l

lifestyle

2022թ.-ի լավագույն երևանյան բացօթյա լողավազանները

Ամառը սկսում եմ ամենասպասված փոստով: 2022թ-ի բացօթյա լողավազանները, գները, հասցեները: Այս փոստը հունիս ամսվա ընթացքում կթարմացվի, քանի որ մի քանի լողավազաններ բացվելու են ամսվա երկրորդ կեսին: Այցելելուց առաջ խնդրում ենք ճշտել գները, քանի որ ամառվա ընթացքում լողավազանների գները փոփոխվում են: Լավագույն լողավազանները բացահայտում ենք Ռոյալ Արմենիա ընկերության ԲՈՒՉԻՆՈ կապուչինոների հետ միասին, որոնք հատկապես ամռանը վայելում ենք սառը տարբերակով:

  • Կամո Թովմասյան

Մենք այս շոգին զովանում ենք Ռոյալ Արմենիայի սառը բուչինոներով: Բուչինո կապուչինոները 3 տեսակ են՝ կլասիկ, կարամել և + շոկոլադ, համեղ են ինչպես տաք, այդպես էլ սառը տարբերակով։ Փնտրեք ամենուր և ամռանը վայելեք սառը բուչինոներ ամենուր:

THE POOL by Dvin Group

Նախորդ տարի բացված THE POOL-ը միանգամից փոխեց խաղի կանոնները՝ սահմանելով նոր ստանդարտ, որակ ու ձևաչափ: Հունիսի 1-ից այն կրկին բացվում է: Ինչո՞ւ եմ սիրում այս լողավազանը: Միշտ լավ երաժշտություն, սիրուն հաջողակ մարդիկ, շատ հավես բար լողավազանում, նորմալ սնունդ ու որ ամենակարևորնա՝ կենտրոնումա, ժամանակ չես կորցնում: Այս տարի THE POOL-ը ներկայանում է բոլորի կողմից սիրված Շեֆ-խոհարար Ռաֆայել Կազումյանի հեղինակային նոր մենյուով, դե իհարկե մենք բոլորս նաև սպասում ենք սիրված DJ-ների և շոու ծրագրի ինչպես նախորդ տարի էր: Մինչև 3 տարեկանների մուտքն անվճար է, 3-12 տարեկանների համար կվճարեք 10 000 դրամ, 12-ից բարձր այցելուների մուտքը 20 000 դրամ: Ամսական անսահմանափակ այցելության գինն է՝ 240 000 դրամ: Աշխատանքային ժամերը՝ 09.00-ից 19.00: Կարող եք օգտվել նաև սեղանի թենիսից, կանայք՝ համամից: 

Պարոնյան 40/ 043-99 00 11

ԻՆՍՏԱԳՐԱՄ

--------------

FLAMINGO VAHAKNI POOL

 Այստեղ՝ ինչպես քո առանձնատան լողավազանում: Ամենամտերմիկ լողավազանում նոր մենյու է, նոր գույներ ու մեզ ծանոթ, ուրախ անձնակազմը: Թարմացված Vahakni pool-ը արդեն գործում է: Մեկանգամյա այցելության արժեքները. մինչև 2 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 2-12 տարեկանների համար 4 000 դրամ ողջ շաբաթ, 12-ից բարձր տարիքի անձանց համար՝ 6 000 աշխատանքային և 9 000 դրամ հանգստյան օրերին: Աշխատանքային ժամը՝ 09:00-ից 17.00: Ի դեպ, եթե այցելեք մինչև 10.30, մուտքավճարից կզեղչվի 1500 դրամ:

 Աշտարակի խճուղի 7/ 043-17 72 20

 ԻՆՍՏԱԳՐԱՄ

--------------

Jellyfish Yerevan

Օդանավակայանի հենց հարևանությամբ բացված Jellyfish-ը պարզապես լողավազան չէ, այն իրոք առանձին կղզի է՝ որտեղ բոլոր հյուրերը կարծես մոդելներ են, ջուրը կարծես մալդիվներից բերված լինի ու կոկտեյլ խմելուց էլ կարծես նկարվում ես Վոգի համար: Նախորդ տարի կարող էիր ժամերով պառկել, լսել Ջորջ Մայքլի հին գործերը ու չհավատայիր, որ Հայաստանում ես: Իրականությունից կտրվելու համար մի ամբողջ օր հատկացրեք Ջելիֆիշ այցելության համար: Գործում է այս յուրահատուկ կղզին ամեն օր 11-00-ից մինչ կեսգիշեր, ամռանը նույնիսկ մինչ 02.00-ը: Մուտքի արժեքն է 15 000 և 20 000 դրամ աշխատանքային և հանգստյան օրերին համապատասխանաբար, նշեմ, որ ամառվա ընթացքում կան հատուկ օրեր, երբ հնարավոր է այցելել երեխաների հետ միասին, բայց սովորաբար մուտքը երեխաների հետ չի թույլատրվում: Նաև նշեմ դրես կոդի մասին, օրինակ լողավազանի տարածքում ջինսերով չեք կարող շրջել, իսկ եթե պարզապես այցելել եք ռեստորանից օգտվելու համար, նշեմ, որ այս դեպքում մուտքավճար չի գործում:

