l

lifestyle

Հայ-իտալական ROBERTO PIRALOFF բրենդի հաջողության բանաձևը

11 խանութ-սրահներ Երևանում, միայն իտալական բնական կաշվից արտադրված կոշիկներ, ինչպես նաև հագուստ և աքսեսուարներ կանանց և տղամարդկանց համար: Շարունակելով ներկայացնել հայկական բրենդերի ստեղծման պատմությունը, այս անգամ ես այցելել եմ ROBERTO PIRALOFF հայ-իտալական ընկերության արտադրամաս, ծանոթանալու, ապա Ձեզ ներկայացնելու ավելի քան 25 տարի գործունեություն ծավալող այս բրենդի արտադրամասը, սրահները, տեսականին և առանձնահատկությունները:

  • Kamo Tovmasyan

 Կոշիկի պատմություն՝ լի մարտահրավերներով և հաղթանակներով։ 1991թ-ից. գործող, Roberto Piraloff ընկերությունը, որը տարիների ընթացում արտադրություն է ծավալել արտերկրում, վերջին 7 տարիներին իր տեսականու որոշ մասն արտադրում է Հայաստանում: Հպարտություն նրա համար, ինչ եղել է, հպարտություն նոր ձեռքբերումների և նվաճումների համար, և, վերջապես, հպարտություն՝ գալիք ապագայի նկատմամբ։ 

Roberto Piraloff ընկերությունն իր համառությամբ և անհատականությամբ շարժվում է առաջ՝ յուրօրինակ հմտությամբ ամեն օր խառնվելով արվեստի լուծումների հետ։ Գերժամանակակից տեխնիկայով հագեցած գործարան, եզակի և ստեղծագործական մոտեցում աշխատանքի նկատմամբ։

ROBERTO PIRALOFF ընկերության Գլխավոր դիզայներ Արթուր Ղազարյանի հետ միասին շրջեցինք արտադրամասում, ծանոթացանք ընկերության աշխատանքին և ուղղեցինք մեզ հետաքրքրող հարցերը:

Ո՞ր թվականին է հիմնադրվել Ձեր ընկերությունը և որո՞նք են եղել առաջին քայլերը

ROBERTO PIRALOFF ընկերությունը հիմնադրվել է 1991թ-ին: Հենց այդ տարի էլ բացվեց առաջին խանութ-սրահը Աբովյան 25 հասցեում: Մեր ընկերությունն առաջին հերթին հայտնի է կոշիկի արտադրությամբ, բայց նշեմ, որ ընկերությունն ի սկզբանե սկսել է արտադրություն ծավալել արտերկրում՝ արտադրելով հագուստի և կոշիկների տեսականի: 

Ինչպիսի՞ գործունեություն է ծավալում ընկերությունն այսօր, որտե՞ղ է գտնվում արտադրամասը և քանի՞ աշխատատեղ է այն ապահովում

2012 թ-ին ստեղծվեց կոշիկի արտադրության հայ-իտալական համատեղ գործարանը, որտեղ և իտալացիների հետ համատեղ արտադրվեց առաջին հայկական Roberto Piraloff բրենդային կոշիկը: Արտադրամասը գտնվում է Գրիբոյեդովի 25/5 հասցեում, այն ապահովում է մոտ 100 աշխատատեղ: 

Ի՞նչ արտադրություն եք այժմ ներկայացնում և որտե՞ղ է այն ներկայացված

Ներկայացնում ենք միայն բնական կաշվից տղամարդկանց և կանացի կոշիկներ: Վերջիններս արտահանվում են տարբեր եվրոպական երկրներ, ինչպես նաև Ռուսաստան: ՀՀ-ում մեր արտադրված մոդելները ներկայացված են միայն ROBERTO PIRALOFF խանութների ցանցում: Երևանում գործում են 11 խանութ-սրահներ, նաև նշեմ, որ տեսականին կարող են ձեռք բերել անմիջապես մեր գործարանում՝ Գրիբոյեդովի 25/5 հասցեում, որտեղ գործում է գործարանային խանութ-սրահ:

Բնական կաշվի հետ մեկտեղ, հետաքրքիր է, ի՞նչ նյութերով եք դուք աշխատում

Բոլոր նյութերը, որոնք օգտագործվում են կոշիկների արտադրության մեջ ներմուծվում են Եվրոպայից և համարվում են իրենց տեսակի մեջ լավագույնները: Արտադրության մեջ օգտագործվում է այնպիսի հումք և նյութեր, որոնք երկար տարիների ընթացքում վաստակել են աշխարհի լավագույն կոշիկ արտադրողների վստահությունը: Օգտագործում ենք բարձրակարգ ավտոմատացված սարքավորումներ և տեխնոլոգիաներ: 

Արդյո՞ք գործում է անհատական պատվերների ընդունման ծառայություն

Այո, գործում է: Բազմաթիվ հաճախորդներ ցանկանում են ունենալ կոշիկ հենց իրենց դիզայնով, իրենց միջամտմամբ: Կաշվի, գույնի, ձևաչափի ընտրությունը ևս կարող է կատարել պատվիրատուն, եթե այցելի մեր արտադրամաս: Նշեմ, որ վերջին շրջանում շատ ակտուալ են դարձել նաև անվանական կոշիկների պատվերները, որտեղ նշվում են անուններ, կամ անվանական նշաններ: Սովորաբար նման պատվերները հոբելյարների, հատուկ նվերների դեպքում են նկատվում: Ամեն դեպքում, մենք զինված ենք նոր սերնդի լավագույն տեխնիկայով և կարող են իրագործել բացառապես ցանկացած տիպի պատվեր:

Իսկ ինչպե՞ս եք ընտրել աշխատակազմին, չէ՞ որ հայ-իտալական արտադրությունը, կարծում եմ պետք է ստեղծվի համապատասխան որակավորված մասնագետների կողմից

 Սկսբնական շրջանում շուրջ կես տարի մեր մասնագետները իտալիայից հրավիրված տեխնոլոգների և դիզայներների հետ անցել են վերապատրաստում և մասնագիտացում: Լինելով հայ-իտալական արտադրություն՝ մեր արտադրության տեխնոլոգիաները միշտ գտնվում են մեր իտալացի գործընկերների ուշադրության կենտրոնում՝ սկսած կոշիկների մոդելավորումից մինչև տեխնոլոգիաներ:

Ինչո՞վ է առանձնանում ձեր բրենդի հավաքածուն և ինչո՞ւ պետք է նախապատվությունը տրվի հենց ROBERTO PIRALOFF-ին

Գին, որակ և մեծ տեսականի: Մեր արտադրությունը ստեղծվում է Հայաստանում, ոչ թե ներկրվում է, ինչը հնարավորություն է տալիս ստանալ մատչելի գին, բարձր որակ և մեծ տեսականի: Մեզ մոտ տեղում նաև կազմակերպում է կոշիկների տակացուների, ստելկաների, կրունկների և տուփերի արտադրություն, իսկ այլ ընկերություններում դրանք տարբեր ֆիրմաներից են ձեռք բերում, որոնց վրա ավելանում են հավելավճարներ և կոշիկի գինն արդյունքում բարձր է լինում: Մեզ մոտ անձնական եկամուտ այդ հարցում չի հետապնդվում, հետևաբար կարողանում ենք առաջարկել մատչելի գին:

Ինչպիսի՞ն են ընկերության ապագա պլանները
Արտադրության ծավալների մեծացում և նոր աշխատատեղերի ստեղծում:Վստահ եմ, որ այս տեմպերով, ROBERTO PIRALOFF-ը կգրավի աշխատանքային նոր հարթակներ և հաջորդ անգամ անդրադառնալով բրենդին, վստահ եմ, դուք ինքներդ կզարմանաք ծավալների մասշտաբից:

 www.robertopiraloff.com

(011) 255 855

Facebook/RobertoPiraloff

 Խանութ-սրահների հասցեները.

Dalma Garden Mall

Yerevan Mall

RIO MALL

  Գրիբոյեդովի 25/5

  Աբովյան 25

 Աբովյան 26

 Գ. Նժդեհի 29.31

 Լենինգրադյան 50

 Կիևյան 26

  Կոմիտաս 39

  Մաշտոցի 5ա

  

 

 

 Այցելեցինք նաև Երևան մոլի առաջին հարկում գործող սրահ, նկարահանել ենք տեսականին և սիրով ներկայացնում ենք Ձեզ:

back-top