել է բացառապես նոր Galaxy սմարթֆոնների համար, ներառյալ արհեստական ինտելեկտի ոլորտում առաջընթացի վրա հիմնված նոր ֆունկցիաների և ռեժիմների կիրառությունը: Նոր մոդելների միկրոճարտարապետությունը թույլ է տվել Galaxy S23 սերիայի սարքավորումների հաշվողական հզորության 30% աճ՝ նախորդ սերնդի համեմատ։ Իսկ օպտիմիզացված գրաֆիկական պրոցեսորն ապահովում է 41%-ով ավելի արագ աշխատանք, քան Galaxy S22 սերիայի սարքավորումներում:

Ըստ Ռուսաստանում Samsung Electronics-ի դյուրակիր տեխնիկայի բաժնի ղեկավար Ալեքսանդր Ուգլովի. «Գալաքսի S23 սմարթֆոնների շարքը հաջորդ կարևոր իրադարձությունն է Samsung Electronics-ի նորարարությունների պատմության մեջ: Վստահ եմ, որ Հայաստանում սպառողները բարձր կգնահատեն S23 շարքի տեխնոլոգիական գերազանցությունն ու էլեգանտ դիզայնը»։

Նոր մոդելներից Galaxy S23 Ultra-ն ունի ներկառուցված S Pen էլեկտրոնային գրիչ, որն այդքան սիրված է Galaxy Note սմարթֆոնների օգտատերերի կողմից: Դրա միջոցով կարող եք հեշտությամբ աշխատել հավելվածների հետ, ինչպես նաև կատարել գրառումներ և նկարել էսքիզներ հենց ձեր բջջային սարքավորման էկրանին: Պրոֆեսիոնալ մակարդակի տեսախցիկը հագեցած է նոր 200 մեգապիքսելանոց սենսորով՝ անհավանական դետալներ ֆիքսելու ադապտիվ պիքսելներով: Հայաստանում նոր սմարթֆոնները հասանելի էին փետրվարի 24-ից։ Ընկերության վերջին նորություններին ծանոթանալու համար այցելեք՝ news.samsung.com

back-top