l

lifestyle

Եթե seafood-ի սիրահար ես! PIER 28 ռեստորանը Մոսկովյան 28-ում

Ծովամթերքի սիրահարներ կա՞ն, ուրեմն Մոսկովյան 28 հասցեում գտնվող PIER 28 ռեստորանը գրանցեք Ձեր ցանկում: Երեկ այցելել էինք ծանոթանալու ազգությամբ սերբ Շեֆ-խոհարար Գրադիմիր Միտիչին, բար-մաստեր Գոգա Ջաբաուրիին, լսելու Կարինա Առուստամյանին ու գնահատելու PIER 28-ի ծովամթերքներով հարուստ մենյուն: 

Մոսկովյան 28-ը հենց Սարյան/Մոսկովյան փողոցների հատման սկզբում է: Ձկնային ուտեստներ սիրողները կարող են այցելել ֆիրմային աղցաններ, պաստաներ, ռիզոտտոներ և կամչատկայի հայտնի ծովախեցգետին ճաշակելու ազգությամբ սերբ Շեֆ-խոհարար Գրադիմիր Միտիչի կողմից: Գրադիմիրն աշխատելով Գերմանիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Ղազախստանում և Սերբիայում, այժմ միացել է  PIER 28-ի թիմին՝ իր աննկարագրելի համեղ և յուրօրինակ ձեռագրով կիսվելու համար:

Հաջորդ հատուկ հրավիրված հյուրը՝ Գոգա Ջաբաուրիին է, ով հատուկ այդ երեկո պատասխանատու էր կոկտեյլների համար: PIER 28-ում երեկոն ընկերների հետ կվերածվի խոհարարական հատուկ փորձության, իսկ հեղինակային կոկտեյլներն էլ կամբողջացնեն երեկոն: Հետևելով PIER 28-ի սոց-էջերին, կարող եք նաև տեղեկանալ սպասվող երաժշտական անակնկալներին: Այս շաբաթ երաժշտական հյուրն էր Կարինա Առուստամյանն իր բենդով: Երևանյան գիշերները նոր վայրում՝ խոհարարական, երաժշտական հրաշալի ուղեկցմամբ և իհարկե սիրելի մարդկանց ընկերակցությամբ:

Մոսկովյան 28

033-28 28 00

Facebook / Instagram

back-top