 Իսահակ Գասպարյան 34/ 044-49 50 00

 ԻՆՍՏԱԳՐԱՄ

--------------

HILLS SPORT COMPLEX

Ամենամեծ՝ 50 մետրանոց բացօթյա լողավազանն ունի ֆիլտրման ուլտրամանուշակագույն համակարգ: Նշեմ, որ շատ համեղ խոհանոց է գործում, գրեթե ամեն ինչ փորձել ենք այստեղ, միշտ լավ երաժշտություն է, իսկ մեծության շնորհիվ կարող ես առանձնանալ ու հանգստանալ: Մեկ այցելության արժեքն աշխատանքային օրերին 8 000 և 10 000 դրամ փոքրերին և մեծերին համապատասխանաբար, շաբաթ/կիրակի-12 000 և 14 000 դրամ: Վարձույթով տրամադրում ենք նաև սրբիչներ՝ 1000 դրամ: Լողավազանը գործում է 09.00-21.00: Հիշեցնեմ, որ գործում է նաև ավազե վոլեյբոլի և ֆուտբոլի հատվածներ: Լողավազանը ջեռուցվում է 28 աստիճան: Այս տարի կից գործում է արդեն հենց ռեստորանը, որտեղ ներկայացված է եվրոպական խոհանոց: 

Նոր Նորքի 2րդ զանգված, Մոլդովական 27/1

(043) 700 930 , (010) 70 60 70 

 ԻՆՍՏԱԳՐԱՄ

--------------

______________

L A N J

Շատ լավ վայր, ոչ միայն լողավազան այցելության, այլև փուլ փարթիների ու ծննդյան տոներ կազմակերպելու համար: Ջակուզիի հատվածը շատ հավես է, երևանյան տեսարանը նույնպես, մենյուից այս տարի թարմացված է, ավելացել է մանկական լողավազան և մանկական խաղահրապարակ: Լանջը գործում է 10.00-ից մինչ 18.00 որպես լողավազան, իսկ մինչ կեսգիշեր այն գործում է որպես ռեստորան: Այցելության արժեքները՝ 13 000/ 15 000 աշխատանքային օրերին և շաբաթ/կիրակի համապատասխանաբար: Մինչև 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 6-12 տարեկան երեխաների մուտքի արժեքը 5000/7000 դրամ:   

Այգեստան 11 /033-038 038

 ԻՆՍՏԱԳՐԱՄ

--------------

Multi Wellness

 Multi Wellness-ի բացօթյա լողավազանի օրական արժեքները`աշխատանքային օրերին 15.000 դրամ, ոչ աշխատանքային օրերին՝ 18.000 դրամ: Երեխաների մուտքը՝ 10 000 դրամ է: Vip pass. Երկուշաբթի-կիրակի 25.000 դրամ, երեխաները՝ 20.000 դրամ: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է:

 Ա. Մանուկյան 11,  011-880 880

Ինստագրամ

_____________

MANDARINKA PARK

 Ընտանեկան թույն տեղ, գիտեք, էն որ գնացել եք քաղաքից դուրս ընտանիքի անդամների հետ-այ սենց վիճակա: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 4-12 տարեկանների համար 3 000 դրամ, 13-ից բարձր տարիքի անձանց համար՝ 6 000 և 7 000 դրամ աշխատանքային և հանգստյան օրերին: Գործում է 11:00-ից մինչ 21:00:

 Աշտարակի խճուղի 65/ 055-02 03 03

 ԻՆՍՏԱԳՐԱՄ

--------------

ZANZIBAR POOL

Ամենահանգիստ լողավազաններից մեկը գտնվում է Աբովյան 14 հասցեում գործող Grand Hotel Yerev-ի տանիքին: Այցելության արժեքն է 14 000 դրամ/ 18 000 դրամ համապատասխանաբար աշխատանքային և հանգստյան օրերին: Գործում են տարբեր փաթեթներ: 1 շաբաթյա այցելության արժեքն է 45 000 դրամ, ամսական փաթեթի գինը՝ 78 000: 250 000 ամբողջ սեզոնի գինը: 

Աբովյան 14

Հեռ.՝ (010) 59 16 00

 ԻՆՍՏԱԳՐԱՄ

___________ 

PRESIDENT POOL

PRESIDENT հյուրանոցը (վերաբրենդավորված ՀՐԱԶԴԱՆ հյուրանոց) կգործարկի իր բացօթյա լողավազանը հունիսի 10-ից: Մինչև 2 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 2-12 տարեկանների վճարը՝ 6-8 000 դրամ (աշխատանքային և հանգստյան օրեր), 12-ից բարձր անձինք կվճարեն 8-10 000 դրամ: Դեռ չենք եղել այստեղ, այնպես որ տպավորրությունները սպասում եմ Ձեզանից:

