l

lifestyle

Ամենամեծ phygital ftNFT խանութի բացումը Դուբայ Մոլում և առաջին NFT Award-ը Armani Hotel-ում

Նման մասշտաբներ ես չէի էլ պատկերացնում: Fastex էկոհամակարգը օրերս ներկայացրեց իր պրոդուկտներից ամենամեծ phygital ftNFT սրահը DUBAI MALL-ում: Նախորդ տարվա դեկտեմբերին ես ներկայացրեցի ԱՄԷ-ի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ողջ տարածաշրջանում առաջին անգամ բացված ftNFT խանութը Դուբայի Mall of the Emirates կենտրոնում։ Երկրորդ ftNFT սրահը բացվեց տարվա սկզբին՝ Աբու Դաբի քաղաքում, Yass Mall-ում, բայց Դուբայ մոլի սրահն իհարկե ամենաֆունկցիոնալն էր և տպավորիչը: Նույն օրը, Դուբայի Armani Hotel-ում տեղի ունեցավ նաև առաջին NFT Award-ը, որին մենք ևս ներկա էինք:

  • Կամո Թովմասյան

 Նոր phygital ftNFT խանութի բացումը համընկնեց Դուբայ մոլում Chinatown նոր հատվածի բացման հետ, որտեղ և գտնվում է ftNFT սրահը: Միջոցառմանը մասնակցում էին Web3 ոլորտի առաջատար ներկայացուցիչներ, NFT էնտուզիաստներ ամբողջ աշխարհից, NFT արտիստներ և այլք։ «ftNFT-ն իր տեսակի մեջ առաջի NFT խանութ-սրահն է աշխարհում: Խանութը այն մարդկանց համար է ովքեր չգիտեն`ինչ է NFT-ն, մետավերսը և ինչ առավելություններ ունեն web3 տեխնլոգիաները: «Մեր շնորհիվ նկարիչները հնարավորություն ունեն web3 տեխնոլոգիաների միջոցով իրենց գործերը տեղափոխել թվային աշխարհ, բարձրացնել իրենց ճանաչելիությունը և ֆիջիտալացնել իրենց աշխատանքները»,-իր խոսքում նշեց  ftNFT-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը:

Dubai Mall-ում Fastex-ի ftNFT խանութ-սրահի հանդիսավոր բացումը ընկերության համար կարևոր իրադարձություն է, քանի որ այս քայլով Fastex էկոհամակարգն ընդլայնում է իր ներկայությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: Սրահի բացմանը հյուրերը ծանոթացան NFT բազում հնարավորություններին և NFT-ների արվեստի նմուշների մեծ տեսականուն: Այս միջավայրը ստեղծարարության, նորարարության և նոր բացահայտումների կենտրոն է, որը թույլ է տալիս այցելուներին անձամբ ծանոթանալ NFT-ի մեծ ներուժին և անսահման հնարավորություններին: 

«Fastex-ի առաքելությունն է մարդկանց պատմել NFT ոլորտի և դրա անսահման հնարավորությունների մասին, ինչպես նաև տրամադրել հարթակ բոլոր NFT  արտիստների համար, ովքեր ցանկանում են ներկայացնել իրենց աշխատանքները Web 3.0-ի միջոցով՝ դարձնելով  դրանք մեր մետավերս տիրույթի՝ Fastex Verse-ի մի մասը: Մենք հավատում ենք, որ NFT-ն կկարողանա   թվային աշխարհը դարձնել մրցունակ և ապագայում դառնալ կարևոր միջավայր բոլոր այն ստեղծագործողների համար, ովքեր ցանկանում են ցուցադրել իրենց աշխատանքները: Ապագային ընդառաջ՝ մենք միասին պետք է բացահայտենք NFT-ի աշխարհը՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ ստեղծել ենք մի նոր միջավայր, որն իր տեսակի մեջ անկրկնելի է և արտացոլում է մեր՝ միմյանցից այսքան տարբեր և հետաքրքիր լինելը»,-ավելացրեց Վիգեն Բադալյանը:

Միջոցառման անակնկալ հյուրն էր աճպարար-բլոգեր Լուկա Գալլոնեն, իսկ հրավիրված արտիստների թվում էին մեր հայրենակից Տիգրան Ձիթողցյանը, ով ժամանել էր Նյու Յորքից, ինչպես նաև նկարիչ Ջեյմս Չարլզը: 

Dubai Mall-ում երկրորդ ftNFT Phygital Space-ի հանդիսավոր բացումից հետո ftNFT-ը հյուրընկալեց առաջին միջազգային NFT մրցանակաբաշխությունը Բուրջ Խալիֆայի Armani հյուրանոցում: Միջազգային NFT մրցանակաբաշխությունը վարում էին Լուկա Գալոնեն և գեղեցկուհի Լուստնյակը: NFT ոլորտի զարգացման մեջ ունեցած ներդրման համար 18 անվանակարգերում մրցանակներ ստացան տարբեր ոլորտի անձինք: Դուբայի ներդրումային զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Հ. Է. Ֆահադ Ալ Գերգավին անձամբ պարգեւատրեց հաղթողներին:

Ահա այս տարվա 18 անվանակարգերը և հաղթողները

1.Best Government NFT Collection – Dubai Police

2.Best Local NFT Artist – Amrita Sethi

3.Best International NFT Artist – Tigrantsi

4.Best Partner – Mall of the Emirates

5.Best NFT Special Project – Fashion TV

6.Best Phygital NFT – Anna Chekh

7.Best App Gallery – Huawei

8.Best NFT Charity Initiative – Al Jalila Foundation

9.Best NFT Community –Crastonic

10.Best Metaverse Experience – Jetex

11.Best NFT Partnership – Nikita Efremov

12.Best NFT Celebrity – Loboda

13.Best NFT and Metaverse Telecom Platform – Tecnotree Moments

14.Best Fashion NFT – Nour&Nour

15.Best NFT Film – Dana Itani

16.Best NFT Media Publisher – Arabian Business

17.Best Media Partner – Vivaro Media

18.Best Sport NFT – Cristiano Ronaldo

Մրցանակաբաշխության ընթացքում հայտարարեվեց, որ NFT Awards-ը լինելու է ամենամյա, իսկ մրցանակների հետ մեկտեղ յուրաքանչյուր հաղթող ստացավ նաև 2023FTN այս տարվա անվանակարգում հաղթելու համար: Խելացի պայմանագրերի կիրառման միջոցով ftNFT-ը սառեցնում է FTN-ը բլոկչեյնում հաջորդ 10 տարում, որպեսզի յուրաքանչյուր հաղթողն արժանանա իր շահած տարվան հավասար FTN-ի (2024, 2025 և այլն): Տարեկան կլինի 18 անվանակարգ, որոնցից կընտրվեն 8 հաղթողներ։ Հաղթողի ընտրության համակարգը կլինի ապակենտրոնացված և համայնքի կողմից: Ավելի շատ թարմացումներ հասանելի կլինեն բոլոր ftNFT սոցիալական էջերում և կայքում:

Մրցանակաբաշխության ընթացքում հյուրերին սպասվում էր հատուկ ընթրիք, երաժշտական կատարումներ Սուպեր Սաքոյից, քանոնահարուհի Բելլա Պապիկյանից, իսկ նվագում էր Ora Beats-ը: Դե իսկ ամենաանսպասելի շոուն հենց Բուջ Խալիֆայի վրա պատկերված վիզուալ շոուն էր, որն էլ ամբողջացրեց երեկոն: 

back-top