Տերյան/ Կորյուն խաչմերուկ՝ Կորյուն 19ա հասցեում իր դռներն է բացել շքեղ ROMANOV Restaurant Music-Place-ը: Երկհարկանի այս նորաբաց ժամանցավայրն առաջին հերթին դուր կգա բոլոր նրանց, ովքեր փնտրում են ծննդյան, կորպորատիվ, ցանկացած այլ միջոցառումներ անցկացնելու համար հարմար և ֆունկցիոնալ վայր: Նշեմ, որ ROMANOV-ը գործում է ամեն օր նաև որպես պարզապես լավ երաժշտություն և խոհանոց վայելելու հարմար երաժշտական ռեստորան-ակումբ, որտեղ կարող եք այցելել պարզապես զույգերով կամ ընտանիքի անդամներով, սակայն այն անկասկած կդառնա հենց միջոցառումներ կազմակերպելու համար սպասված վայր քաղաքի կենտրոնում:
Բացի շքեղ ինտերիերը, ROMANOV-ը զարմացրեց իր հարուստ երաժշտական ծրագրով, հրաշալի արտիստներով և բազմաոճ լայն կատարումներով: Բացի հիմնական բենդը և արտիստները, յուրաքանչյուր շաբաթ այստեղ կկազմակերպվեն սիրված հյուր-արտիստների հատուկ երեկոներ: ROMANOV Restaurant Music-Place-ը կգործի 12.00-ից մինչ կեսգիշեր, իսկ արդեն առաջին հարկում գտնվող սրահը կգործի 18.00-ից մինչ 02.30, որտեղ նաև կարող եք երգել կարաոկե, կազմակերպել after party-ներ և արդեն ավելի ակումբային երեկոներ: Կոկտեյլներ, DJ և կրկին կենդանի կատարումներ:
Ահա և առաջին անակնկալը: Հունիսի 11-ին, երկար դադարից հետո, բոլորի կողմից սիրված Ռազմիկ Ամյանը սպասում է Ձեզ ROMANOV Restaurant Music-Place-ում: Հատուկ երեկոյի ընթացքում բոլոր հյուրերին սպասվում է ինտերակտիվ շփում սիրված կատարողի հետ, կենդանի հիթային կատարումներ և իհարկե անակնկալներ: Արդեն իսկ կարող եք ամրագրել սեղաններ 033-77 00 71 հեռախոսահամարով:
Խոհանոցը եվրոպական է, լի հեղինակային ուտեստներով, խմիչքների և դեսերտների լայն տեսականիով: Նշեմ, որ յուրաքանչյուր միջոցառման համար առաջարկվում է անհատական մենյու: Իրոք հետաքրքիր էր երաժշտական ծրագիրը:
Կորյուն 19ա
+374 33-77 00 71