Ձորափի 72

Հեռ.՝ (010) 53 53 32

ԻՆՍՏԱԳՐԱՄ

____________

______________________

 

MULTI GRAND PHARAON HOTEL

Multi Grand Pharaon Hotel-ի բացօթյա լողավազանը նույնպես արդեն գործում է, այս տարի գնային քաղաքականութունը հետևյալն է՝ 8 000 և 10 000 դրամ աշխատանքային և հանգստյան օրերին: Մինչև 6 տարեկան 1 երեխայի մուտքն անվճար է, 6-12 տարեկան երեխաների մուտքը՝ 4000/6000 դրամ: Աշխատանքային ժամերը՝ 10.00-20.00:

Աբովյան խճ. 5

Հեռ.՝ 093-08 10 57

 ԻՆՍՏԱԳՐԱՄ

___________

____________

L A T A R

Ամենամեծ երևանյան լողավազաններից մեկը գործում է ամեն օր 10.00-ից մինչ 19.00: Լողավազանը պլանավորվում է բացել հունիսի առաջին օրերին՝ կախված եղանակից, ուստի այցելելուց առաջ զանգահարեք ճշտելու համար: Նախորդ տարի գնային քաղաքականությունը հետևյալն էր՝ 8 000-10 000 դրամ համապատասխանաբար աշխատանքային և հանգստյան օրերի համար, սակայն այս տարի գուցե կկատարվեն փոփոխություններ, փոստի հաստատման օրը դեռ ոչինչ չեր փոփոխվել: 

Սիլիկյան թաղամաս /5-րդ փողոց, 58

093-54 00 54/ 098-54 11 54

 ԻՆՍՏԱԳՐԱՄ

--------------

CROSS SPORT COMPLEX

Սիրված այս լողավազանը կսկսի գործել հունիսի առաջին կեսին: Ամենաընտանեկան ու ամենահարմար լողավազաններից մեկի այցելության արժեքն է՝ աշխատանքային օրերին 6000 դրամ, ոչ աշխատանքային օրերին՝ 8000 դրամ: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար: Տղամարդկանց համար մուտքը զույգով: Նշեմ նաև, որ ոչ բարենպաստ եղանակային պայմաններում, կարող եք օգտվել նաև տեղում գործող փակ լողավազանից: 

Աշտարակի խճուղի 50-1 /098-773 773

 ԻՆՍՏԱԳՐԱՄ

--------------

BEST WESTERN PLUS CONGRESS HOTEL

Իտալիայի 1 հասցեում գտնվող Best Western Plus Congress Hotel-ն այս տարի սահմանել է բացօթյա լողավազանի հետևյալ գնային ձևաչափը: Գործում են ամենօրյա, և 1-3 ամսական անհատական: Արժեքները. հունիս և սեպտեմբեր ամիսներին մեծահասակների մուտքը 12 000 դրամ է, հուլիս և օգօստոս ամիսներին՝ 15 000 դրամ: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 4-8 տարեկան երեխաների համար վճարում եք 30% զեղչված, 9-13 տարեկանների համար՝ 15% զեղչված գնով: Գործում են 7-օրա (45 000), 15 օրյա (55 000) փաթեթներ: 

Իտալիայի 1/ (010) 59 11 99

ՖԵՅՍԲՈՒՔ

-------------- 

KOVKAS COMPLEX

Սիրում եմ այս լողավազանը, աշխատանքային ժամերն են 10.00-20.00-ը, այստեղ սիրում եմ նաև համեղ սնվել, քանի որ տեղում գործում է շատ հարմար գներով ռեստորան: Մինչև 4 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 4-14 տարեկանների մուտքը՝ 5 000 դրամ, մեծահասակների մուտքը՝ 6 000 դրամ: Այս պահին այս տարբերակը ամենամատչելին է, ուստի կարծում եմ այս տարի այն ավելի շատ հյուրեր կունենա քան երբևէ:

Աշտարակի խճուղի /  (060) 50 11 77

ԻՆՍՏԱԳՐԱՄ

-------------- 

ARMENIA MARRIOTT HOTEL

Հանրապետության հրապարակում գործող Արմենիա Մարիոթ հյուրանոցի բացօթյա լողավազանի գներն են: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 4-12 տարեկան երեխաների համար կվճարեք 5 000 դրամ, մեծահասակների համար՝ 10 000 դրամ: Ամսական աբոնեմենտի արժեքն է 60 000 դրամ, շաբաթական աբոնեմենտ՝ 30 000 դրամ, օրական այցի արժեքը՝ 10 000 դրամ: Գործում է նաև 5 ամիս այցելության ամբողջական աբոնեմենտ, որի արժեքն է 240 000 դրամ: Աշխատանքային ժամներ է 10.00-22.00: Նշեմ նաև, որ լողավազանի տարածքում գործում է բար:

Ամիրյան 1/ (010) 599 000

ԻՆՍՏԱԳՐԱՄ

 --------------

back-top