l

lifestyle

ՐԻԲԱՄԲԵԼԼ մանկական մոլորակի բացումը Կորյուր 1/2 հասցեում

Մանկական նոր մոլորակ, որտեղ կարող եք նշել Ձեր փոքրիկների ծննդյան տոները, տարբեր առիթներ, հանդիպել արքայազնին ու արքայադստերը և իհարկե համեղ սնվել: Կորյուն 1/2 հասցեում բացվեց ՐԻԲԱՄԲԵԼԼ ժամանցավայրը, որի մասին էլ պատմում ենք ԿամոԲլոգում:

Հարմար նոր ժամանցավայր քաղաքի կենտրոնում, որտեղ կարող եք նշել փոքրիկների տոները: ՐԻԲԱՄԲԵԼԼ մոլորակն ունի իր արքայազն ու արքայադստերը, խաղային հատվածները, ինչպես նաև ռեստորանային հատվածը: Խաղային հերոսներ, տարբեր էքթիվիթիներ, բազում անակնկալներ փոքրիկների համար, ովքեր իրենց տոները կնշեն հենց ՐԻԲԱՄԲԵԼԼ-ում: Յուրահատուկ խոհանոց հատուկ մանկական մենյուով՝ մանկական սուշիներով ու ինքնատիպ ձկնային ուտեստներով Շեֆ-խոհարարի կողմից: Աշխատանքային ժամերն են՝ առավոտյան 10.00-ից մինչ 22.00-ն: Նշեմ, որ ցանկացած միջոցառում այստեղ պլանավորվում է ըստ երեխայի նախասիրության, ըստ ծնողի ցանկության և բյուջեի: Դիտեք ՐԻԲԱՄԲԵԼԼ մոլորակի բացումը ԿամոԲլոգում և հարցերի դեպքում միացեք ինստագրամյան էջին, կամ զանգահարեք նշված հեռախոսահամարներով: Բացման շնորհանդեսի հյուրերին սպասվում էր հանդիպում ՐԻԲԱՄԲԵԼԼ մոլորակի հերոսների հետ, բարմեն-շոու, համեղ հյուրասիրություն, երաժշտություն և բազում այլ անակնկալներ:

Կորյուն 1/2

091/094 530-538

ԻՆՍՏԱԳՐԱՄ

 

back-top