Pull & Bear-ը ներկայացնում է փողոցային նորաձեւության հետևորդ երիտասարդների ամենօրյա հագուստ և աքսեսուարներ՝ մատչելի գներով: Բրենդն այժմ նվաճում է շուկաները ամբողջ աշխարհում, ու մեծ ազդեցություն ունի երիտասարդների վրա շնորհիվ իր նորաձևության փիլիսոփայության, որի նպատակն է համատեղել կրեատիվությունն ու որակյալ դիզայնը: Բրենդի միտումների վրա ազդում են կյանքի այնպիսի ոլորտները, ինչպիսիք են երաժշտությունը, տեսախաղերը, ժամանակակից տեխնոլոգիաները։
Մեգամոլում բացված Pull & Bear-ը նորագույն P&B կոնցեպտն ունի, որը միակն է ամբողջ Կովկասում: Բրենդն իր ամենաառաջին կոնցեպտներից մեկը՝ ԼՈՖՏ կոնցեպտը կատարելագործել է՝ դարձնելով ավելի ժամանակակից և հարմարավետ: Բացումը կարծես տեխնոփարթի լիներ: Այսօրվա սաունդ, տեխնո երաժշտություն Մաքսից, կոկտեյլներ ու առաջադեմ սերունդ, որը նախընտրում է խոսքի ազատությունը, սեփական ընտրությունը, մտահոգվում է շրջակա միջավայրի, առողջ ապրելակերպի և ոչ թոքսիկ հարաբերությունների մասին: