l

lifestyle

BELLAGIO-ն ներկայացնում է ՊԱՐՏԵԶ ֆուդ կորտը

Արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ BELLAGIO-ն ռեստորանային ոլորտում իր բարձր հեղինակությունը վայելում է հենց առաջին հերթին բարձրակարգ սննդի շնորհիվ: Այժմ, Վաղարշյան/ Քոչար խաչմերուկում՝ (որը հենց հայտնի է որպես "պարտեզի խաչմերուկ") Վաղարշյան 13/5 հասցեում BELLAGIO-ն ներկայացնում է ՊԱՐՏԵԶ ֆուդ կորտը, որն էլ ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը:

Սահմանափակումների ընթացքում BELLAGIO ռեստորանի առաքման ծառայությունը մի քանի անգամ ավելացրեց իր պահանջարկը, ու հենց այդ ժամանակ էլ պլանավորվեց ունենալ նոր նախագիծ արդեն արագ սննդի ոլարտում, բոլոր այն անձանց համար, ովքեր խնայում են ժամանակը, սնվում են տանը, կամ պարզապես մի քանի րոպե ունեն ընդմիջման համար: ՊԱՐՏԵԶ ֆուդ կորտը սիմվոլիկ վայր է ու սիմվոլիկ անվանում: Վաղարշյան/Քոչար խաչմերուկը դեռ 90-ականներից հայտնի է հենց որպես "պարտեզի խաչմերուկ", իսկ այս հասցեն էլ միշտ եղել է արագ ու որակյալ սնունդ նախընտրողների սիրված վայր: 

Այժմ արդեն նոր ձևաչափ նաև արագ սննդի ոլորտում, առաքման արագ ծառայություն և որ ամենակարևորն է՝ BELLAGIO-ի բարձրակարգ սնունդը և ֆիրմային համը: Աղցաններ և ապուրներ, պիցցաներ և ֆիրմային լահմաջո, խորոված և շաուրմա, աջարական խաչապուրի և իմ սիրած տապակած կանաչ լոբին ու քյուֆթան: Վստահեցնում եմ Ձեզ, եթե մանավանդ Դուք երբևէ եղել եք BELLAGIO-ում, միանգամից այստեղ կզգաք ֆիրմային համը և որակը: Ամեն օր մինչ կեսգիշեր կարող եք և այցելել ՊԱՐՏԵԶ, և զանգահարել առաքման համար: Շատ հարմար էր բացօթյա ընդարձակ հատվածը, ընտրելու համար ուտեստների հատվածները, սպասարկումն էլ շատ սիրալիր էր: Կամ այցելեք, կամ փորձեք մեկ անգամ առաքման ծառայությունը, վստահ եմ գոհ եք մնալու: Եթե այս հատվածում եք բնակվում, ընդհանրապես կարող եք մոռանալ տանը պատրաստելու հոգսը, ամեն ինչ կարող ես հենց տեղում գնել հաշված րոպեների ընթացքում:

Վաղարշյան 13/5

010-272020

010-270404

Ֆեյսբուք / Ինստագրամ

back-top